ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 580
Քաղ. Երևան
«ՄԱՆԵՍԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկությունը` «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և հանձնել`
ա) պատգամավորների Թումանյանի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը`
Ալավերդի-«Լենհանքեր» ավտոճանապարհը.
մանկական ճամբար տանող ճանապարհը.
«Լենհանքեր»-Ջիլիզա ավտոճանապարհը.
Սարահարթի անավարտ շինարարությամբ երկու բնակելի շենքերը.
բ) պատգամավորների Ալավերդու քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը`
N 2 մանկապարտեզի շենքը.
Դեբեդ գետի վրա կախովի կամուրջը.
Միկոյան եղբայրների տուն-թանգարանը.
քաղաքային ավտոտեսչության կայանը.
քաղաքային ավտոտեսչության կայանին կից հրապարակը.
գ) Թումանյանի շրջանի ջրմուղ-կոյուղու վարչությանը`
«Լենհանքերի» ջրավազանն ու ջրմուղին.
դ) Ախթալայի լեռնահարստացուցիչ պետական ձեռնարկությանը`
լեռնափրկարարների շենքը.
Ախթալայի հանքերի կենցաղային-վարչական շենքը.
Ախթալայի հանքերի վարչական շենքի ջրմուղին.
Ճոճկանի տեղամասի ցանկապատը.
Ախթալայի հանքի մաքրման կայանը.
հանքամնացուկների պահեստարանը.
ե) Ալավերդու կոնդենսատորների գործարանին`
նախկին պրոֆտեխուսումնարանի շենքը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը թողնել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկության անավարտ շինարարությամբ հետևյալ օբյեկտները` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար`
100 տեղանոց պրոֆիլակտորիումը.
Այրումում (Նոյմեբերյանի շրջան) բազալտե սալիկների փոշիացման արտադրամասը.
Հաղպատ գյուղի ճանապարհին գտնվող բանվորական մատակարարման բաժնի պահեստների էլեկտրամատակարարման գիծը:
4. «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 382 մլն 697 հազ. դրամ, որից`
մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում առաջացած ոչ պետական բաժնեմասը կազմում է 37 մլն 786 հազ. դրամ.
բաժանորդագրության ենթակա մասը կազմում է 151 մլն 140 հազ. դրամ.
վարձակալության սկզբունքով աշխատելու ընթացքում (08.91 թ. - 03.94 թ.) կոլեկտիվի կողմից ստեղծված գումարը կազմում է 193 մլն 768 հազ. դրամ:
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15114 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7. Սահմանել, որ նախկին ԽՍՀՄ արտտնտբանկում սառեցված միջոցների հարցը Ռուսաստանի Դաշնության հետ կարգավորելու դեպքում ձեռնարկության միջոցների հարցը կկարգավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի N 183 որոշմամբ սահմանված կարգով:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9. Սահմանել, որ «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10. Սահմանել, որ «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
12. Գաղտնի:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |