ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
10 դեկտեմբերի 2013 թվականի |
թիվ 289 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐ) ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 129, 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 77, 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 46, 2017 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 112, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 5, 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8, 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83, 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 138 որոշումների խմբագրությամբ)
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
1. Հաստատել կցվող՝
Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգը,
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը,
Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
2. Կատարել փոփոխություններ Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ՝ հավելվածի համաձայն:
3. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից մինչև 2011 թվականի հունվարի 1-ը գրանցված ապրանքների հայտարարագրերում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն իրականացվում է այն մաքսային փաստաթղթերի օգտագործմամբ, որոնք Մաքսային միության անդամ պետություններում կիրառվել են մինչև նշված ամսաթիվը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
4. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» թիվ 255 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մինչև ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելն ապրանքների հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» թիվ 256 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի ««Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 639 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 7-ի ««Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» հրահանգում փոփոխություն կատարելու մասին» թիվ 68 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 18-ի ««Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» հրահանգում փոփոխություն կատարելու մասին» թիվ 131 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ |
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ) ԿԱՏԱՐՄԱՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 46, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8, 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 138 որոշումների խմբագրությամբ)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքների հայտարարագրում (այսուհետ՝ ԱՀ) հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքերը և կարգը` բացառությամբ որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) կարգի։
Փոփոխությունների (լրացումների) կատարումն ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում, երբ որպես այդպիսին օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ ապրանքների բացթողումից հետո իրականացվում է սույն կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի V բաժնով սահմանված առանձնահատկությունները։
(1-ին կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 138 որոշման խմբագրությամբ)
2. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս օգտագործվում է ապրանքների հայտարարագրի ճշգրտումը (այսուհետ՝ ԱՀՃ)՝ բացառությամբ սույն կարգի 14-րդ, 20-րդ և 26-րդ կետերում, ինչպես նաև «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի 21-րդ կետում նշված դեպքերի:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8, 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 138 որոշումների խմբագրությամբ)
ԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգին համապատասխան:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Պարբերությունն ուժը կորցրել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշում։
3. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունում (այսուհետ` անդամ պետություն), որի մաքսային մարմնում գրանցվել է այն ԱՀ-ն, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները):
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշումների խմբագրությամբ)
4. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի անունից և հանձնարարականով կարող է իրականացնել մաքսային ներկայացուցչի՝ համապատասխան մաքսային գործառնություններն իրականացնելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված մաքսային ներկայացուցչի՝ մաքսային գործառնություններն իրականացնելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե այդ փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվել այն ԱՀ-ն ներկայացնելու ժամանակ, որում կատարվում են փոփոխությունները և (կամ) լրացումները:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
II. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում հայտարարատուի նախաձեռնությամբ փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ մինչև ապրանքների բացթողումը
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
5. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) հայտարարատուի նախաձեռնությամբ կատարվում են հետևյալի հիման վրա.
ա) մաքսային մարմնի թույլտվություն՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հայտարարատուի հիմնավորված դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա՝ պահպանելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները,
բ) մաքսային մարմնի թույլտվություն՝ ըստ դիմումի՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում, եթե անհրաժեշտ է ԱՀ-ում հայտագրել այնպիսի տեղեկություններ կամ ճշտել ԱՀ-ում հայտագրված այնպիսի տեղեկություններ, որոնք իրենց բնույթով կարող են հայտարարատուին հայտնի չլինել ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ ԱՀ-ն ներկայացնելու պահի դրությամբ։
6. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մինչև ապրանքների բացթողումը հայտարարատուն ԱՀ-ն գրանցած մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որը պատշաճ կերպով լրացված ԱՀՃ-ն է։
ԱՀՃ-ին կցվում են ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև մաքսային արժեքի հայտարարագիրը (այսուհետ՝ ՄԱՀ)։ Եթե ԱՀ-ն ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, ապա ԱՀՃ-ն ու ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի ձևով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԱՀ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված ԱՀ-ն ներկայացնելու ձևով)։
ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են չներկայացվել մաքսային մարմին, եթե այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) այդ փաստաթղթերից տեղեկությունները կարող են ստացվել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան։
7. Մաքսային գործառնությունները, որոնք կապված են ԱՀՃ-ն ներկայացնելու, գրանցելու, ԱՀՃ-ի գրանցումը մերժելու, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին որոշում ընդունելու և ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու հետ, գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով արձանագրվում են ԱՀՃ-ի գրանցամատյանում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
8. ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ձևավորում է ԱՀՃ-ն ներկայացնելու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններ և դրանք էլեկտրոնային եղանակով ուղարկում է հայտարատուին։
ԱՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԱՀՃ-ի «А» վանդակում գրանցման համարի տակ կատարում է ԱՀՃ-ն ներկայացնելու ամսաթվի և ժամի մասին նշում։
9. Սույն կարգի 3-6-րդ կետերի դրույթները պահպանելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում ԱՀՃ-ի գրանցամատյանում մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով գրանցում է ԱՀՃ-ն՝ դրան այնպիսի գրանցման համար տալու միջոցով, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային եղանակով ուղարկում է այդ ԱՀՃ-ի գրանցման ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկություններ։
ԱՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԱՀ-ի, ԱՀՃ-ի համապատասխան վանդակներում և ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում կատարում է համապատասխան գրառումներ (նշումներ)։
10. Սույն կարգի 3-6-րդ կետերի դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում մերժում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը՝ ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու միջոցով՝ նշելով մերժման պատճառները, ամսաթիվը և ժամը։
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային եղանակով ուղարկում է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկությունները։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը հայտարարատուի կողմից ստանալու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն արձանագրվում են հայտարարատուի տեղեկատվական համակարգով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։
ԱՀՃ-ի գրանցման մերժումը (եթե ԱՀՃ-ն ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով) ձևակերպվում է 2 օրինակից՝ ԱՀՃ-ի դարձերեսի վրա կամ А4 ձևաչափի առանձին թերթի վրա՝ նշելով մերժման մասին որոշումն ընդունելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ։րր (ժամեր և րոպեներ) ձևաչափով, մաքսային մարմնի պաշտոնատար անձի ազգանունը և անվան սկզբնատառերը (այսուհետ՝ պաշտոնատար անձ), և վավերացվում է նրա ստորագրությամբ՝ անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը դնելու միջոցով։
Եթե ԱՀՃ-ի գրանցման մերժման մասին անհրաժեշտ տեղեկատվությունը նշելու համար ԱՀՃ-ի դարձերեսին բավարար տեղ չկա, ապա այդ տեղեկատվությունը կարող է ձևակերպվել А4 ձևաչափի առանձին թերթի վրա։
Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպված է А4 ձևաչափի առանձին թերթի վրա, ապա պաշտոնատար անձը հայտարարատուին է հանձնում ԱՀՃ-ի 2 օրինակը և ԱՀՃ-ին կցվող փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացրել է հայտարարատուն), ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման 1 օրինակը։
Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպված է ԱՀՃ-ի դարձերեսի վրա, ապա պաշտոնատար անձը հայտարարատուին է հանձնում ԱՀՃ-ի 2 օրինակները, որոնցից մեկի վրա ձևակերպված է ԱՀՃ-ի գրանցման մերժումը, և ԱՀՃ-ին կցվող փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացրել է հայտարարատուն)։
ԱՀՃ-ի օրինակը (օրինակները), ԱՀՃ-ին կցվող՝ թղթային կրիչով ներկայացված փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացրել է հայտարարատուն), ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման երկրորդ օրինակը (եթե մերժումը ձևակերպվում է А4 ձևաչափի առանձին թերթի վրա) մնում են մաքսային մարմնում և օգտագործվում մաքսային նպատակներով։
ԱՀՃ-ի այն օրինակի (օրինակների) վրա, որը մնում է մաքսային մարմնում, ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման երկրորդ օրինակի վրա (եթե մերժումը ձևակերպվում է А4 ձևաչափի առանձին թերթի վրա) ԱՀՃ-ի օրինակը (օրինակները) ստացած անձը նշում է այն ստանալու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ։րր (ժամեր և րոպեներ) ձևաչափով, և այդ գրառումը վավերացնում է իր ստորագրությամբ՝ նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը։
III. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքերն ապրանքների բացթողումից հետո
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
11. Ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է հետևյալ դեպքերում․
ա) Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով, 116-րդ հոդվածի 6-րդ կետով, 117-րդ հոդվածի 9-րդ կետով և 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված դեպքեր,
բ) մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության շրջանակներում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրականացվող մաքսային հսկողության (այդ թվում՝ դիմումի հետ կապված) կամ պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակի արդյունքներով արված բացահայտումների հիման վրա՝ հետևյալ դեպքերում․
ԱՀ-ում հայտագրված ոչ հավաստի տեղեկություններ,
ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների անհամապատասխանություն ԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկություններին,
ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում լրացումներ կատարելու անհրաժեշտություն,
գ) մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքների հիման վրա կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա,
դ) սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքում,
ե) ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման մասին վճարողի կողմից տեղեկություններ հայտագրելու դեպքում, այդ թվում՝ այդ արտոնությունների տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու հետ կապված,
զ) այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որոնց դեպքում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների կատարման գծով պարտավորությունը, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (այսուհետ՝ մաքսային, այլ վճարներ), ենթակա է կատարման,
է) մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում,
ը) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման դեպքում՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար,
թ) այն մաքսատուրքերի, հարկերի վճարման դեպքում, որոնց համար ընձեռվել է հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն,
ժ) մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի, մաքսասակագնային կարգավորման այլ միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման դեպքում, եթե ապրանքների ծագումը, Օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, համարվում է չհաստատված՝ ապրանքների ծագման մասով անցկացված մաքսային հսկողության արդյունքներով,
ժա) մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման դեպքում՝ Օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան,
ժբ) պաշտոնատար անձի կողմից լրացվող ԱՀ-ի վանդակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտություն հայտնաբերվելու դեպքում,
ժգ) ապրանքների մաքսային արժեքի հետաձգված որոշումը կիրառելիս ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտագրելու դեպքում,
ժդ) մաքսային, այլ վճարների վճարման և (կամ) գանձման դեպքում՝ սույն կետի «ը» և «թ» ենթակետերում նախատեսված դեպքերից տարբերվող դեպքերում, ինչպես նաև ապրանքների բացթողումից հետո տույժերի և (կամ) տոկոսների հաշվարկման և վճարման դեպքում։
(11-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
11.1. ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի թույլտվությամբ իրականացվում է հայտարարատուի՝ սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դիմումի և փաստաթղթերի կամ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի հիման վրա՝ սույն կարգի IV բաժնին համապատասխան։
ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի որոշմամբ իրականացվում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում ապրանքների բացթողումից հետո փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին մաքսային մարմնի որոշման հիման վրա՝ ապրանքների բացթողումից հետո (այսուհետ՝ որոշում)՝ սույն կարգի V բաժնին համապատասխան։
(11.1 կետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
IV. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում ապրանքների բացթողումից հետո փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը մաքսային մարմնի թույլտվությամբ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
12. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում ապրանքների բացթողումից հետո փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հայտարարատուի կողմից ներկայացվում են դիմումը, պատշաճ կերպով լրացված ԱՀՃ-ն, դրա էլեկտրոնային տարբերակը, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
Դիմումը չի ներկայացվում Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով, 116-րդ հոդվածի 6-րդ կետով, սույն կարգի 11-րդ կետի «է»-«թ» և «ժդ» ենթակետերով նախատեսված դեպքերում: Այդ դեպքում հայտարարատուի կողմից ներկայացվում են պատշաճ կերպով լրացված ԱՀՃ-ն, դրա էլեկտրոնային տարբերակը, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները:
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված դիմումը և փաստաթղթերը կամ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը ներկայացվում են այն մաքսային մարմին, որտեղ գրանցված է ԱՀ-ն, կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմին։
(12-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
13. Դիմումը կազմվում է գրավոր՝ շարադրված ազատ ձևով, եթե սույն կարգով այլ բան սահմանված չէ: Դիմումի մեջ նշվում է ԱՀ-ի գրանցման համարը, դրանում կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության հիմնավորումը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Եթե դիմումը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պարունակում է ավելի վճարված և (կամ) ավելի գանձված մաքսային, այլ վճարների վերադարձի (հաշվանցման) համար անհրաժեշտ տեղեկություններ, ապա այն դիտարկվում է որպես վերադարձի (հաշվանցման) համար դիմում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ավելի վճարված և (կամ) ավելի գանձված մաքսային, այլ վճարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի դիմումի համաձայն։
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 46 որոշմամբ)
14. Պարբերությունն ուժը կորցրել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշում։
Պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ բացառապես ԱՀ-ի վանդակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում չի պահանջվում ներկայացնել ԱՀՃ-ն և դրա էլեկտրոնային պատճենը։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
15. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում դիմումը, ԱՀՃ-ն, ինչպես նաև ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ ՄԱՀ-ը, կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ մաքսային, այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը կարող են հայտարարատուի կողմից էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ներկայացվել տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
16. Սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դիմումը և փաստաթղթերը կամ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմին ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը դրանք գրանցում է, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ նշելով այն ներկայացնելու ամսաթիվը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դիմումի և փաստաթղթերի ուսումնասիրումն իրականացվում է անդամ պետության օրենսդրության համաձայն՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դիմումը և փաստաթղթերը մաքսային մարմնում գրանցելու օրվանից 30 օրացուցային օրը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի ուսումնասիրումն իրականացվում է այդ փաստաթղթերի գրանցման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե անդամ պետության օրենսդրությամբ ավելի կարճ ժամկետ սահմանված չէ։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Եթե սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դիմումը և փաստաթղթերն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է հարցում ուղարկել ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման և (կամ) դրա ստուգման համար լիազորված մարմին (կազմակերպություն)՝ ապրանքի ծագման հավաստագրում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը, ինչպես նաև ապրանքի ծագման հավաստագրի իսկությունը ստուգելու և (կամ) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ստանալու նպատակով, ապա սույն կարգով նախատեսված ժամկետի ընթացքը կասեցվում է հարցումն ուղարկելու օրվանից մինչև մաքսային մարմնի կողմից դրա պատասխանն ստանալու օրը, իսկ եթե ապրանքների ծագումը որոշելու այդ կանոններով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել՝ մինչև այդ ժամկետը լրանալու օրը (ներառյալ)։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Մաքսային մարմինն ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու և (կամ) այն ստուգելու լիազորություն ունեցող մարմին (կազմակերպություն) հարցումն ուղարկելու հետ միաժամանակ հայտարարատուին տեղեկացնում է դիմումի ուսումնասիրման ժամկետը կասեցնելու մասին՝ նշելով այդ հարցումն ուղարկելու պատճառները։
(16-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 46 որոշման խմբագրությամբ)
17. Սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան ներկայացված դիմումը և փաստաթղթերը կամ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրող մաքսային մարմինը մաքսային հսկողություն է իրականացնում Օրենսգրքով սահմանված կարգով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Այն դեպքում, երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ներկայացված փաստաթղթերի ստուգման ընթացքում առաջանում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը թղթային կրիչով ներկայացնելու անհրաժեշտություն, հայտարարատուին ուղարկվում է պահանջ այդ փաստաթղթերն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ ներկայացնելու վերաբերյալ:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
18. Մաքսային մարմինն ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը մերժում է հետևյալ դեպքերում․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
ա) սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դիմումը և փաստաթղթերը կամ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից ստացվել են Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո,
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
բ) սույն կարգի 3-րդ, 4-րդ, 11-15-րդ կետերով նախատեսված պահանջները չեն կատարվել,
գ) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմնի կողմից բացահայտվել են տեղեկություններ, որոնք տարբերվում են հայտարարատուի կողմից՝ ԱՀ-ում ներառման ենթակա և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերության համապատասխան ներկայացված դիմումի ու փաստաթղթերի մեջ նշված կամ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններից:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր տեղեկացնում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
19. Այլ դեպքերում մաքսային մարմինը թույլատրում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը և սույն կարգի 16-րդ կետի երկրորդից չորրորդ պարբերություններով սահմանված ժամկետների սահմաններում գրանցում է ԱՀՃ-ն՝ դրան այնպիսի գրանցման համար տալու միջոցով, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով։ Ընդ որում, պաշտոնատար անձը համապատասխան գրառումներ (նշումներ) է կատարում ԱՀ-ում և ԱՀՃ-ում, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ում:
(19-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
20. Այն դեպքում, երբ փոփոխությունները (լրացումները) անհրաժեշտ է կատարել բացառապես ԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում), ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) պաշտոնատար անձը կատարում է ձեռքով և վավերացնում ստորագրությամբ ու անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (դրա առկայության դեպքում)՝ նշելով փոփոխությունների (լրացումների) կատարման ամսաթիվը: Ընդ որում, պաշտոնատար անձը համապատասխան փոփոխությունները (լրացումները) կատարում է ԱՀ-ի էլեկտրոնային տարբերակում:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Պաշտոնատար անձի կողմից կատարված փոփոխություններով (լրացումներով) ԱՀ-ի՝ մաքսային մարմնի կողմից հաստատված պատճենը փոփոխությունների (լրացումների) կատարման օրվանից երեք աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ստորագրությամբ հանձնվում է հայտարարատուին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում) փոփոխությունները (լրացումները) պաշտոնատար անձը կատարում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ն՝ կատարված փոփոխություններով (լրացումներով), կամ այդպիսի փոփոխությունների (լրացումների) մասին տեղեկատվությունը հայտարարատուին ուղարկվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
V. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում ապրանքների բացթողումից հետո փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ մաքսային մարմնի որոշմամբ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
21. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի նախաձեռնությամբ կատարվում են ըստ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևի որոշման հիման վրա:
(21-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
22. Որոշումն ստորագրությամբ հանձնվում է հայտարարատուին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ ընդունելու օրվանից սկսած հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում այն հանձնելու մասին ծանուցմամբ:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
23. Որպես որոշում կարող է դիտարկվել մաքսային մարմնի՝ մաքսային հսկողության արդյունքների հիման վրա ընդունված այլ որոշում, եթե այդպիսի որոշումը պարունակում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին պահանջը, ԱՀ-ի գրանցման համարի մասին տեղեկությունները, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հիմքերը, ԱՀՃ-ն (Բելառուսի Հանրապետության համար), իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
24. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ԱՀՃ-ն և դրա էլեկտրոնային տարբերակը, իսկ մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը և դրա էլեկտրոնային տարբերակը պաշտոնատար անձը լրացնում և ուղարկում է որոշման հետ միաժամանակ։
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
Բելառուսի Հանրապետությունում հայտարարատուն, հիմք ընդունելով որոշման մեջ մաքսային մարմնի կողմից նշված տեղեկությունները, որոշումն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ԱՀՃ-ն և դրա էլեկտրոնային տարբերակը, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ը և դրա էլեկտրոնային տարբերակը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնում է այն մաքսային մարմին, որում գրանցվել է ԱՀ-ն, որի տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունում նշված փաստաթղթերը և տեղեկությունները հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը կարող է գերազանցել որոշումը հայտարարատուի կողմից ստանալու օրվանից տասն աշխատանքային օրը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ, այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսային, այլ վճարների վճարման:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունում պաշտոնատար անձն ստուգում է ԱՀՃ-ի, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ի լրացման ճշտությունը: Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ն լրացված են պատշաճ կերպով, ապա ԱՀՃ-ն մաքսային մարմին ներկայացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում պաշտոնատար անձը գրանցում է ԱՀՃ-ն՝ դրան գրանցման համար տալու միջոցով, և համապատասխան գրառումներ (նշումներ) է կատարում ԱՀ-ում և ԱՀՃ-ում, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ում:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ը, մաքսային, այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը կարող են հայտարարատուի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվել տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
25. Եթե Բելառուսի Հանրապետությունում ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ը մաքսային մարմին չեն ներկայացվել, կամ ներկայացված ԱՀՃ-ն և (կամ) ՄԱՀ-ը լրացված են ոչ պատշաճ կերպով, ապա դրանք լրացվում են պաշտոնատար անձի կողմից:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունում որոշումը հասցեատիրոջը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնի կողմից ստանալու կամ սույն կարգի 24-րդ կետի երկրորդ պարբերությամբ կամ երրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետները լրանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում պաշտոնատար անձը հայտարարատուին ուղարկում է ԱՀՃ-ի, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան օրինակները:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունում ԱՀՃ-ի, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան օրինակները հայտարարատուին ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ, այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսային, այլ վճարների վճարման:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
Պարբերությունը հանվել է 2021 թվականի հունվարի 1-ից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշում։
25.1. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում մաքսային մարմինը ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ներկայացված ՄԱՀ-ը հայտարարատուին է ուղարկում մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(25.1 կետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
26. Փոփոխությունները (լրացումները) բացառապես ԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում) կատարվում են սույն կարգի 20-րդ կետին համապատասխան:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
VI. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում մինչև ապրանքների բացթողումը փոփոխությունների (լրացումների) կատարումը՝ մաքսային մարմնի պահանջով
(ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշմամբ)
27. Մաքսային հսկողության արդյունքներով՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության հայտնաբերման դեպքում Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին է ուղարկում (հանձնում) ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում մինչև ապրանքների բացթողումը փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջը (այսուհետ՝ պահանջ)՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված ԱՀ-ն ներկայացնելու ձևով):
Ապրանքի դասակարգման ծածկագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում պահանջի հետ մեկտեղ ուղարկվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ընդունված՝ ապրանքի դասակարգման մասին որոշումը:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ձևակերպվում է 2 օրինակից՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևի՝ А4 ձևաչափի առանձին թերթի վրա։
28. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը հայտարարատուին հանձնվում է ստորագրությամբ կամ նրան է ուղարկվում ԱՀ-ի 54-րդ վանդակում նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Պահանջն ստորագրությամբ ստացած անձը նշում է դրա ստացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ:րր (ժամ և րոպե) ձևաչափով, և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ՝ նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով պահանջը հայտարարատուին մաքսային մարմնի կողմից ուղարկվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կամ նրան է ուղարկվում ԱՀ-ի 54-րդ վանդակում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հայտարարատուի կողմից ներկայացված պահանջի ստացման ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն արձանագրվում են հայտարարատուի տեղեկատվական համակարգով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։
29. Հայտարարատուն պարտավոր է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) սահմանված ժամկետում մաքսային մարմին ներկայացնել պատշաճ կերպով լրացված ԱՀՃ-ն, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
ՄԱՀ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված ԱՀ-ն ներկայացնելու ձևով):
Մաքսային, այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով (պայմանավորված ԱՀ-ն ներկայացնելու ձևով):
ԱՀՃ-ում հայտարարատուի կողմից կարող են հայտագրվել փոփոխված (լրացված) այլ տեղեկություններ, եթե դրանք կապված են մաքսային մարմնի պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ:
Եթե փոփոխված (լրացված) տեղեկությունները կապված չեն մաքսային մարմնի պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ, ապա դրանք հայտարարատուի կողմից ներկայացվում են առանձին ԱՀՃ-ներով:
30. Եթե հայտարարատուն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի կարող մաքսային մարմին ներկայացնել ԱՀՃ-ն, ապա նա պարտավոր է մաքսային մարմնին դրա մասին ծանուցել ոչ ուշ, քան այդ ժամկետը լրանալուց 1 ժամ առաջ՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան:
Մաքսային մարմնի ծանուցում չի պահանջվում, եթե պահանջը հայտարարատուին ուղարկվել է էլեկտրոնային ձևով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, կամ հայտարարատուին է հանձնվել ստորագրությամբ, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալուց առնվազն 2 ժամ առաջ:
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում մաքսային մարմինը, մինչև Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, երկարաձգում է ապրանքների բացթողման ժամկետը և Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուին տեղեկացնում է այդ մասին։
31. Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը պատշաճ կերպով լրացվել են, ապա մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) սահմանված ժամկետում գրանցում է ԱՀՃ-ն:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային ձևով ուղարկում է այդ ԱՀՃ-ի գրանցման ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկություններ:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կատարում է համապատասխան գրառումներ (կատարում է նշումներ) ԱՀ-ի, ԱՀՃ-ի համապատասխան վանդակներում և ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում:
Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը պատշաճ կերպով լրացվել են, ապա մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) սահմանված ժամկետում մերժում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը՝ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով։
|
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման կարգի |
ՄԵՐԺՈՒՄ
ապրանքների հայտարարագրի ճշգրտումը գրանցելու
Հանվել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշում
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի |
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
(ձև)
ՈՐՈՇՈՒՄ
մաքսային մարմնի՝ ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում ապրանքների բացթողումից հետո փոփոխությունների (լրացումների) կատարման վերաբերյալ
|
«___»____________20___ թվականի | ||
|
Մաքսային |
Հայտարարատու | |
Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի 11-րդ կետի __________ ենթակետը` կապված
___________________________________________________________________________ հետ
(ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հիմքերը)
1) կատարվել են փոփոխություններ (լրացումներ)՝ համաձայն կցվող ԱՀՃ (ՄԱՀ)-ի1.
2) անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները (լրացումները)՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակների2.
|
Համարը՝ ը/կ |
Ապրանքների հայտարարագրի գրանցման համարը |
Ապրանքի հերթական համարը |
Վանդակի/ |
Ավելի վաղ նշված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
|
1. |
|||||
|
|
|
Ապրանքի համարը |
Ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի համարը |
Ապրանքների մաքսային արժեքը |
Տեղեկատվության աղբյուրը |
______________________________________________________
(նշվում է ժամկետը՝ Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի 24-րդ կետին համապատասխան)
_______________ ոչ ուշ ժամկետում հայտարարատուն պետք է ներկայացնի ապրանքների հայտարարագրի ճշգրտումը և դրա էլեկտրոնային տարբերակը, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև մաքսային արժեքի հայտարարագիրը և դրա էլեկտրոնային տարբերակը, իսկ այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների վճարման դեպքում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները2:
|
| |||||||||
|
_____________________________ |
___________________ |
||||||||
|
_____________________________ |
___________________ |
___________________ |
|||||||
|
_____________________________________________________________________ | |||||||||
|
_____________________________ |
__________________________________________________________ | ||||||||
1 Չի կիրառվում Բելառուսի Հանրապետությունում։
2 Լրացվում է միայն Բելառուսի Հանրապետությունում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի |
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշմամբ)
(ձև)
ՊԱՀԱՆՋ
ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում մինչև ապրանքների բացթողումը փոփոխությունների (լրացումների) կատարման
«______»__________20____թվականի
|
|
|
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ծանուցում ենք, որ թիվ _________ գրանցման համարով ապրանքների հայտարարագրում հայտագրված ապրանքների և տեղեկությունների առնչությամբ մաքսային հսկողություն անցկացնելու ընթացքում բացահայտվել է հետևյալը․______________________________________
_____________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Բացահայտված խախտումները մինչև 20_____ թ. ___________ «______»-ը վերացնելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ (լրացումներ) կատարել ապրանքների հայտարարագրում հայտագրված հետևյալ տեղեկություններում․
|
Համարը` |
Ապրանքի հերթական համարը |
Վանդակի/վանդակի ենթաբաժնի համարը |
Հայտագրված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
|
1. |
||||
|
___________________________________ |
_______________ |
| ||||||||||||
|
Պահանջը ստացվել է՝ | ||||||||||||||
|
_______________________________________ (հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) Ա.Ա.Հ.-ն) |
____________ |
____________________________ | ||||||||||||
|
| ||||||||||||||
|
________________________________________________________________________________ | ||||||||||||||
|
(էլեկտրոնային փոստի հասցեն. նշվում է պահանջն էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում) | ||||||||||||||
|
________________________________ |
______________ |
_______________ |
| |||||||||||
______________________
* Բելառուսի Հանրապետությունում չի լրացվում։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ |
ՁԵՎ
ապրանքների հայտարարագրի ճշգրտման
(հիմնական թերթ (ԱՀՃ1))
|
А | ||||||||||||||
|
1. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ |
||||||||||||||
|
2. Ուղարկողը/Արտահանողը |
№ |
3. Ձևերը |
4. Բեռնա-ռաքման մասնագրերը | |||||||||||
|
5. Ընդամենը ապրանքներ |
6. Ընդամենը տեղերը |
7. Հղման համարը | ||||||||||||
|
8. Ստացողը |
№ |
9. Ֆինանսական կարգավորումների համար պատասխանատու անձը |
№ | |||||||||||
|
10. Առաջին նշանակման/ վերջին ուղարկող երկիրը |
11. Առևտուր անող երկիրը |
12. Ընդհանուր մաքսային արժեքը |
||||||||||||
|
14. Հայտարարատուն |
№ |
15. Ուղարկող երկիրը |
15. Ուղարկող երկրի ծածկագիրը
|
17. Նշանակման երկրի ծածկագիրը
| ||||||||||
|
16. Ծագման երկիրը |
17. Նշանակման երկիրը | |||||||||||||
|
18. Տրանսպորտային միջոցի նույնականացումը և գրանցման երկիրը ուղարկման/ժամանման պահին |
19. Բեռ-նարկղը |
20. Մատակարարման պայմանները | ||||||||||||
|
21. Ակտիվ տրանսպորտային միջոցի նույնականացումը և գրանցման երկիրը սահմանին |
22. Արժույթը և ընդհանուր գումարը՝ ըստ հաշվի |
23. Արժույթի փոխարժեքը |
24. Գործարքի բնույթը | |||||||||||
|
25.Փոխադրա-միջոցի տեսակը սահմանին |
26.Փոխադրա-միջոցի տեսակը երկրի ներսում |
27. Բեռնման |
28. Ֆինանսական և բանկային տեղեկությունները | |||||||||||
|
29. Մուտքի/ելքի մարմինը |
30. Ապրանքների գտնվելու վայրը |
|||||||||||||
|
31. Բեռնա-տեղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. |
32. Ապրանքը
|
33. Ապրանքի ծածկագիրը | |||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը
|
35. Համաքաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | ||||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | ||||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | ||||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | ||||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկայացված փաստաթղթերը |
45. Մաքսային արժեքը | |||||||||||||
|
45а Փոփոխությունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | |||||||||||||
|
47. Վճարների հաշվարկումը |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքա-չափը |
Գումարը |
ՎԱ |
48. Վճարման հետաձգումը |
49. Պահեստի վավերապայմանները | |||||||
|
B ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ | ||||||||||||||
|
Տեսակը |
Գումարը |
Նախորդ գումարը |
Փոփոխությունները |
Վճարման հանձնա-րարագրի համարը և ամսաթիվը |
ՎԵ | |||||||||
|
Վճարման (գանձման) կամ վերադարձման ենթակա ընդհանուր գումարը | ||||||||||||||
|
С | ||||||||||||||
|
51. Տարանցման ենթադրվող մարմինները (և երկիրը) | ||||||||||||||
|
52. Երաշխիքն անվավեր է (համար) |
Ծածկագիրը |
53. Նշանակման մարմինը (և երկիրը) | ||||||||||||
|
D |
54. Վայրը և ամսաթիվը | |||||||||||||
(լրացուցիչ թերթ (ԱՀՃ2))
|
А | |||||||||||||
|
1. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ | |||||||||||||
|
2. Ուղարկողը/ |
№ |
3. Ձևերը | |||||||||||
|
31. Բեռնա-տեղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. Բեռնարկղերի համարները. Քանակը և տարբերիչ առանձնահատկությունները |
32. Ապրանքը
|
33. Ապրանքի ծածկագիրը | ||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը
|
35. Համա-քաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | |||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱ-ԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | |||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | |||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկա-յացված փաստա-թղթերը |
45. Մաքսային արժեքը | ||||||||||||
|
45а Փոփոխու-թյունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | ||||||||||||
|
31. Բեռնատ-եղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. Բեռնարկղերի համարները. Քանակը և տարբերիչ առանձնահատկությունները |
32. Ապրանքը
|
33. Ապրանքի ծածկագիրը | ||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը
|
35. Համա-քաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | |||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱ-ԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | |||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | |||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկա-յացված փաստա-թղթերը |
45. Մաքսային արժեքը | ||||||||||||
|
45а Փոփոխու-թյունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | ||||||||||||
|
31. Բեռնա-տեղիները և ապրանքների նկարա-գրությունը |
Դրոշմավորումը և քանակը. Բեռնարկղերի համարները. Քանակը և տարբերիչ առանձնահատկությունները |
32. Ապրանքը
|
33. Ապրանքի ծածկագիրը | ||||||||||
|
34. Ծագման երկրի ծածկագիրը
|
35. Համա-քաշը (կգ) |
36. Առանձնա-շնորհումը | |||||||||||
|
37. ԸՆԹԱՑԱ-ԿԱՐԳԸ |
38. Զտաքաշը (կգ) |
39. Քվոտան | |||||||||||
|
40. Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||
|
41. Լրացուցիչ միավորները |
42. Ապրանքի գինը |
43. ԱՈՄ-ի ծածկագիրը | |||||||||||
|
44. Լրացուցիչ տեղեկու-թյուններ/ Ներկա-յացված փաստա-թղթերը |
45. Մաքսային արժեքը | ||||||||||||
|
45а Փոփոխութ-յունների ծածկագիրը |
46. Վիճակագրական արժեքը | ||||||||||||
|
47. Վճարների հաշվարկումը |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքա-չափը |
Գումարը |
ՎԱ |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքա-չափը |
Գումարը |
ՎԱ | |||
|
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքա-չափը |
Գումարը |
ՎԱ |
С | ||||||||
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ |
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 129, 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 77, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 5, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8, 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշումների խմբագրությամբ)
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքների հայտարարագրի ճշգրտման (այսուհետ՝ ԱՀՃ) լրացման կանոնները, որոնք կիրառվում են ապրանքների հայտարարագրում (այսուհետ՝ ԱՀ) հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
2. ԱՀՃ-ն բաղկացած է А4 ձևաչափի հիմնական և լրացուցիչ թերթերից (այսուհետ, համապատասխանաբար՝ ԱՀՃ1, ԱՀՃ2) և այն ԱՀ-ի անբաժանելի մասն է, որում կատարվում են համապատասխան փոփոխությունները (լրացումները):
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Մեկ անուն ապրանքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս կիրառվում է ԱՀՃ1-ը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Մեկ ԱՀ-ում հայտագրված երկու և ավելի անուն ապրանքների մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս կիրառվում է ԱՀՃ1 և անհրաժեշտ քանակի ԱՀՃ2: Յուրաքանչյուր ԱՀՃ2-ում կարող են փոփոխություններ (լրացումներ) կատարվել ոչ ավելի, քան երեք անուն ապրանքի մասին տեղեկություններում:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
3. ԱՀՃ-ն չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:
4. Լրացվող ԱՀՃ-ի օրինակների քանակը և դրանց բաշխման կարգը համապատասխանում են ԱՀ-ի օրինակների քանակին և բաշխման կարգին, որոնք սահմանված են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի լրացման կարգով (այսուհետ` ԱՀ-ի լրացման կարգ):
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշման խմբագրությամբ)
5. ԱՀՃ-ն լրացվում է ԱՀ-ում հայտագրված այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
6. Բելառուսի Հանրապետությունում պարտադիր լրացվում են ԱՀՃ-ի հետևյալ վանդակները՝ 1-9-րդ, 11-15-րդ, 15 (а, b)-17-րդ, 17 (а, b)-30-րդ, 45а, 54-րդ (բացառությամբ այն դեպքի, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), ինչպես նաև «А», «С» և «D» վանդակները:
Այն դեպքում, երբ փոփոխվում (լրացվում) են ապրանքների մասին տեղեկությունները, ապա այդ ապրանքների համար լրացուցիչ լրացվում են ԱՀՃ-ի հետևյալ վանդակները՝ 31-45-րդ, 46-47-րդ, ինչպես նաև «В» վանդակը (այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելն ազդում է վճարման ենթակա այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների գումարի չափի վրա, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (այսուհետ՝ մաքսային, այլ վճարներ), կամ վերաբերում է այն փաստաթղթերին, որոնցով հաստատվում է մաքսային, այլ վճարների վճարումը):
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Այն դեպքում, երբ ԱՀ-ի որևէ վանդակում նշված տեղեկությունները չեն փոփոխվում և (կամ) չեն լրացվում, ապա ԱՀՃ-ի մեջ են փոխանցվում ԱՀ-ի համապատասխան վանդակում հայտագրված տեղեկությունները: Այն դեպքում, երբ ապրանքների մասին տեղեկությունները չեն փոփոխվում և (կամ) չեն լրացվում, ապա ԱՀՃ-ի 5-րդ վանդակում նշվում է «0» թիվը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
7. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պարտադիր լրացվում են ԱՀՃ-ի հետևյալ վանդակները՝ 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 14-րդ, 45а, 54-րդ (բացառությամբ այն դեպքի, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «А» և «D», ինչպես նաև ԱՀՃ-ի այն վանդակները, որոնք համապատասխանում են ԱՀ-ի այն վանդակներին, որոնցում փոփոխություններ (լրացումներ) են կատարվում:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 129, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշումների խմբագրությամբ)
8. ԱՀՃ-ի վանդակները լրացվում են ԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԱՀ-ի վանդակների լրացման կարգին համապատասխան՝ բացառությամբ ԱՀՃ-ի առանձին վանդակների, որոնց լրացման առանձնահատկությունները սահմանված են սույն կարգով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8, 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշումների խմբագրությամբ)
9. ԱՀ-ի վանդակներում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԱՀՃ-ի համապատասխան վանդակի մեջ են փոխանցվում ԱՀ-ի վանդակի բոլոր տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), բացառությամբ այն դեպքի, երբ սույն կարգին համապատասխան՝ նախատեսված է ԱՀՃ-ի առանձին վանդակների լրացման այլ կարգ:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
10. ԱՀՃ-ի 3-րդ, 5-րդ, 12-րդ, 32-րդ, 33-րդ, 44-րդ, 45-րդ, 45а, 46-րդ, 47-րդ, «В», 54-րդ վանդակները, ինչպես նաև «А» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
1) 3-րդ վանդակ. «Ձևերը»
|
3. Ձևը | |
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է ԱՀՃ-ի թերթի հերթական համարը:
Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է ԱՀՃ-ի թերթերի ընդհանուր թիվը.
1.1) 5-րդ վանդակ. «Ընդամենը ապրանքներ»
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում վանդակում թվային պայմանանշաններով նշվում է ապրանքների ընդհանուր քանակն ըստ ԱՀՃ-ի՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները և հայտագրվող ապրանքների ընդհանուր քանակն ԱՀ-ում։
Տվյալ տեղեկությունները նշվում են կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելիս կամ իրարից անջատելով «/» բաժանման նշանով՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելիս.
(1.1 ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
2) 12-րդ վանդակ. «Ընդհանուր մաքսային արժեքը»
|
12. Ընդհանուր մաքսային արժեքը | |
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը՝ որպես ԱՀՃ1-ի և ԱՀՃ2-ի 45-րդ վանդակի առաջին ենթաբաժնում, ինչպես նաև ԱՀ-ի հիմնական և լրացուցիչ թերթերի 45-րդ վանդակում նշված մեծությունների գումար՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության՝ թվային նիշերով արտահայտված արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն, այն ապրանքների դեպքում, որոնց մաքսային արժեքը չի փոփոխվել:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման խմբագրությամբ)
Վանդակի երկրորդ ենթաբաժնում ներկայացվում է ապրանքների մաքսային արժեքի մեծությունը, որը նշված է՝
ԱՀ-ի 12-րդ վանդակում, եթե ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվում են առաջին անգամ.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
նախորդ ԱՀՃ-ի 12-րդ վանդակի առաջին ենթաբաժնում, եթե ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվել են ավելի վաղ.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Այն դեպքում, երբ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները չեն փոփոխվում և (կամ) չեն լրացվում, ԱՀՃ-ի 12-րդ վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում.
Ղազախստանի Հանրապետությունում տվյալ վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում․
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
3) 32-րդ վանդակ. «Ապրանքը»
|
32. Ապրանքի N | |
Վանդակի առաջին ենթաբաժնում թվային նիշերով նշվում է այն ապրանքի հերթական համարը, որի մասին տեղեկությունները նշված են ԱՀՃ-ի 31-րդ վանդակում։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Վանդակի երկրորդ ենթաբաժնում թվային նիշերով դրվում է ԱՀ-ի 32-րդ վանդակում նշված այն ապրանքի հերթական համարը, որի մասին տեղեկություններում կատարվում են փոփոխություններ և (կամ) լրացումներ.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
3.1) 33-րդ վանդակ․ «Ապրանքի ծածկագիրը»
Վանդակում առանց բացատների նշվում է ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան, իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային, այլ վճարների հաշվարկման նպատակով թույլատրվում է ապրանքի ծածկագիրը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան որոշել առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով՝ մաքսային մարմնի կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան որոշված առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով․
(3․1 ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
4) 44-րդ վանդակ. «Լրացուցիչ տեղեկություններ/Ներկայացված փաստաթղթերը»
|
44․ Լրացուցիչ տեղեկություններ/Ներկայացված փաստաթղթերը |
Վանդակի մեջ են փոխանցվում ԱՀ-ի 44-րդ վանդակում հայտագրված տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև նշվում են կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ՝ ԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԱՀ-ի 44-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշումների խմբագրությամբ)
5) 45-րդ վանդակ. «Մաքսային արժեքը»
|
45․ Մաքսային արժեքը | |
Վանդակի առաջին ենթաբաժնում թվային նիշերով նշվում է ապրանքի մաքսային արժեքի մեծությունը, որը որոշվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան (հաշվի առնելով ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները))՝ արտահայտված Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշումների խմբագրությամբ)
Վանդակի երկրորդ ենթաբաժնում թվային նիշերով նշվում է ապրանքի մաքսային արժեքի մեծությունը՝ արտահայտված Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն, և որը նշված է՝
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման խմբագրությամբ)
ԱՀ-ի 45-րդ վանդակում, եթե ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվում են առաջին անգամ.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
նախորդ ԱՀՃ-ի 45-րդ վանդակի առաջին ենթաբաժնում, եթե ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվել են ավելի վաղ.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Ղազախստանի Հանրապետությունում տվյալ վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
6) 45а վանդակ. «Փոփոխությունների ծածկագիրը»
|
45а Փոփոխությունների ծածկագիրը |
Վանդակում նշվում է ութանիշ տառաթվային ծածկագիր՝ ըստ հետևյալ սխեմայի․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
որտեղ՝
1-ին բաղադրիչը՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլը՝
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
0՝ մինչև ապրանքների բացթողումը.
1՝ ապրանքների բացթողումից հետո.
2-րդ բաղադրիչը՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք ծառայող հանգամանքները՝
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
0՝ հայտարարատուի նախաձեռնությամբ.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
1՝ ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքները.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
2՝ ապրանքների բացթողումից առաջ սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքները.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
3՝ մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքները.
4՝ կամերալ մաքսային ստուգման արդյունքները.
5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքները.
6՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման խմբագրությամբ)
3-րդ բաղադրիչ՝ ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը)՝
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
0՝ փոփոխություններ (լրացումներ) չկան.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
1՝ տեխնիկական սխալներ (չափման միավորները ոչ ճիշտ նշելը, սխալներ ծածկագրված տեղեկություններում և այլն).
2՝ ապրանքների փաստացի քանակի և (կամ) քաշի անհամապատասխանություն ԱՀ-ում նշված և (կամ) արտաքին տնտեսական գործարքի պայմաններով նախատեսված՝ ապրանքների քանակին և (կամ) քաշին, այդ թվում՝ տեխնիկական սխալների միաժամանակյա հայտնաբերման դեպքում.
3՝ չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
4՝ ներկայացված փաստաթղթերով, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա, չեն հաստատվում ստուգվող տեղեկությունները.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
4-րդ բաղադրիչ՝ ապրանքների ծագման և (կամ) սակագնային առանձնաշնորհումների վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը)՝
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
0՝ փոփոխություններ (լրացումներ) չկան.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
1՝ ապրանքների ծագման մասին ոչ հավաստի տեղեկությունների բացահայտում.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
2՝ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանների չկատարման բացահայտում.
3՝ մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքների կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա ապրանքների բացթողումից հետո սակագնային առանձնաշնորհումների տրամադրում (վերականգնում).
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
4՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա սակագնային առանձնաշնորհումների վերականգնում ապրանքների բացթողումից հետո.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
5՝ չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
6՝ ներկայացված փաստաթղթերով, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա, չեն հաստատվում ստուգվող տեղեկությունները.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
5-րդ բաղադրիչ՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխություն` ապրանքի` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման ծածկագրի մասով.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
0՝ փոփոխություններ չկան.
1՝ ապրանքների՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ոչ ճիշտ դասակարգման բացահայտում.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
2՝ չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
3՝ ներկայացված փաստաթղթերով, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա, չեն հաստատվում ստուգվող տեղեկությունները.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
6-րդ բաղադրիչ՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխություն (լրացում)՝
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
0՝ փոփոխություններ (լրացումներ) չկան.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
1՝ տեխնիկական սխալներ (վրիպակներ, թվաբանական սխալներ, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի սխալ կիրառության հետևանքով).
2՝ լրացուցիչ հաշվեգրումների (պահումների) հետ կապված սխալներ, այդ թվում՝ տեխնիկական սխալների միաժամանակյա հայտնաբերման դեպքում.
3՝ մաքսային արժեքի որոշման մեթոդի և (կամ) ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման հիմքի ընտրության հետ կապված սխալներ, այդ թվում՝ տեխնիկական սխալների կամ լրացուցիչ հաշվեգրումների (պահումների) հետ կապված սխալների միաժամանակյա հայտնաբերման դեպքում.
4՝ չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
5՝ ներկայացված փաստաթղթերով, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա, չեն հաստատվում ստուգվող տեղեկությունները.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
7-րդ բաղադրիչ՝ հաշվարկված (վճարված) մաքսային, այլ վճարների վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը).
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Ա՝ փոփոխություններ (լրացումներ) չկան,
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
Բ՝ սակագնային արտոնությունների (մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունների), հարկերի, մաքսավճարների վճարման գծով արտոնությունների տրամադրման պայմանները չկատարելու բացահայտում,
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Գ՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով արտոնությունների տրամադրման նպատակների և պայմանների խախտմամբ գործողությունների կատարման փաստերի և (կամ) այդ արտոնությունների կիրառման հետ կապված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների բացահայտում.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Դ՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով արտոնություններից օգտվելուց հայտարարատուի հրաժարում.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Ե՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման դեպքում, այդ թվում՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործելու պայմանները չպահպանելու կամ ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետը լրանալուց հետո, կամ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման մասին հայտարարատուի դիմումի հետ կապված՝ նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանալը․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Զ՝ այն մաքսատուրքերի, հարկերի վճարումը, որոնց համար ընձեռվել է հետաձգման (տարաժամկետ վճարման) հնարավորություն.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Է` այլ հանգամանքներ վրա հասնելը, որոնց դեպքում մաքսային, այլ վճարների վճարման գծով պարտավորությունը ենթակա է կատարման.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Ը՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների կիրառման մասին տեղեկությունները նշելը, այդ թվում՝ այդ արտոնությունների տրամադրման համար հիմք ծառայող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու հետ կապված.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Թ՝ չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա․
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
Ժ՝ ներկայացված փաստաթղթերով, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, որոնք մաքսային մարմնի կողմից հարցվել (պահանջվել) են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս ԱՀ-ում հայտագրված այն տեղեկություններն ստուգելու համար, որոնք ազդում են վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա, չեն հաստատվում ստուգվող տեղեկությունները․
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
ԺԱ՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ վճարների, տույժերի և (կամ) տոկոսների վճարումը և (կամ) գանձումը՝ «Ա»-«Ժ» ծածկագրերով նախատեսված դեպքերից տարբերվող այլ դեպքերում․
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
ԺԲ՝ հաշվարկված (վճարված) մաքսատուրքերի, հարկերի վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների այլ փոփոխություններ (լրացումներ).
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
ԺԳ՝ այլ վճարների վճարման վերաբերյալ ԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխությունը (լրացումը).
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
8-րդ բաղադրիչը՝ ԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխությունը (լրացումը)՝
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
0՝ փոփոխություններ (լրացումներ) չկան.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
պարբերությունն ուժը կորցրել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշում․
1՝ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգում.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
2՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու մասին ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխություն (լրացում).
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշումների խմբագրությամբ)
3՝ այլ հիմքեր:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
4՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր քանակի ավելացում (ապրանքի ավելացում)․
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
5՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր քանակի նվազեցում (ապրանքի պակասեցում)․
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ)
Բոլոր բաղադրիչները նշվում են՝ իրարից առանձնացվելով «/» բաժանիչ նշանով, իսկ բաղադրիչների միջև միջակայքեր չեն թույլատրվում․
7) 46-րդ վանդակ. «Վիճակագրական արժեքը»
|
46. Վիճակագրական արժեքը |
Վանդակը լրացվում է ապրանքների վիճակագրական արժեքի վերաբերյալ ԱՀ-ի 46-րդ վանդակում հայտագրված տեղեկությունների փոփոխությունների (լրացումների) դեպքում, այդ թվում՝ ԱՀ-ի վանդակներում հայտագրված և ապրանքների վիճակագրական արժեքի հաշվարկման համար օգտագործված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
8) 47-րդ վանդակ. «Վճարների հաշվարկումը»
|
47 Վճարների հաշվարկումը |
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքաչափը |
Գումարը |
ՎԱ |
«Տեսակը», «Հաշվեգրման հիմքը», «Դրույքաչափը», «Գումարը» և «ՎԱ» սյունակները լրացվում են ԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԱՀ-ի 47-րդ վանդակի համապատասխան սյունակների լրացման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշման խմբագրությամբ)
«ՎԱ» սյունակում «ВУ» ծածկագիրը նշվում է հետևյալ դեպքերում․
այն վճարի վճարման դեպքում, որի համար ընձեռվել է հետաձգման հնարավորություն.
այն վճարի վճարման դեպքում, որի համար տրամադրվել է վճարման արտոնություն.
այն վճարի վճարման դեպքում, որի համար վերջին ժամանակահատվածի կտրվածքով ընձեռվել է տարաժամկետ վճարման հնարավորություն.
վերջին ժամանակահատվածի կտրվածքով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված վճարի վճարման դեպքում, եթե ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատում կիրառելու ժամանակահատվածի համար փաստացի վճարված (գանձված) վճարման գումարը համեմատական է վճարման ենթակա այդ վճարի գումարի հետ՝ հաշվարկված այն չափով, որը կգործեր, եթե ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:
«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման պայմանների խախտման դեպքում կամ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատման կիրառումն սկսելու կամ արտոնություններից օգտվելուց հրաժարվելու կամ ապրանքների հետ դրանց օգտագործման և (կամ) տնօրինման այնպիսի սահմանափակումների խախտմամբ գործողություններ կատարելու դեպքում, որոնք սահմանվել են այդպիսի արտոնություններից օգտվելու հետ կապված, վանդակը լրացվում է ԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԱՀ-ի 47-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատման դեպքում.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշման խմբագրությամբ)
9) «В» վանդակ. «Հաշվարկի մանրամասները»
|
В ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ | |||||
|
Տեսակը |
Գումարը |
Նախորդ գումարը |
Փոփոխություն-ները |
Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը |
ՎԵ |
|
Վճարման (գանձման) կամ վերադարձման ենթակա ընդհանուր գումարը | |||||
Վանդակը լրացվում է այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն ազդում է վճարման ենթակա մաքսային, այլ վճարների չափի վրա, կամ այն վերաբերում է մաքսային, այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններին:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Վանդակում նշվում են բոլոր այն ապրանքների մասով մաքսային, այլ վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունները, որոնց մասին տեղեկությունները նշված են այն ԱՀ-ում, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները)՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
մաքսային, այլ վճարի գումարը կլորացվում է մաթեմատիկական կանոնների համաձայն՝
պարբերությունը հանվել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 77 որոշում.
Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո մինչև երկու նիշը․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 129, 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 77 որոշումների խմբագրությամբ)
«Տեսակը» սյունակում նշվում է մաքսային, այլ վճարի տեսակի ծածկագիրը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերի լրացման համար կիրառվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշմամբ հաստատված այն հարկերի, վճարների և այլ վճարների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 5 որոշման խմբագրությամբ)
«Գումարը» սյունակում բոլոր այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկություններ են հայտագրված ԱՀ-ում, նշվում է մաքսային, այլ վճարի՝ վճարման ենթակա ամբողջ գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները): Այն դեպքում, երբ մաքսային, այլ վճարի՝ վճարման ենթակա ամբողջ գումարը բոլոր այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկություններ են հայտագրված ԱՀ-ում, փոփոխություններից (լրացումներից) հետո հավասար է 0-ի, «Գումարը» սյունակում նշվում է «0» թիվը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
«Նախորդ գումարը» սյունակում նշվում է մաքսային, այլ վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԱՀ-ի «В» վանդակում, եթե մաքսային, այլ վճարների վճարման (գանձման) մասին տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվում են առաջին անգամ.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
նախորդ ԱՀՃ-ի «В» վանդակի «Գումարը» սյունակում, եթե մաքսային, այլ վճարների վճարման (գանձման) մասին տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվել են ավելի վաղ:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
«Փոփոխությունները» սյունակում նշվում է «Գումարը» և «Նախորդ գումարը» սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե «Գումարը» սյունակում նշված մեծությունը փոքր է «Նախորդ գումարը» սյունակում նշված մեծությունից, ապա «Փոփոխությունները» սյունակում ստացված արժեքից առաջ նշվում է «-» հանման նշանը:
Եթե «Փոփոխությունները» սյունակում նշված մեծությունը տարբեր է 0-ից, ապա մաքսային, այլ վճարի յուրաքանչյուր տեսակի համար «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում առանձին տողով (առանձին տողերով), ըստ այդ վճարի վճարումը հաստատող փաստաթղթերի, նշվում են տեղեկություններ՝ ԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԱՀ-ի «В» վանդակի լրացման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշման խմբագրությամբ)
այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու արդյունքում մաքսային, այլ վճար ենթակա է լրացուցիչ վճարման, ապա «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում նշվում են մաքսային, այլ վճարի լրացուցիչ հաշվարկված գումարների փաստացի վճարման մասին տեղեկություններ՝ ըստ այն վճարման փաստաթղթերի, որոնց համապատասխան կատարվել է վճարումը.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
այն դեպքում, երբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու արդյունքում մաքսային, այլ վճար ենթակա է վերադարձման («Փոփոխությունները» սյունակում նշված է «-» հանման նշանով մեծություն), ապա «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում նշվում են մաքսային, այլ վճարի վերադարձման ենթակա գումարի մասին տեղեկություններ՝ ըստ այն վճարման փաստաթղթերի, որոնց համապատասխան կատարվել է վերադարձման ենթակա վճարի կատարումը (գանձումը): Ընդ որում, «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակի 2-րդ բաղադրիչում վճարված մաքսային, այլ վճարի գումարը նշվում է «-» հանման նշանով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
Մաքսային, այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում (ԱՀ-ի «В» վանդակի 4-7-րդ բաղադրիչներ) «Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում տեղեկությունները նշվում են երկու տողով․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
առաջին տողում նշվում են ԱՀ-ի «В» վանդակից փոխանցված տեղեկությունները՝ 2-րդ բաղադրիչում գումարը նշելով «-» հանման նշանով.
երկրորդ տողում տեղեկությունները նշվում են՝ հաշվի առնելով ԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԱՀ-ի «В» վանդակի լրացման կարգին համապատասխան կատարվող փոփոխությունները (լրացումները):
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173, 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշումների խմբագրությամբ)
«ՎԵ» սյունակում նշվում է մաքսային, այլ վճարի վճարման եղանակը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված այն մաքսային և այլ վճարների վճարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
10) 54-րդ վանդակ. «Վայրը և ամսաթիվը»
|
54. Վայրը և ամսաթիվը |
Վանդակում նոր տողից նշվում են տեղեկություններ ԱՀՃ-ն լրացրած անձի մասին:
Այն դեպքում, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային ներկայացուցչի կողմից, ապա 1-ին համարի տակ նշվում է այն փաստաթղթի համարը, որը վկայում է անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու մասին (Ռուսաստանի Դաշնությունում այն փաստաթղթի համարը, որը վկայում է անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու մասին, կամ անձի գրանցման համարը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում), ինչպես նաև հայտարարատուի և մաքսային ներկայացուցչի միջև կնքված պայմանագրի համարն ու ամսաթիվը:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
1-ին համարի տակ տեղեկություններ չեն նշվում այն դեպքում, երբ ԱՀՃ-ն լրացվել է ԱՀ-ի 14-րդ վանդակում նշված հայտարարատուի կողմից:
1-ին համարի տակ լրացուցիչ նշվում է՝
Բելառուսի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» բաժանիչ նշանից հետո՝ մաքսային ներկայացուցչին հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ), ընդ որում, եթե մաքսային ներկայացուցչի անունից ներկայանում է նրա առանձնացված ստորաբաժանումը, ապա նշվում է հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ), որը տրվել է ըստ այդ ստորաբաժանման գտնվելու վայրի:
2-րդ համարի տակ նշվում է ԱՀՃ-ն լրացրած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա անձը հաստատող փաստաթղթի տրամադրման համարը և ամսաթիվը (ինչպես նաև այդ փաստաթղթի անվանումը՝ Ռուսաստանի Դաշնության համար), հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակում տվյալ անձի կողմից զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ)
Բելառուսի Հանրապետությունում, եթե ԱՀՃ-ն հայտարարատուի և մաքսային ներկայացուցչի միջև կնքված հանձնարարության պայմանագրի համաձայն լրացվում է մաքսային ձևակերպումների մասնագետ հանդիսացող՝ տվյալ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակում ընդգրկված և այդ մաքսային ներկայացուցչի աշխատող հանդիսացող անձի կողմից, ապա 2-րդ համարի տակ լրացուցիչ նշվում է այդ աշխատողի՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի համարը:
3-րդ համարի տակ նշվում են ԱՀՃ-ն լրացրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները՝
հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հաստատող փաստաթղթի համարը և ամսաթիվը, եթե ԱՀՃ-ն լրացվել է այդ ղեկավարի կողմից.
մաքսային ներկայացուցչի կամ հայտարարատուի անունից գործողություններ կատարելու լիազորագրի համարը և տրամադրման ամսաթիվը, ինչպես նաև լիազորագրի գործողության ժամկետը (այդպիսի ժամկետ սահմանված լինելու դեպքում), եթե ԱՀՃ-ն լրացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի աշխատողի կողմից:
Բելառուսի Հանրապետությունում 4-րդ համարի տակ նշվում է փաստաթղթերի գրանցման ելից համարը՝ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի ելից փաստաթղթերի հաշվառման համակարգին (կարգին) համապատասխան:
ԱՀՃ-ն գրավոր ներկայացնելու դեպքում ԱՀՃ1-ի 54-րդ վանդակում և ԱՀՃ2-ի բոլոր վանդակներից հետո ԱՀՃ-ն լրացրած անձը ստորագրում է, նշում է ԱՀՃ-ն լրացնելու ամսաթիվը և հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքի դրոշմվածքով հաստատում է ԱՀՃ-ում հայտագրված տեղեկությունները, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պետք է ունենա կնիք․
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշումների խմբագրությամբ)
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում ԱՀՃ-ում հայտագրված տեղեկությունների հաստատումը կատարվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշումների խմբագրությամբ)
11) «А» վանդակ
|
А |
Վանդակի առաջին տողում նշվում է ԱՀՃ-ի գրանցման համարը՝ ըստ հետևյալ սխեմայի.
որտեղ՝
1-ին բաղադրիչը՝ այն ԱՀ-ի գրանցման համարը, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են.
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
2-րդ բաղադրիչը՝ այն ԱՀ-ին կցված ԱՀՃ-ի հերթական համարը, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են (տվյալ ԱՀ-ին կցված թվով առաջին ԱՀՃ-ի համար՝ սկսած «01» համարից, երկրորդի համար՝ «02»-ից, երրորդի համար՝ «03»-ից և այլն)։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
ԱՀՃ1-ի «А» վանդակում՝ ԱՀՃ-ի գրանցման համարի տակ, մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ամսաթիվ, իսկ մինչև ապրանքների բացթողումը փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նշվում է նաև ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հայտարարատուի կողմից դիմում ներկայացնելու ժամանակը կամ ԱՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը, եթե հայտարարատուից չի պահանջվում ներկայացնել ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմում:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման խմբագրությամբ)
ԱՀՃ-ն գրավոր ներկայացնելու դեպքում «А» վանդակում կատարված բոլոր գրառումները վավերացվում են ԱՀՃ-ն գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ անձնական համարակալված կնիքի դրոշմվածք դնելով։
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում «А» վանդակում արված գրառումների հաստատումը կատարվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման խմբագրությամբ)
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշման |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 112, 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշումների խմբագրությամբ)
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում՝
ա) 15-րդ կետի 45-րդ ենթակետում՝
երեսուներորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունչորսերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունհինգերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունվեցերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
երեսունյոթերորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո)՝
«փուլերի թիվը՝ փուլային վճարման ժամանակացույցին համապատասխան» բառերը փոխարինել «ժամանակահատվածների քանակը՝ վճարման ժամանակացույցին համապատասխան» բառերով.
հանել վերջին նախադասությունը.
երեսունութերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել վերջին նախադասությունը.
քառասուներորդ պարբերությունը (աղյուսակից հետո) ուժը կորցրած ճանաչել.
հիսունյոթերորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո) «:» կետադրական նշանը փոխարինել«.» կետադրական նշանով.
վերջին պարբերության մեջ «միության» բառից հետո ավելացնել «մաքսային» բառը.
բ) 43-րդ կետի 4-րդ ենթակետում՝
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նշվում են տեղեկություններ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում մինչև ապրանքների բացթողումը փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ՝ հետևյալ գրառմամբ․ «Ճշգրտվել են վանդակներ՝ ________» (նշելով ապրանքի հերթական համարը և ԱՀ-ի վանդակների համարները, որոնցում կատարվել են փոփոխություններ և (կամ) լրացումներ), որը հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:».
տասնվեցերորդ և տասնյոթերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«տեղեկություններ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում ապրանքների բացթողումից հետո փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ՝ հետևյալ գրառմամբ․ «Ճշգրտվել են վանդակներ՝ _________» (նշելով ապրանքի հերթական համարը և ԱՀ-ի վանդակների համարները, որոնցում կատարվել են փոփոխություններ և (կամ) լրացումներ), որը հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով.
տեղեկություններ այն մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման տրամադրված (մաքսային մարմնի կողմից ընդունված) ապահովման մասին, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել: Այդ տեղեկությունները ձևավորվում են ըստ հետևյալ սխեմայի․
1-ին բաղադրիչ՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրման հիմքը՝ հետևյալ թվային նշումներից որևէ մեկը կատարելու միջոցով.
«1»՝ եթե Օրենսգրքի 63-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում կամ այնպիսի փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ներկայացված փաստաթղթերը ձևակերպված են ոչ պատշաճ կերպով և (կամ) պարունակում են ոչ հավաստի տեղեկություններ,
«2»՝ եթե Օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի լրացուցիչ ստուգում անցկացնելիս,
«3»՝ եթե, Օրենսգրքի 198-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) ապրանքների փորձանմուշների կամ նմուշների, մանրամասն տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության կամ ԱՀ-ում կամ մաքսային մարմնի կողմից ներկայացված այլ փաստաթղթերում տեղեկությունների արժանահավատության ստուգման նպատակով փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին մաքսային մարմինների կողմից որոշում ընդունելու դեպքում,
«4»՝ եթե մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը տրամադրվել է (մաքսային մարմնի կողմից ընդունվել է) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մյուս դեպքերում.
2-րդ բաղադրիչ՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման եղանակի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման եղանակների դասակարգչին համապատասխան.
3-րդ բաղադրիչ՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման գումարը.
4-րդ բաղադրիչ՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրումը (մաքսային մարմնի կողմից ընդունումը) հաստատող փաստաթղթի համարը.
5-րդ բաղադրիչ՝ նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրումը (մաքսային մարմնի կողմից ընդունումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը:
Բոլոր բաղադրիչները նշվում են առանց միջակայքերի և իրարից անջատվում են «/» նշանով:
Տվյալ վանդակում կարող են նշվել այլ՝ սույն ենթակետով չնախատեսված տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման տրամադրված (մաքսային մարմնի կողմից ընդունված) ապահովման նկարագրությունը ճշտելու համար՝ կապված տվյալ ապահովման օգտագործման հետ, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.».
գ) ուժը կորցրած ճանաչել XII բաժինը:
2. Ուժը կորցրել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2026 թվական: