ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
10 դեկտեմբերի 2013 թվականի |
Թիվ 289 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐ) ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173 )
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգը»,
ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման ձևը,
«Ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը»:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
2. Մաքսային միության հանձնաժողովի որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
3. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից մինչև 2011 թվականի հունվարի 1-ը գրանցված ապրանքների մասին հայտարարագրերում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարվում են այն մաքսային փաստաթղթերի օգտագործմամբ, որոնք մինչև նշված ամսաթիվը կիրառվել են Մաքսային միության անդամ պետություններում:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
4. Ուժը կորցրած ճանաչել՝
«Ապրանքների բացթողումից հետո ապրանքների մասին հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 255 որոշումը.
«Նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մինչև ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելն ապրանքների մասին հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 256 որոշումը.
«Ապրանքների բացթողումից հետո ապրանքների մասին հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի թիվ 639 որոշումը.
«Ապրանքների բացթողումից հետո ապրանքների մասին հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 7-ի թիվ 68 որոշումը.
«Ապրանքների բացթողումից հետո ապրանքների մասին հայտարարագրում փոփոխություններ և(կամ) լրացումներ կատարելու կարգի մասին հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 18-ի թիվ 131 որոշումը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ |
ԿԱՐԳ
ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարման
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173 )
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Կարգով սահմանում են ապրանքների մասին հայտարարագրում (այսուհետ՝ ԱՀ) հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարման դեպքերը և կարգը:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
2. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս օգտագործվում է ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտումը (այսուհետ՝ ԱՀՃ)՝ բացառությամբ սույն Կարգի 14-րդ, 20-րդ, 26-րդ, կետերում նշված դեպքերի:
ԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի լրացման կարգին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
3. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունում (այսուհետ` անդամ պետություն), որի մաքսային մարմնում գրանցվել է այն ԱՀ-ն, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները):
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
4. Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի անունից և հանձնարարականով կարող է իրականացնել ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված մաքսային գործառնությունները համապատասխան մաքսային գործառնություններն իրականացնելու՝ մաքսային ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնելու՝ մաքսային ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե այդ փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվել այն ԱՀ-ն ներկայացնելու ժամանակ, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները):
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
II. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ մինչ հայտարարատուի նախաձեռնությամբ ապրանքների բացթողումը
(բաժինը խմբ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
5. Հայտարարատուի նախաձեռնությամբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվում են՝
ա) մաքսային մարմնի թույլտվության հիման վրա՝ ըստ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հայտարարատուի հիմնավորված դիմումի (այսուհետ՝ դիմում)՝ պահպանելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները.
բ) մաքսային մարմնի թույլտվության հիման վրա՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում դիմելիս ԱՀ-ում այն տեղեկությունների հայտագրման կամ ԱՀ-ում հայտագրված այն տեղեկությունների հստակեցման անհրաժեշտության դեպքում, որոնք, ըստ իրենց բնույթի, կարող են անհայտ լինել հայտարարատուին նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ ԱՀ-ն ներկայացնելու պահին:
6. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հայտարարատուն մինչ ապրանքների բացթողումն ԱՀ-ն գրանցած մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ կերպով լրացված ԱՀՃ հանդիսացող դիմում:
ԱՀՃ-ին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնցով հաստատվում են ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները), իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև մաքսային արժեքի հայտարարագիրը (այսուհետ՝ ՄԱՀ): Եթե ԱՀ-ն ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, ԱՀՃ-ն և ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային ձևով, այդ թվում էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԱՀ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևից):
ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են չներկայացվել մաքսային մարմին, եթե այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում առկա տեղեկությունները կարող են ստացվել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
7. ԱՀՃ-ն ներկայացնելու, գրանցելու, գրանցումը մերժելու, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում ընդունելու և ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը մերժելու հետ կապված մաքսային գործառնություններն արձանագրվում են ԱՀՃ գրանցամատյանում գրավոր և(կամ) էլեկտրոնային տեսքով՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ:
8. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը տեղեկություններ է ձևավորում ԱՀՃ-ի ներկայացման ամսաթվի և ժամի վերաբերյալ և ուղարկում դրանք հայտարարատուին էլեկտրոնային ձևով:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԱՀՃ-ի «А» վանդակում՝ գրանցման համարի տակ, նշում է կատարում՝ նշելով ԱՀՃ-ի ներկայացման ամսաթիվը և ժամը:
9. Սույն կարգի 3-6-րդ կետերի դրույթները պահպանելու դեպքում մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում գրավոր և (կամ) էլեկտրոնային տեսքով գրանցում է ԱՀՃ-ն ԱՀՃ-ի գրանցամատյանում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգով 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարն այդ ԱՀՃ-ին տալու եղանակով:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային ձևով ուղարկում է այդ ԱՀՃ-ի գրանցման ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկությունները:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կատարում է համապատասխան գրառումներ (կատարում է նշումներ) ԱՀ-ի, ԱՀՃ-ի համապատասխան վանդակներում, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում:
(9-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
10. Սույն կարգի 3-6-րդ կետերի դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում մերժում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու միջոցով՝ նշելով մերժման պատճառները, ամսաթիվը և ժամը:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային ձևով ներկայացնում է սույն կետի առաջին պարբերությունում նշված տեղեկությունները:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը հայտարարատուի կողմից ստանալու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն արձանագրվում են հայտարարատուի տեղեկատվական համակարգի կողմից և էլեկտրոնային ձևով ուղարկվում եմ մաքսային մարմին:
ԱՀՃ-ի գրանցման մերժումը (եթե ԱՀՃ-ն ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով) ձևակերպվում է 2 օրինակից ԱՀՃ-ի դարձերեսին կամ А4 ձևաչափի առանձին թերթի վրա՝ նշելով մերժման մասին որոշման ընդունման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ:րր (ժամ և րոպե) ձևաչափով, մաքսային մարմնի պաշտոնատար անձի (այսուհետ՝ պաշտոնատար անձ) ազգանունը և անվան սկզբնատառերը և հաստատվում է վերջինիս ստորագրությամբ՝ դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը:
Այն դեպքում, երբ ԱՀՃ գրանցումը մերժելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը նշելու համար ԱՀՃ-ի դարձերեսին չկա բավարար տեղ, այդպիսի տեղեկատվությունը կարող է ձևակերպվել А4 ձևաչափի առանձին թերթի վրա:
Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպված է А4 ձևաչափի առանձին թերթի վրա, պաշտոնատար անձը հայտարարատուին է հանձնում ԱՀՃ-ի 2 օրինակ և ԱՀՃ-ին կից ներկայացված փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացվել են հայտարարատուի կողմից), ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման 1 օրինակ:
Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպված է ԱՀՃ-ի դարձերեսին, ապա պաշտոնատար անձը հայտարարատուին է հանձնում ԱՀՃ-ի 2 օրինակ, որոնցից մեկի վրա ձևակերպված է ԱՀՃ-ի գրանցման մերժումը, և ԱՀՃ-ին կից ներկայացված փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացվել են հայտարարատուի կողմից):
ԱՀՃ-ի օրինակը (օրինակները), թղթային կրիչով ներկայացված՝ ԱՀՃ-ին կից ներկայացվող փաստաթղթերի պատճենները (եթե այդ փաստաթղթերը ներկայացվել են հայտարարատուի կողմից), ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման երկրորդ օրինակը (եթե մերժումը ձևակերպվել է А4 ձևաչափի առանձին թերթի վրա) մնում են մաքսային մարմնում և օգտագործվում մաքսային նպատակներով:
ԱՀՃ-ի օրինակի (օրինակների) վրա, որը մնում է մաքսային մարմնում, ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման երկրորդ օրինակի վրա (եթե մերժումը ձևակերպվել է А4 ձևաչափի առանձին թերթի վրա) ԱՀՃ-ի օրինակը (օրինակները) ստացած անձը նշում է այն ստանալու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ:րր (ժամ և րոպե) ձևաչափով, և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ՝ նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը:
III. Ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքերը ապրանքների բացթողումից հետո
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
11. Ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարվում են ՝
ա) Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով, 116-րդ հոդվածի 6-րդ կետով, 117-րդ հոդվածի 9-րդ կետով, 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված դեպքերում.
բ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող մաքսային հսկողության (այդ թվում՝ դիմումի հետ կապված) կամ պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակների արդյունքներով հետևյալի հայտնաբերման դեպքերում՝
ԱՀ-ում նշված ոչ հավաստի տեղեկություններ.
ԱՀ-ում նշված տեղեկությունների անհամապատասխանություն փաստաթղթերում պարունակվող այն տեղեկությունների հետ, որոնք հաստատում են ԱՀ-ում նշված տեղեկությունները.
ԱՀ-ում նշված տեղեկություններում լրացումներ կատարելու անհրաժեշտություն.
գ) մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքների հիման վրա կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.
դ) սակագնային առանձնաշնորհումները վերականգնելու դեպքում.
ե) ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների համար սահմանված արտոնությունների կիրառման մասին, այդ թվում՝ այդ արտոնությունների տրամադրման համար հիմք ծառայող փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնելու հետ կապված վճարողի կողմից տեղեկություններ ներկայացնելու դեպքում.
զ) հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, որոնց պայմաններում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների, որոնց (այսուհետ՝ մաքսային, այլ վճարներ) գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման.
է) մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում.
ը) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասամբ վճարման դեպքում.
թ) այն մաքսատուրքերի, հարկերի վճարման դեպքում, որոնց համար տրամադրվել է դրանց հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն.
ժ) մաքսային վճարներ, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր հաշվարկելու, մաքսասակագնային կարգավորումների այլ միջոցներ, արգելքներ և սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու դեպքում, եթե ապրանքների ծագման մաքսային հսկողության անցկացման արդյունքներով Օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված։
ժա) Օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային վճարները, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու դեպքում.
ժբ) պաշտոնատար անձի կողմից լրացվող ԱՀ-ի սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտությունը բացահայտելու դեպքում.
ժգ) ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարագրելու, ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը օգտագործելու դեպքում.
ժդ) մաքսային, այլ վճարներ վճարելու և (կամ) բռնագանձում իրականացնելու դեպքերից բացի՝ սույն կետի «ը» և «թ» ենթակետերով նախատեսված այլ դեպքերում, ինչպես նաև ապրանքների բացթողումից հետո տույժերի և (կամ) տոկոսների հավելագրումներ կատարելու և վճարելու դեպքում:
(11-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 27.03.18 թիվ 42, խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
111. Մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) իրականացվում են հայտարարատուի դիմումի և սույն Կարգի12-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերի կամ սույն Կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի հիման վրա՝ սույն Կարգի IV բաժնին համապատասխան։
Մաքսային մարմնի որոշմամբ՝ ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններն (լրացումներն) իրականացվում են ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին մաքսային մարմնի որոշման (այսուհետ՝ որոշում) հիման վրա՝ սույն Կարգի V բաժնին համապատասխան։
(11.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
IV. Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
12. Ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հայտարարատուի կողմից ներկայացվում են դիմումը, պատշաճորեն լրացված ԱՀՃ-ն, դրա էլեկտրոնային պատճենը, ԱՀ-ում նշված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
Դիմումը չի ներկայացվում օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով, 116-րդ հոդվածի 6-րդ կետով, սուն Կարգի 11-րդ կետի «է»- «թ» և «ժդ» ենթակետերով նախատեսված դեպքերում: Այդ դեպքում հայտարարատուի կողմից ներկայացվում են պատշաճորեն լրացված ԱՀՃ-ն, դրա էլեկտրոնային պատճենը, ԱՀ-ում նշված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված դիմումն ու փաստաթղթերը կամ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը ներկայացվում են այն մաքսային մարմին, որտեղ գրանցվել է ԱՀ-ն կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմին։
(12-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
13. Դիմումը կազմվում է գրավոր՝ այն ազատ ձևով շարադրելով, եթե սույն Կարգով այլ բան սահմանված չէ: Դիմումի մեջ նշվում է ԱՀ-ի գրանցման համարը, դրանում կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության հիմնավորումը:
Եթե դիմումը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պարունակում է ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային, այլ վճարների վերադարձի (հաշվանցման) համար անհրաժեշտ տեղեկություններ, այն դիտարկվում է որպես վերադարձման (հաշվանցման) հայտ, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային, այլ վճարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի հայտի հիման վրա:
(13-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 11.05.17 թիվ 46, փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
14. Փոփոխությունները (լրացումները) բացառապես պաշտոնատար անձի կողմից լրացվող ԱՀ-ի՝ վանդակների գրառումներում (նշումներում) կատարելու անհրաժեշտության դեպքում ԱՀՃ-ն և դրա էլեկտրոնային տեսքը ներկայացնելու պահանջ չի սահմանվում:
(14-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
15. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում դիմումը, ԱՀՃ-ն, ինչպես նաև ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում ՄԱՀ-ն, կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ մաքսային, այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը կարող են հայտարարատուի կողմից էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ներկայացվել տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(15-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
16. Դիմումը և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը կամ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմին ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը գրանցում է դրանք, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ նշելով այն ներկայացնելու ամսաթիվը:
Մաքսային մարմնի կողմից դիմումը և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը քննարկվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել մաքսային մարմնում դիմումի և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը գրանցման օրվանից 30 օրացուցային օրը։
Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը քննարկվում են այդպիսի փաստաթղթերի գրանցման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե անդամ պետության օրենսդրությամբ առավել կարճ ժամկետ սահմանված չէ։
Եթե դիմումը և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը, քննարկելու համար անհրաժեշտ է հարցում ուղարկել ապրանքի ծագման մասին հավաստագիր տրամադրելու և (կամ) այն ստուգելու լիազորություն ունեցող մարմին (կազմակերպություն)՝ ապրանքի ծագման մասին հավաստագրում պարունակվող տեղեկությունների հավաստիության, ինչպես նաև ապրանքի ծագման մասին հավաստագրի իսկության ստուգում անցկացնելու և (կամ) ապրանքների ծագումը որոշելու՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված կանոններին համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ստանալու նպատակով, սույն կարգով նախատեսված ժամկետի ընթացքը կասեցվում է հարցումն ուղարկելու օրվանից մինչև մաքսային մարմնի կողմից դրա պատասխանն ստանալու օրը, իսկ եթե ապրանքների ծագումը որոշելու այդ կանոններով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել՝ մինչև այդ ժամկետը լրանալու օրը (ներառյալ)։
Մաքսային մարմինն ապրանքի ծագման մասին հավաստագիր տրամադրելու և (կամ) այն ստուգելու լիազորություն ունեցող մարմին (կազմակերպություն) հարցումն ուղարկելու հետ միաժամանակ հայտարարատուին տեղեկացնում է դիմումի քննարկման ժամկետի կասեցման մասին՝ նշելով այդ հարցումն ուղարկելու պատճառները:
(16-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 11.05.17 թիվ 46, փոփ., լրաց. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
17. Դիմումը և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերը, կամ սույն Կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրող մաքսային մարմինը մաքսային հսկողություն է իրականացնում Օրենսգրքով սահմանված կարգով:
Այն դեպքում, երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ներկայացված փաստաթղթերի ստուգման ընթացքում առաջանում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը թղթային կրիչով ներկայացնելու անհրաժեշտություն, հայտարարատուին ուղարկվում է պահանջ այդ փաստաթղթերն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ ներկայացնելու վերաբերյալ:
(17-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, լրաց., փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
18. Մաքսային մարմինն ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը մերժում է հետևյալ դեպքերում՝
ա) դիմումը և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը, կամ սույն Կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից ստացվել են Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո,
բ) սույն Կարգի 3-րդ, 4-րդ, 11-15-րդ կետերով նախատեսված պահանջները չեն կատարվել,
գ) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմնի կողմից բացահայտվել են այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում հայտարարատուի կողմից ԱՀ-ում նշվելու համար ներկայացված և դիմումի մեջ և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերում, կամ սույն Կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերում հայտագրված տեղեկություններին:
Մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր տեղեկացնում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին:
(18-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, լրաց., փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
19. Այլ դեպքերում մաքսային մարմինը թույլատրում է ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարել և սույն կարգի 16-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերություններով սահմանված ժամկետներում գրանցում է ԱՀՃ-ն՝ դրան գրանցման համար տալու միջոցով, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով։ Ընդ որում, պաշտոնատար անձը համապատասխան գրառումներ (նշումներ) է կատարում ԱՀ-ում և ԱՀՃ-ում, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ում։
(19-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 11.05.17 թիվ 46, փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
20. Այն դեպքում, երբ անհրաժեշտ է փոփոխությունները (լրացումները) կատարել բացառապես ԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում), ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) պաշտոնատար անձը կատարում է ձեռքով և վավերացնում ստորագրությամբ ու անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (դրա առկայության դեպքում)՝ նշելով փոփոխությունների (լրացումների) կատարման ամսաթիվը: Ընդ որում, պաշտոնատար անձը համապատասխան փոփոխությունները (լրացումները)ըկատարում է ԱՀ-ի էլեկտրոնային տեսքում:
Պաշտոնատար անձի կողմից կատարված փոփոխություններով (լրացումներով) ԱՀ-ի՝ մաքսային մարմնի կողմից հաստատված պատճենը փոփոխությունների (լրացումների) կատարման օրվանից երեք աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ստորագրությամբ հանձնվում է հայտարարատուին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ:
Էլեկտրոնային ԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում) փոփոխությունները (լրացումները) պաշտոնատար անձը կատարում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ն, կատարված փոփոխություններով (լրացումներով), կամ այդպիսի փոփոխությունների (լրացումների) մասին տեղեկությունները հայտարարատուին ուղարկվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(20-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
V. Մաքսային մարմնի որոշմամբ՝ ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում նշված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
21. Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի նախաձեռնությամբ ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվում են՝ ըստ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևի:
(21-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
22. Որոշումն ընդունելու օրվանից սկսած հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում այն ստորագրությամբ հանձնվում է հայտարարատուին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ ժամկետում հանձնելու մասին ծանուցմամբ:
(22-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
23. Որպես որոշում կարող է դիտարկվել մաքսային մարմնի՝ մաքսային հսկողության արդյունքների հիման վրա ընդունված այլ որոշում, եթե այդպիսի որոշումը ներառում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին պահանջը, ԱՀ-ի գրանցման համարի մասին տեղեկություններ, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հիմքերը, ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նաև ՄԱՀ-ն մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը,
(23-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
◙(23-րդ կետում ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8-Ն որոշման 2-րդ կետի «ժէ» պարբերությամբ նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
24. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ԱՀՃ-ն և դրա էլեկտրոնային տարբերակը, իսկ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը և դրա էլեկտրոնային տարբերակը լրացվում են պաշտոնատար անձի կողմից և ուղարկվում որոշման հետ միաժամանակ։
Բելառուսի Հանրապետությունում հայտարարատու, հիմք ընդունելով մաքսային մարմնի կողմից որոշման մեջ նշված տեղեկությունները, որոշումն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ԱՀՃ-ն և դրա էլեկտրոնային տեսքը, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նաև ՄԱՀ-ն և դրա էլեկտրոնային տեսքը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման դեպքում նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնում է այն մաքսային մարմին, որում գրանցվել է այն ԱՀ-ն, որի տեղեկությունները փոփոխվում են (լրացվում են):
Նշված փաստաթղթերը և տեղեկությունները հայտարարատուի կողմից մաքսային մարմին Բելառուսի Հանրապետությունում ներկայացնելու ժամկետը կարող է գերազանցել որոշումն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ, այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսային, այլ վճարների վճարմանը:
Բելառուսի Հանրապետությունում պաշտոնատար անձը ստուգում է ԱՀՃ-ի, իսկ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նաև ՄԱՀ-ի լրացման ճշտությունը: Եթե ԱՀՃ-ն, իսկ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նաև ՄԱՀ-ն լրացված են պատշաճորեն, ապա ԱՀՃ-ն մաքսային մարմին ներկայացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում պաշտոնատար անձը գրանցում է ԱՀՃ-ն՝ դրան գրանցման համար տալու միջոցով, և համապատասխան գրառումներ (նշումներ) է կատարում ԱՀ-ում և ԱՀՃ-ում, իսկ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ում:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների )կատարման դեպքում,Բելառուսի Հանրապետությունում՝ ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում, Բելառուսի Հանրապետությունում՝ նաև ՄԱՀ-ն, մաքսային, այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը կարող են հայտարարատուի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվել տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(24-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, փոփ., լրաց. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
25. Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում,Բելառուսի Հանրապետությունում՝ նաև ՄԱՀ-ն մաքսային մարմին չեն ներկայացվել կամ ներկայացված ԱՀՃ-ն և (կամ) ՄԱՀ-ն լրացված են ոչ պատշաճորեն, ապա դրանք լրացվում են պաշտոնատար անձի կողմից:
Որոշումը հասցեատիրոջը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնի կողմից ստանալու կամ սույն Կարգի 24-րդ կետի երկրորդ պարբերությամբ կամ երրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետները լրանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում Բելառուսի Հանրապետությունում պաշտոնատար անձը հայտարարատուին ուղարկում է ԱՀՃ-ի, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան օրինակները:
Հայտարարատուին ԱՀՃ-ի, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նաև ՄԱՀ-ի համապատասխան օրինակներն Բելառուսի Հանրապետությունում ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ, այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսային, այլ վճարների վճարմանը:
(25-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, փոփ., լրաց. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
251 Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում մաքսային մարմինը ԱՀՃ-ն ուղարկում է հայտարարատուին, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների դեպքում՝ նաև էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ներկայացված ՄԱՀ-ները՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(25.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
26. Փոփոխությունները (լրացումները) բացառապես ԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում) կատարվում են սույն Կարգի 20-րդ կետին համապատասխան:
(26-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
VI. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ մինչ մաքսային մարմնի պահանջով ապրանքների բացթողումը
(բաժինը լրաց. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
27. Մաքսային վերահսկողության արդյունքներով՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացահայտման դեպքում Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին է ուղարկում (հանձնում) ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջը (այսուհետ՝ պահանջ) մինչ ապրանքների բացթողումը՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևից):
Ապրանքի դասակարգման ծածկագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում պահանջի հետ մեկտեղ ուղարկվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ընդունված՝ ապրանքի դասակարգման մասին որոշումը:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ձևակերպվում է 2 օրինակից՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ А4 ձևաչափի առանձին թերթի վրա:
28. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ստորագրությամբ հանձնվում է հայտարարատուին կամ ուղարկվում նրան ԱՀ-ի 54-րդ վանդակում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Պահանջը ստորագրությամբ ստացած անձը նշում է դրա ստացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ:րր (ժամ և րոպե) ձևաչափով, և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ՝ նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը:
Էլեկտրոնային կրիչի տեսքով պահանջը մաքսային մարմնի կողմից ուղարկվում է հայտարարատուին մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ կամ ուղարկվում է ԱՀ-ի 54-րդ վանդակում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հայտարարատուի կողմից ներկայացված պահանջի ստացման ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն արձանագրվում են հայտարարատուի տեղեկատվական համակարգի կողմից ու էլեկտրոնային ձևով ուղարկվում մաքսային մարմին:
29. Հայտարարատուն պարտավոր է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում (բացթողման ժամկետը երկարացնելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան) մաքսային մարմին ներկայացնել պատշաճ կերպով լրացված ԱՀՃ, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարումների կատարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և(կամ) տեղեկությունները, եթե դրանց ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
ՄԱՀ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևից):
Մաքսային, այլ վճարումների կատարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, եթե դրանց ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևաչափից):
ԱՀՃ-ում հայտարարատուի կողմից կարող են հայտագրվել փոփոխված (լրացված) այլ տեղեկություններ, եթե դրանք կապված են մաքսային մարմնի պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ:
Եթե փոփոխված (լրացված) տեղեկությունները կապված չեն մաքսային մարմնի պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ, դրանք հայտարարատուի կողմից ներկայացվում են առանձին ԱՀՃ-ներով:
30. Եթե հայտարարատուն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի կարող մաքսային մարմին ներկայացնել ԱՀՃ, ապա նա պարտավոր է այդ մասին ծանուցել մաքսային մարմնին ոչ ուշ, քան այդ ժամկետը լրանալուց 1 ժամ առաջ՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան:
Մաքսային մարմնին ծանուցելը չի պահանջվում, եթե պահանջը հայտարարատուին ուղարկվում է էլեկտրոնային ձևով և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ստորագրությամբ հանձնվել է հայտարարատուին՝ մինչ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալուց առաջ 2 ժամից պակաս ժամանակահատվածում:
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում մաքսային մարմինը մինչ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ապրանքների բացթողման ժամկետը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, երկարացնում է ապրանքների բացթողման ժամկետը և այդ մասին տեղեկացնում հայտարարատուին՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան:
31. Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ն լրացվել են պատշաճ կերպով, մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում (բացթողման ժամկետը երկարացնելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) գրանցում է ԱՀՃ-ն:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային ձևով ուղարկում է այդ ԱՀՃ-ի գրանցման ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկությունները:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կատարում է համապատասխան գրառումներ (կատարում է նշումներ) ԱՀ-ի, ԱՀՃ-ի համապատասխան վանդակներում և ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում:
Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ն լրացվել են ոչ պատշաճ կերպով, մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում (բացթողման ժամկետը երկարացնելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) մերժում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը:
|
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման կարգի |
(հավելվածը հանվել է ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի |
(ձև)
ՈՐՈՇՈՒՄ
ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
|
20___ թվականի ____________ «___» | ||
|
Մաքսային |
Հայտարարատու | |
Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի 11-րդ կետի _____ ենթակետը՝ կապված
___________________________________________________________________________
(ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հիմքերը)
1) փոփոխությունները (լրացումները) կատարվել են՝ ԱՀՃ-ի (ՄԱՀ-ի)1 համաձայն.
2) անհրաժեշտ է փոփոխությունները (լրացումները) կատարել՝ ներքոհիշյալ աղյուսակների համաձայն՝2
|
Համարը՝ ը/կ |
Ապրանքների հայտարարագրի գրանցման համարը |
Ապրանքի հերթական համարը |
Սյունակի/սյունակի ենթաբաժնի համարը |
Ավելի վաղ նշված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
|
1. |
|||||
|
… |
|
Ապրանքի համարը |
Ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի համարը |
Ապրանքների մաքսային արժեքը |
Տեղեկատվության աղբյուրը (նշելով վավերապայմանները (դրանց առկայության դեպքում)) |
Ժամկետից ոչ ուշ______________________________________________________
(ժամկետը նշվում է ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի 24-րդ կետին համապատասխան)
հայտարարատուն պետք է ներկայացնի ապրանքների հայտարարագրի ճշգրտումը և դրա էլեկտրոնային տարբերակը, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև մաքսային արժեքի հայտարարագիրը և դրա էլեկտրոնային տարբերակը, իսկ այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի ու այլ վճարների վճարման դեպքում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
|
| |||||||||
|
_____________________________ |
___________________ |
||||||||
|
_____________________________ |
___________________ |
___________________ |
|||||||
|
_____________________________________________________________________ | |||||||||
|
_____________________________ |
__________________________________________________________ | ||||||||
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
|
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի |
ՊԱՀԱՆՋ
մինչ ապրանքների բացթողումն ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին
«__»__________20____թ.
|
|
|
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ծանուցում ենք, որ ապրանքների և ________________________ գրանցման համարով ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների նկատմամբ մաքսային վերահսկողության իրականացման արդյունքում
բացահայտվել է հետևյալը՝
_____________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով մինչև « __ » _________ 20____ թ. անհրաժեշտ է փոփոխություններ (լրացումներ) կատարել ապրանքների հայտարարագրում հայտագրված հետևյալ տեղեկություններում՝
|
Թիվ ը/կ |
Ապրանքի հերթական համարը |
Վանդակի/վանդակի ենթաբաժնի համարը |
Հայտագրված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
|
1. |
||||
|
___________________________________ |
_______________ |
| ||||||||||||
|
Պահանջը ստացվել է՝ | ||||||||||||||
|
_______________________________________ (հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) Ա.Ա.Հ.) |
____________ |
____________________________ | ||||||||||||
|
| ||||||||||||||
|
________________________________________________________________________________ | ||||||||||||||
|
(էլեկտրոնային փոստի հասցեն՝ նշվում է էլեկտրոնային փոստով պահանջն ուղարկելու դեպքում) | ||||||||||||||
|
________________________________ |
______________ |
_______________ |
| |||||||||||
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
(կարգը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց., խմբ. ԵՏՀԿ 11.05.17 թիվ 46, փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, փոփ. ԵՏՀԿ 27.03.18 թիվ 42, փոփ., խմբ., լրաց ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ |
ՁԵՎ
ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման
(հիմնական թերթ (ԱՀՃ1))
|
А | ||||||||||||||
|
1. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ |
||||||||||||||
|
2. Ուղարկողը/Արտահանողը |
№ |
3. Ձևերը |
4. Բեռնա-ռաքման մասնագրերը | |||||||||||
|
5. Ընդամենը ապրանքներ |
6. Ընդամենը տեղերը |
7. Հղման համարը | ||||||||||||
|
8. Ստացողը |
№ |
9. Ֆինանսական կարգավորումների համար պատասխանատու անձը |
№ | |||||||||||
|
10. Առաջին նշանակման/ վերջին ուղարկող երկիրը |
11. Վաճառող երկիրը |
12. Ընդհանուր մաքսային արժեքը |
||||||||||||
|
14. Հայտարարատուն |
№ |
15. Ուղարկող երկիրը |
15. Ուղարկող երկրի ծածկագիրը
|
17. Նշանակման երկրի ծածկագիրը
| ||||||||||
|
16. Ծագման երկիրը |
17. Նշանակման երկիրը | |||||||||||||
|
18. Տրանսպորտային միջոցի նույնականացումը և գրանցման երկիրը ուղարկման (ժամանման) պահին |
19. Բեռ-նարկղը |
20. Մատակարարման պայմանները | ||||||||||||
|
21. Ակտիվ տրանսպորտային միջոցի նույնականացումը և գրանցման երկիրը սահմանի վրա |
22. Արժույթը և ընդհանուր գումարը՝ ըստ հաշիվ ապրանքագրի |
23. Արժույթի փոխարժեքը |
24. Գործարքի բնույթը | |||||||||||
|
25. Տրանս-պորտային միջոցի տեսակը սահմանին |
26. Տրանս-պորտային միջոցի տեսակը երկրի ներսում |
27. Բեռնման (բեռնաթափման) վայրը |
28. Ֆինանսական և բանկային տեղեկությունները | |||||||||||
|
29. Մուտքի (ելքի) մարմինը |
30. Ապրանքների գտնվելու վայրը |
|||||||||||||
|
31. Բեռնա-տեղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. |
32. Ապրանքը
|
33. Ապրանքի ծածկագիրը | |||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը
|
35. Համաքաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | ||||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | ||||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | ||||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | ||||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկայացված փաստաթղթերը |
45. Մաքսային արժեքը | |||||||||||||
|
45а Փոփոխությունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | |||||||||||||
|
47. Վճարների հաշվարկումը |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքաչափը |
Գումարը |
ՎԵ |
48. Վճարման հետաձգումը |
49. Պահեստի վավերապայմանները | |||||||
|
B ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ | ||||||||||||||
|
Տեսակը |
Գումարը |
Նախորդ գումարը |
Փոփոխությունները |
Վճարման հանձնա-րարագրի համարը և ամսաթիվը |
ՎՁ | |||||||||
|
Վճարման (բռնագանձման) կամ վերադարձման ենթակա ընդհանուր գումարը | ||||||||||||||
|
С | ||||||||||||||
|
51. Տարանցման ենթադրվող մարմինները (և երկիրը) | ||||||||||||||
|
52. Երաշխիքն անվավեր է համարվում (... համար) |
Ծածկագիրը |
53. Նշանակման մարմինը (և երկիրը) | ||||||||||||
|
D |
54. Վայրը և ամսաթիվը | |||||||||||||
(լրացուցիչ թերթ (ԱՀՃ2))
|
А | |||||||||||||
|
1. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ | |||||||||||||
|
2. Ուղարկողը/ |
№ |
3. Ձևերը | |||||||||||
|
31. Բեռնա-տեղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. Բեռնարկղերի համարները. Քանակը և առանձնահատկությունները |
32. Ապրանքը
|
33. Ապրանքի ծածկագիրը | ||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը
|
35. Համա-քաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | |||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱ-ԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | |||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | |||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկա-յացված փաստա-թղթերը |
45. Մաքսային արժեքը | ||||||||||||
|
45а Փոփոխու-թյունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | ||||||||||||
|
31. Բեռնատ-եղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. Բեռնարկղերի համարները. Քանակը և առանձնահատկությունները |
32. Ապրանքը
|
33. Ապրանքի ծածկագիրը | ||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը
|
35. Համա-քաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | |||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱ-ԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | |||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | |||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկա-յացված փաստա-թղթերը |
45. Մաքսային արժեքը | ||||||||||||
|
45а Փոփոխու-թյունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | ||||||||||||
|
31. Բեռնա-տեղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. Բեռնարկղերի համարները. Քանակը և առանձնահատկությունները |
32. Ապրանքը |
33. Ապրանքի ծածկագիրը | ||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը |
35. Համա-քաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | |||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | |||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | |||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկա-յացված փաստա-թղթերը |
45. Մաքսային արժեքը | ||||||||||||
|
45а Փոփոխությունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | ||||||||||||
|
47. Վճարների հաշվարկումը |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքա-չափը |
Գումարը |
ՎԵ |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքա-չափը |
Գումարը |
ՎԵ | |||
|
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքա-չափը |
Գումարը |
ՎԵ |
С | ||||||||
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ |
Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման (այսուհետ՝ ԱՀՃ) լրացման կանոնները, որոնք կիրառվում են ապրանքների մասին հայտարարագրում (այսուհետ՝ ԱՀ) հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
2. ԱՀՃ-ն բաղկացած է «А4» ձևաչափի հիմնական և լրացուցիչ թերթերից (այսուհետ, համապատասխանաբար՝ ԱՀՃ1, ԱՀՃ2) և այն ԱՀ-ի անբաժանելի մասն է, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները):
Մեկ անուն ապրանքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս կիրառվում է ԱՀՃ1-ը:
Մեկ ԱՀ-ում հայտագրված երկու կամ ավելի անուն ապրանքների մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս կիրառվում է ԱՀՃ1 և անհրաժեշտ քանակի ԱՀՃ2: Յուրաքանչյուր ԱՀՃ2-ում կարող են փոփոխություններ (լրացումներ) կատարվել ոչ ավելի, քան երեք անուն ապրանքի մասին տեղեկություններում:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
3. ԱՀՃ-ն չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:
4. Լրացվող ԱՀՃ-ի օրինակների քանակը և դրանց բաշխման կարգը համապատասխանում է ԱՀ-ի օրինակների թվին և բաշխման կարգին, որոնք սահմանված են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգով (այսուհետ` «ԱՀ-ի լրացման մասին» հրահանգ):
5. ԱՀՃ-ն լրացվում է ԱՀ-ում հայտագրված այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկությունները փոփոխվում են (լրացվում են):
6. Բելառուսի Հանրապետությունում պարտադիր կերպով լրացվում են ԱՀՃ-ի հետևյալ վանդակները՝ 1 - 9-րդ, 11 - 15-րդ, 15 (а, b) - 17-րդ, 17 (а, b) - 30-րդ, 45а, 54-րդ (բացառությամբ այն դեպքի, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), ինչպես նաև «А», «С» և «D» վանդակները:
Այն դեպքում, երբ փոփոխվում են (լրացվում են) ապրանքների մասին տեղեկությունները, ապա այդ ապրանքների համար լրացուցիչ լրացվում են ԱՀՃ-ի հետևյալ վանդակները՝ 31 - 45-րդ, 46 - 47-րդ, ինչպես նաև «В» վանդակը (այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելն ազդում է վճարման ենթակա այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների գումարի չափի վրա, որոնց գանձումը պետք է ապահովեն մաքսային մարմինները (այսուհետ՝ մաքսային, այլ վճարներ), կամ վերաբերում է այն փաստաթղթերին, որոնցով հաստատվում է մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների վճարումը):
Այն դեպքում, երբ ԱՀ-ի որևէ վանդակում հայտագրված տեղեկությունները չեն փոփոխվում (չեն լրացվում), ապա ԱՀՃ-ի մեջ են փոխանցվում ԱՀ-ի համապատասխան վանդակում հայտագրված տեղեկությունները: Այն դեպքում, երբ ապրանքների մասին տեղեկությունները չեն փոփոխվում (չեն լրացվում), ապա ԱՀՃ-ի 5-րդ վանդակում նշվում է «0» թիվը:
(6-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
7. Հայաստանի Հանրապետությունում ,Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պարտադիր լրացվում են ԱՀՃ-ի հետևյալ վանդակները՝ 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 14-րդ, 45а, 54-րդ (բացառությամբ այն դեպքի, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «А» և «D», ինչպես նաև ԱՀՃ-ի այն վանդակները, որոնք համապատասխանում են ԱՀ-ի վանդակներին և որոնցում փոփոխություններ (լրացումներ) են կատարվում:
(7-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129, փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173)
8. ԱՀՃ-ի վանդակները լրացվում են «ԱՀ-ի վանդակների լրացման մասին» հրահանգով սահմանված՝ ԱՀ-ի վանդակների լրացման կարգին համապատասխան՝ բացառությամբ ԱՀՃ-ի առանձին վանդակների, որոնց լրացման առանձնահատկությունները սահմանված են սույն կարգով:
(8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
9. ԱՀ-ի վանդակներում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԱՀՃ-ի համապատասխան վանդակի մեջ են փոխանցվում ԱՀ-ի վանդակի բոլոր տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները (լրացումները), բացառությամբ այն դեպքի, երբ սույն կարգին համապատասխան՝ նախատեսված է ԱՀՃ-ի առանձին վանդակների լրացման այլ կարգ:
(9-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
10. ԱՀՃ-ի 3-րդ, 5-րդ, 12-րդ, 32-րդ, 33-րդ, 44-րդ, 45-րդ, 45а, 46-րդ, 47-րդ, «В», 54-րդ վանդակները, ինչպես նաև «А» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.
1) 3-րդ վանդակ. «Ձևերը»
|
3 Ձևերը |
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է ԱՀՃ-ի թերթի հերթական համարը:
Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է ԱՀՃ-ի թերթերի ընդհանուր թիվը:
11) 5-րդ վանդակ։ «Ապրանքներ՝ ընդամենը»
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում վանդակում թվային նիշերով նշվում է ապրանքների ընդհանուր թիվը՝ ըստ ԱՀՃ-ի՝ հաշվի առնելով ԱՀ-ում կատարված փոփոխությունները և հայտարարագրված ապրանքների ընդհանուր թիվը։
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելիս տվյալ տեղեկությունները նշվում են կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում կամ «/» բաժանարար գծով ԱՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացնելիս։
2) 12-րդ վանդակ. «Ընդհանուր մաքսային արժեքը»
| 12. Ընդհանուր մաքսային արժեքը |
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը՝ որպես ԱՀՃ1-ի և ԱՀՃ2-ի 45-րդ վանդակի առաջին ենթաբաժնում, ինչպես նաև ԱՀ-ի հիմնական և լրացուցիչ թերթերի 45-րդ վանդակում նշված մեծությունների գումար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ թվային նիշերով արտահայտված արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն և դա այն ապրանքների դեպքում, որոնց մաքսային արժեքը չի փոփոխվել:
Վանդակի երկրորդ ենթաբաժնում ներկայացվում է ապրանքների մաքսային արժեքի մեծությունը, որը նշված է՝
ԱՀ-ի 12-րդ վանդակում, եթե ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարվում են առաջին անգամ.
նախորդ ԱՀՃ-ի 12-րդ վանդակի առաջին ենթաբաժնում, եթե ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում ավելի վաղ փոփոխություններ (լրացումներ) կատարվել են.
Այն դեպքում, երբ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները չեն փոփոխվում (չեն լրացվում), ապա ԱՀՃ-ի 12-րդ վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում.
Ղազախստանի Հանրապետությունում տվյալ սյունակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում։
3) 32-րդ վանդակ. «Ապրանքը»
| 32. Ապրանքի համարը |
Վանդակի առաջին ենթաբաժնում թվային նիշերով նշվում է այն ապրանքի հերթական համարը, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են ՄՀՃ-ի 31-րդ վանդակում։
Վանդակի երկրորդ ենթաբաժնում թվային նիշերով դրվում է այն ապրանքի հերթական համարը, որը նշված է ԱՀ-ի 32-րդ վանդակում, և որի մասին տեղեկություններում կատարվում են փոփոխություններ և (կամ) լրացումներ.
31) 33-րդ վանդակ ։ «Ապրանքի ծածկագիրը»
Սյունակում ապրանքի տասանիշ ծածկագիրը նշվում է առանց միջակայքերի՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան, իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային և այլ վճարներ հաշվարկելու նպատակով ապրանքի ծածկագիրը թույլատրվում է որոշել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով, մաքսային մարմնի կողմից որոշված ապրանքի ծածկագիրը նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով.
4) 44-րդ վանդակ. «Լրացուցիչ տեղեկություններ/Ներկայացված փաստաթղթերը»
|
44 Լրացուցիչ տեղեկություններ/Ներկայացված փաստաթղթերը |
Վանդակի մեջ են փոխանցվում ԱՀ-ի 44-րդ վանդակում հայտագրված տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև նշվում են փոփոխությունների (լրացումների) կատարումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ՝ «ԱՀ-ի լրացման մասին» հրահանգով սահմանված՝ ԱՀ-ի 44-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան.
5) 45-րդ վանդակ. «Մաքսային արժեքը»
| 45 Մաքսային արժեքը |
Վանդակի առաջին ենթաբաժնում թվային նիշերով նշվում է ապրանքի մաքսային արժեքի մեծությունը, որը որոշվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերին համապատասխան (հաշվի առնելով ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխությունները (լրացումները)՝ արտահայտված Եվրասիական տնտեսական անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն:
Վանդակի երկրորդ ենթաբաժնում թվային նիշերով նշվում է ապրանքի մաքսային արժեքի մեծությունը՝ արտահայտված Եվրասիական տնտեսական անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն, և որը նշված է՝
ԱՀ-ի 45-րդ վանդակում, եթե ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարվում են առաջին անգամ.
նախորդ ԱՀՃ-ի 45-րդ վանդակի առաջին ենթաբաժնում, եթե ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում ավելի վաղ կատարվել են փոփոխություններ (լրացումներ).
Ղազախստանի Հանրապետությունում տվյալ սյունակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում.
6) 45а վանդակ. «Փոփոխությունների ծածկագիրը»
|
45а Փոփոխությունների ծածկագիրը |
Վանդակում նշվում է ութանիշ տառաթվային ծածկագիր՝ ըստ հետևյալ սխեմայի՝
որտեղ՝
1-ին բաղադրիչը՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլը՝
0՝ մինչև ապրանքների բացթողումը.
1՝ ապրանքների բացթողումից հետո.
2-րդ բաղադրիչը՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք ծառայող հանգամանքները՝
0՝ հայտարարատուի նախաձեռնությամբ.
1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքները՝ սկսված ապրանքների բացթողումից հետո.
2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքները՝ սկսված նախքան ապրանքների բացթողումը.
3՝ մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքները.
4՝ կամերալ մաքսային ստուգման արդյունքները.
5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքները.
6՝ Եվրասիական տնտեսական անդամ պետությունների դատական մարմինների՝ ուժի մեջ մտած որոշումները.
3-րդ բաղադրիչ՝ ԱՀ-ում ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխությունները (լրացումները)՝
0՝ փոփոխություններ (լրացումներ )չեն կատարվել.
1՝ տեխնիկական սխալներ (չափման միավորները ոչ ճիշտ նշելը, սխալներ՝ ծածկագրված տեղեկություններում և այլն).
2՝ ապրանքների փաստացի քանակի և (կամ) քաշի անհամապատասխանություն ԱՀ-ում նշված և (կամ) արտաքին տնտեսական գործարքի պայմաններով նախատեսված՝ ապրանքների քանակին և (կամ) քաշին, այդ թվում նաև՝ միևնույն ժամանակ տեխնիկական սխալների հայտնաբերման դեպքում.
3՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար.
4՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
4-րդ բաղադրիչ՝ ԱՀ-ում նշված՝ ապրանքների ծագման և (կամ) սակագնային առանձնաշնորհումների վերաբերյալ տեղեկություններում կատարված փոփոխությունները (լրացումները)՝
0՝ փոփոխություններ (լրացումներ) չեն կատարվել.
1՝ ապրանքների ծագման մասին ոչ հավաստի տեղեկությունների բացահայտում.
2՝ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանների չկատարման դեպքերի բացահայտում.
3՝ մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքների կամ Եվրասիական տնտեսական անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա ապրանքների բացթողումից հետո սակագնային առանձնաշնորհումների տրամադրում (վերականգնում).
4՝ ապրանքների բացթողումից հետո սակագնային առանձնաշնորհումների վերականգնում՝ ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա.
5՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար
6՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
5-րդ բաղադրիչ՝ ապրանքի՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դասակարգման ծածկագրի վերաբերյալ՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխությունները՝
0՝ փոփոխություններ չեն կատարվել.
1՝ ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ոչ ճիշտ դասակարգման դեպքի բացահայտում.
2՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար
3՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
6-րդ բաղադրիչ՝ ԱՀ-ում ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխությունները (լրացումները)՝
0՝ փոփոխություններ (լրացումներ) չեն կատարվել.
1՝ տեխնիկական սխալներ (վրիպակներ, թվաբանական սխալներ, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի սխալ կիրառության հետևանքով).
2՝ լրացուցիչ հաշվեգրումների (պահումների) հետ կապված սխալներ, այդ թվում՝ միևնույն ժամանակ տեխնիկական սխալների հայտնաբերման դեպքում.
3՝ մաքսային արժեքի որոշման մեթոդի և (կամ) ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման հիմքի ընտրության հետ կապված սխալներ, այդ թվում՝ միևնույն ժամանակ լրացուցիչ հաշվեգրումների (պահումների) հետ կապված տեխնիկական սխալների հայտնաբերման դեպքում.
4՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար.
5՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները.
7-րդ բաղադրիչ՝ հաշվարկված (վճարված) մաքսային և այլ վճարների վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխությունները (լրացումները).
Ա՝ փոփոխություններ (լրացումները) չեն կատարվել.
Բ՝ սակագնային արտոնությունների (մաքսատուրքերի վճարման համար սահմանված արտոնությունների), հարկերի, մաքսավճարների վճարման համար սահմանված արտոնությունների տրամադրման պայմանների չկատարման դեպքերի բացահայտում.
Գ - ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ տրամադրելու նպատակները և պայմանները և (կամ) այդ արտոնությունների կիրառման հետ կապված՝ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները խախտող գործողությունների կատարման փաստի հայտնաբերում:
Դ՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններից օգտվելուց հայտարարատուի հրաժարում.
Ե - «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը մասնակի վճարելիս, այդ թվում առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման պայմանները չպահպանելիս կամ ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման սահմանված վերջնաժամկետը լրանալիս կամ մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանալը առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով հայտարարատուի դիմումի համաձայն ներմուծման մաքսատուրքերը, հարկերը մասնակի վճարելիս ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարում.
Զ՝ այն մաքսատուրքերի, հարկերի վճարումը, որոնց համար ընձեռվել է հետաձգման (տարաժամկետ վճարման) հնարավորություն.
Է՝ այլ հանգամանքներ ի հայտ գալը, որոնց դեպքում մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման.
Ը՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների համար սահմանված արտոնությունների կիրառման վերաբերյալ, այդ թվում՝ այդ արտոնությունների տրամադրման համար հիմք ծառայող փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնելու հետ կապված տեղեկությունների նշում.
Թ՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար
Ժ՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
Ժա` «Ա» -ից «Ժ» ծածկագրերով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերում ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ վճարների, տույժերի և (կամ) տոկոսների վճարում և (կամ) գանձում.
Ժբ՝ հաշվարկված (վճարված) մաքսատուրքերի, հարկերի վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարված այլ փոփոխություններ (լրացումներ).
Ժգ՝ այլ վճարների վճարման վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխություններ (լրացումներ).
8-րդ բաղադրիչը՝ ԱՀ-ում նշված այլ տեղեկություններում կատարված փոփոխությունները (լրացումները)՝
0՝ փոփոխություններ (լրացումներ) չեն կատարվել.
1՝ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգում.
2՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու մասին ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխություններ (լրացումներ).
3՝ այլ հիմքեր:
4` հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի ավելացում (ապրանքի ավելացում).
5` հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի նվազում (ապրանքի հանում)։
Բոլոր բաղադրիչները նշվում են՝ իրարից առանձնացվելով «/» նշանով, իսկ բաղադրիչների միջև միջակայքեր թողնել չի թույլատրվում:
7) 46-րդ վանդակ. «Վիճակագրական արժեքը»
|
46. Վիճակագրական արժեքը |
Վանդակը լրացվում է ապրանքների վիճակագրական արժեքի վերաբերյալ ԱՀ-ի 46-րդ վանդակում հայտագրված տեղեկություններում կատարված փոփոխությունների (լրացումների) դեպքում, այդ թվում՝ ԱՀ-ի վանդակներում նշված և ապրանքների վիճակագրական արժեքների հաշվարկման համար օգտագործված տեղեկություններում կատարված փոփոխությունների (լրացումների) դեպքում.
8) 47-րդ վանդակ. «Վճարների հաշվարկումը»
|
47 Վճարների հաշվարկումը |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքաչափը |
Գումարը |
ՎԵ |
«Տեսակը», «Հաշվեգրման հիմքը», «Դրույքաչափը», «Գումարը» և «ՎԵ» սյունակները լրացվում են «ԱՀ-ի լրացման մասին» հրահանգով սահմանված՝ ԱՀ-ի 47-րդ վանդակի համապատասխան սյունակների լրացման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
«ՎԵ» սյունակում «ՎԱ» ծածկագիրը նշվում է հետևյալ դեպքերում՝
այն վճարի վճարման դեպքում, որի համար ընձեռված է եղել վճարման հետաձգման հնարավորություն.
այն վճարի վճարման դեպքում, որի համար տրամադրվել են վճարման համար սահմանված արտոնություններ.
այն վճարի վճարման դեպքում, որի համար վերջին ժամանակահատվածի կտրվածքով ընձեռված է եղել տարաժամկետ վճարման հնարավորություն.
վերջին ժամանակահատվածի կտրվածքով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված վճարի վճարման դեպքում, եթե ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատում կիրառելու ժամանակահատվածի համար փաստացի վճարված (բռնագանձված) վճարման գումարը համեմատական է վճարման ենթակա այդ վճարի գումարի հետ՝ հաշվարկված այն չափով, որը կգործեր, եթե ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:
«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված և ներմուծման մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումից լրիվ պայմանական ազատման պայմանների խախտման դեպքում կամ ներմուծման մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումից մասնակի պայմանական ազատման կիրառումն սկսելու և կամ արտոնություններից օգտվելուց և ապրանքները գործողությունների ենթարկելուց հրաժարվելու դեպքում՝ այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման այնպիսի սահմանափակումների խախտմամբ, որոնք սահմանվել են այդպիսի արտոնություններից օգտվելու համար, վանդակը լրացվում է «ԱՀ-ի լրացման մասին» հրահանգով սահմանված՝ ԱՀ-ի 47-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան՝ այն ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումից մասնակի պայմանական ազատման դեպքում, որոնք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով.
9) «В» վանդակ. «Հաշվարկի մանրամասները»
|
В ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ | |||||
|
Տեսակը |
Գումարը |
Նախորդ գումարը |
Փոփոխություն-ները |
Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը |
ՎՁ |
|
Վճարման (բռնագանձման) կամ վերադարձման ենթակա ընդհանուր գումարը | |||||
Վանդակը լրացվում է այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն ազդում է վճարման ենթակա մաքսային և այլ վճարների չափի վրա կամ այն վերաբերում է մաքսային և այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններին:
Վանդակում բոլոր այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկություններ են նշված ԱՀ-ում, նշվում են մաքսային և այլ վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկություններ, որոնցում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
մաքսային և այլ վճարների գումարը կլորացվում է մաթեմատիկական կանոնների համաձայն՝
Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը.
Բելառուսի Հանրապետությունոմ, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո մինչև երկու նիշը:
«Տեսակը» սյունակում նշվում է մաքսային և այլ վճարների տեսակի ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա հարկերի, գանձումների և այլ վճարների տեսակների դասակարգչին համապատասխան, որը հաստատվել է «Մաքսային փաստաթղթերի լրացման համար կիրառվող դասակարգիչների մասին» Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ:
«Գումարը» սյունակում բոլոր այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկություններ են նշված ԱՀ-ում, նշվում է մաքսային և այլ վճարների՝ վճարման ենթակա ամբողջ գումարը՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները (լրացումները): Այն դեպքում, երբ մաքսային և այլ վճարների՝ վճարման ենթակա ամբողջ գումարը բոլոր այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկություններ են նշված ԱՀ-ում, փոփոխություններից (լրացումներից) հետո հավասար է 0-ի, «Գումարը» սյունակում նշվում է «0» թիվը:
«Նախորդ գումարը» սյունակում ներկայացվում է մաքսային և այլ վճարների ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԱՀ-ի «В» վանդակում, եթե մաքսային և այլ վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարվում են առաջին անգամ.
նախորդ ԱՀՃ-ի «В» վանդակի «Գումարը» սյունակում, եթե մաքսային և այլ վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարվել են ավելի վաղ:
«Փոփոխությունները» սյունակում նշվում է «Գումարը» և «Նախորդ գումարը» սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե «Գումարը» սյունակում նշված մեծությունը փոքր է «Նախորդ գումարը» սյունակում նշված մեծությունից, ապա «Փոփոխությունները» սյունակում ստացված արժեքից առաջ նշվում է «-» հանման նշանը:
Եթե «Փոփոխությունները» սյունակում նշված մեծությունը տարբեր է 0-ից, ապա մաքսային և այլ վճարների յուրաքանչյուր տեսակի համար «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում առանձին տողով (առանձին տողերով)՝ ըստ այդ վճարի վճարումը հաստատող փաստաթղթերի, նշվում են տեղեկություններ՝ «ԱՀ-ի լրացման մասին» հրահանգով սահմանված՝ ԱՀ-ի «В» վանդակի լրացման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու արդյունքում մաքսային և այլ վճարներ ենթակա են լրացուցիչ վճարման, ապա «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում նշվում են մաքսային և այլ վճարների լրացուցիչ հաշվարկված գումարների փաստացի վճարման մասին տեղեկություններ՝ ըստ այն վճարման փաստաթղթերի, որոնց համապատասխան կատարվել է վճարումը.
այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու արդյունքում մաքսային և այլ վճարներ ենթակա են վերադարձման («Փոփոխությունները» սյունակում նշված է «-» հանման նշանով մեծություն), ապա «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում նշվում են մաքսային և այլ վճարների վերադարձման ենթակա գումարի մասին տեղեկություններ՝ ըստ այն վճարման փաստաթղթերի, որոնց համապատասխան կատարվել է վերադարձման ենթակա վճարի վճարումը (բռնագանձումը): Ընդ որում, «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակի 2-րդ բաղադրիչում մաքսային և այլ վճարների վճարված գումարը նշվում է «-» հանման նշանով:
Մաքսային և այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում (ԱՀ-ի «В» վանդակի 4 - 7-րդ բաղադրիչներ) «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում տեղեկությունները նշվում են երկու տողով՝
առաջին տողում նշվում են ԱՀ-ի «В» վանդակից փոխանցված տեղեկությունները՝ 2-րդ բաղադրիչում գումարը նշելով «-» հանման նշանով.
երկրորդ տողում տեղեկությունները նշվում են «ԱՀ-ի լրացման մասին» հրահանգով սահմանված՝ ԱՀ-ի «В» վանդակի լրացման կարգին համապատասխան և փոփոխությունները (լրացումներ) հաշվի առնելով:
«ՎՁ» սյունակում նշվում է մաքսային և այլ վճարների վճարման ձևը՝ մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա մաքսային և այլ վճարների վճարման ձևերի դասակարգչին համապատասխան, որը հաստատվել է 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ.
10) 54-րդ վանդակ. «Վայրը և ամսաթիվը»
|
54. Վայրը և ամսաթիվը |
Վանդակում նոր տողից նշվում են տեղեկություններ ԱՀՃ-ն լրացրած անձի մասին:
Այն դեպքում, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային ներկայացուցչի կողմից, ապա 1-ին համարի տակ նշվում է այն փաստաթղթի համարը, որը վկայում է անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում (Ռուսաստանի Դաշնության համար այն փաստաթղթի համարը, որը վկայում է անձը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում գրանցված լինելու մասին կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը) գրանցելու մասին, ինչպես նաև հայտարարատուի և մաքսային ներկայացուցչի միջև կնքված պայմանագրի համարը և ամսաթիվը:
1-ին համարի տակ տեղեկություններ չեն նշվում այն դեպքում, երբ ԱՀՃ-ն լրացվել է ԱՀ-ի 14-րդ վանդակում նշված հայտարարատուի կողմից:
1-ին համարի տակ լրացուցիչ նշվում է՝
Բելառուսի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).
Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի - նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» նշանից հետո՝ մաքսային ներկայացուցչին հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ), ընդ որում, եթե մաքսային ներկայացուցչի անունից ներկայանում է նրա առանձնացված ստորաբաժանումը, ապա նշվում է այն հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ), որը տրվել է՝ ըստ այդ ստորաբաժանման գտնվելու վայրի:
2-րդ համարի տակ նշվում է ԱՀՃ-ն լրացրած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա ինքնությունը հաստատող փաստաթղթի տրամադրման համարը և ամսաթիվը (ինչպես նաև այդ փաստաթղթի անվանումը՝ Ռուսաստանի Դաշնության համար), հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակում տվյալ անձի կողմից զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Բելառուսի Հանրապետությունում, եթե ԱՀՃ-ն հայտարարատուի և մաքսային ներկայացուցչի միջև կնքված հանձնարարության պայմանագրի համաձայն լրացվել է մաքսային ձևակերպումների մասնագետ հանդիսացող, տվյալ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակում ընդգրկված և այդ մաքսային ներկայացուցչի աշխատող հանդիսացող անձի կողմից, ապա 2-րդ համարի տակ լրացուցիչ նշվում է այդ աշխատողի՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի համարը:
3-րդ համարի տակ նշվում են ԱՀՃ-ն լրացրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները՝
հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հաստատող փաստաթղթի համարը և ամսաթիվը, եթե ԱՀՃ-ն լրացվել է այդ ղեկավարի կողմից.
մաքսային ներկայացուցչի կամ հայտարարատուի անունից գործողություններ կատարելու լիազորագրի համարը և տրամադրման ամսաթիվը, ինչպես նաև լիազորագրի գործողության ժամկետը (այդպիսի ժամկետ սահմանված լինելու դեպքում), եթե ԱՀՃ-ն լրացվել է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի աշխատողի կողմից:
Բելառուսի Հանրապետությունում 4-րդ համարի տակ նշվում է փաստաթղթերի գրանցման ելից համարը՝ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի ելից փաստաթղթերի հաշվառման համակարգին (կարգին) համապատասխան:
ԱՀՃ-ն գրավոր ներկայացնելու դեպքում ԱՀՃ1-ի 54-րդ վանդակում և ԱՀՃ2-ի բոլոր վանդակներից հետո ԱՀՃ-ն լրացրած անձը դնում է իր ստորագրությունը, նշում է ԱՀՃ-ն լրացնելու ամսաթիվը և հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքի դրոշմվածքով հաստատում է ԱՀՃ-ում հայտագրված տեղեկությունները, եթե Եվրասիական տնտեսական անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պետք է ունենա կնիք:
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում ԱՀՃ-ում հայտագրված տեղեկությունների հաստատումը կատարվում է Եվրասիական տնտեսական անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) «А» վանդակ
|
А |
Վանդակի առաջին տողում նշվում է ԱՀՃ-ի գրանցման համարը՝ ըստ հետևյալ սխեմայի.
որտեղ՝
1-ին բաղադրիչը՝ ԱՀ-ի գրանցման համարը, այն տեղեկությունները, որոնցում կատարվել են փոփոխություններ (լրացումներ).
2-րդ բաղադրիչը՝ ԱՀ-ին կցված ԱՀՃ-ի հերթական համարը, այն տեղեկությունները, որոնցում կատարվում են փոփոխությունները (լրացումներ) (տվյալ ԱՀ-ին կցված թվով առաջին ԱՀՃ-ի համար՝ սկսած «01» համարից, երկրորդի համար՝ «02» , երրորդի՝ «03» և այլն).
ԱՀՃ1-ի «А» վանդակում՝ ԱՀՃ-ի գրանցման համարի տակ, մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ամսաթիվ, իսկ մինչև ապրանքների բացթողումը փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նշվում է նաև հայտարարատուի կողմից ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմում ներկայացնելու ժամանակը, կամ՝ ԱՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը, եթե հայտարարատուից չի պահանջվում ներկայացնել ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմում:
ԱՀՃ-ն գրավոր ներկայացնելու դեպքում «А» վանդակում կատարված բոլոր գրառումները վավերացվում են ԱՀՃ-ն գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ անձնական համարակալված կնիքի դրոշմվածք դնելով։
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում «А» վանդակում կատարված գրառումների հաստատումը կատարվում է Եվրասիական տնտեսական անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129, փոփ., լրաց. ԵՏՀԿ 21.06.16 թիվ 77, փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 16.01.18 թիվ 5, լրաց., խմբ., փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
(կարգը փոփ., լրաց. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129, փոփ., լրաց. ԵՏՀԿ 21.06.16 թիվ 77, փոփ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 173, ԵՏՀԿ 16.01.18 թիվ 5, խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8)
◙(ԵՏՀԿ 22.01.19 թիվ 8 որոշման 4-րդ կետով նախատեսված փոփոխությունը` 10-րդ կետի 6-րդ ենթակետի քսանհինգերորդ և քսանյոթերորդ պարբերությունների մասով, չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում.
ա) 15-րդ կետի 45-րդ ենթակետում՝
երեսուներորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունչորսերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունհինգերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունվեցերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունյոթերորդ պարբերությունում (աղյուսակից հետո)՝
«փուլերի թիվը՝ փուլային վճարման ժամանակացույցին համապատասխան» բառերը փոխարինել «ժամանակահատվածների քանակը՝ վճարման ժամանակացույցին համապատասխան» բառերով.
հանել վերջին նախադասությունը.
երեսունութերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
քառասուներորդ պարբերությունը (աղյուսակից հետո) ուժը կորցրած ճանաչել.
հիսունյոթերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «:» կետադրական նշանը փոխարինել«.» կետադրական նշանով.
վերջին պարբերությունում «միության» բառից հետո ավելացնել «մաքսային» բառը.
բ) 43-րդ կետի 4-րդ ենթակետում՝
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նշվում են տեղեկություններ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին մինչև ապրանքների բացթողումը՝ կատարելով «Ճշգրտված վանդակներ՝ ___________» գրառումը (նշելով ապրանքի հերթական համարը և ԱՀ-ի այն վանդակների համարները, որոնցում կատարվել են փոփոխությունները և (կամ) լրացումները), որը հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:».
տասնվեցերորդ և տասնյոթերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«տեղեկություններ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ապրանքների բացթողումից հետո՝ կատարելով «Ճշգրտված վանդակներ՝ ___________» գրառումը (նշելով ապրանքի հերթական համարը և ԱՀ-ի այն վանդակների համարները, որոնցում կատարվել են փոփոխությունները և (կամ) լրացումները), որը հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով.
տեղեկություններ տրամադրված (մաքսային մարմնի կողմից ընդունված) այն մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահով մասին, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել: Այդ տեղեկությունները ձևավորվում են ըստ հետևյալ սխեմայի.
1-ին բաղադրիչը՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրման հիմքը՝ հետևյալ թվային նշումներից որևէ մեկը կատարելու միջոցով.
«1»՝ եթե, Օրենսգրքի 63-րդ հոդվածին համապատասխան, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում կամ այնպիսի փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ներկայացված փաստաթղթերը ձևակերպված են ոչ պատշաճ կերպով և (կամ) պարունակում են ոչ հավաստի տեղեկություններ.
«2»՝ եթե, Օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան, մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի լրացուցիչ ստուգում անցկացնելիս.
«3»՝ եթե Օրենսգրքի 198-րդ հոդվածին համապատասխան, մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) մաքսային մարմինների կողմից ապրանքների փորձանմուշների կամ նմուշների, մանրամասն տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության կամ մաքսային մարմնի կողմից ներկայացված ԱՀ-ում կամ այլ փաստաթղթերում տեղեկությունների արժանահավատության ստուգման նպատակով փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելու դեպքում:
«4»՝ եթե մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մյուս դեպքերում.
2-րդ բաղադրիչը՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման միջոցի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միջոցների դասակարգչին համապատասխան.
3-րդ բաղադրիչը՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման գումարը.
4-րդ բաղադրիչը՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի համարը.
5-րդ բաղադրիչը՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրումը (մաքսային մարմնի կողմից ընդունումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը.
Բոլոր բաղադրիչները նշվում են առանց միջակայքերի և իրարից անջատվում են «`» նշանով:
Տվյալ վանդակում կարող են նշվել այլ՝ սույն ենթակետով չնախատեսված տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ տրամադրված (մաքսային մարմնի կողմից ընդունված) վճարման ապահովման նկարագրությունը ճշտելու համար, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.».
գ) ուժը կորցրած ճանաչել XII բաժինը:
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.03.17 թիվ 42)
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112, ԵՏՀԿ 27.03.17 թիվ 42)