ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 792-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերով՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` միջգերատեսչական աշխատանքային խումբ) «Աջակցություն Հայաստանում և Վրաստանում տնտեսական միջանցքի զարգացմանը՝ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրի և մրցունակության բարձրացման, սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության իրականացման համար» ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև համատեղ օգտագործման ցամաքային մաքսային անցման կետերի պլանավորման, նախագծման, շահագործման և մշտադիտարկման աշխատանքներին աջակցելու նպատակով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) ապահովել հանդիպումներն ըստ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներից բխող անհրաժեշտության.
2) ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների կամ ներկայացուցիչների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարման գործընթացում՝ ըստ անհրաժեշտության:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
12.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 792-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ռաֆայել Գևորգյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Արտեմ Կարապետյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ |
|
Արամ Պետրոսյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ |
|
Սոսե Ստեփանյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ |
|
Խաչիկ Սողոմոնյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ |
|
Օլիմպիա Էլոյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ |
|
Լիլիթ Մովսիսյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ |
|
Տիգրան Մնացականյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ |
|
Արթուր Գևորգյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ |
|
Լևոն Նալբանդյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի նախագծային ռիսկերի կառավարման դեպարտամենտի ղեկավար |
|
Արփինե Գրիգորյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ |
|
Ռուզաննա Այվազյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ |
|
Նորիկ Մնոյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության փորձագետ |
|
Լևոն Խալաթյան |
ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետի տեղակալ |
|
Արամ Հարությունյան |
ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկան |
|
Արման Սուֆլյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի վարիչ |
|
Անդրանիկ Գրիգորյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի առաջին քարտուղար |
|
Մանվել Մայիլյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող |
|
Սարգիս Մհերյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող |
|
Արմեն Մարալչյան |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնի պետ |
|
Մեսրոպ Գրիգորյան |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
12.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |