ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1114-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը՝
1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1114-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
1. Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Արայիկ Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | |
| Ռուբեն Սիմոնյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | |
| Արթուր Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
| Խաչատուր Խաչիկյան | - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
| Կարեն Ղարիբյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ |
2. Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
| Ալեքսանդր Եսայան | - «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ) | |
| Արմեն Ստեփանյան | - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | |
| Հովհաննես Վահրամյան | - «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Յուրի Աֆրիկյան | - «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Մեսրոպ Հակոբյան | - «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ) |
3. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
| Սեյրան Ավետիսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ | |
| Կառլեն Բեգոյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դոցենտ, տ. գ. թ. | |
| Արմեն Հովհաննիսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. | |
| Ոստանիկ Մարուխյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ. | |
| Վազգեն Մելիքյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ |
4. Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
| Մարի Հովհաննիսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող | |
| Գևորգ Զադոյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող | |
| Քրիստինա Թովմասյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող | |
| Էրիկ Մովսեսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող | |
| Մանե Հայրապետյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
04.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |