ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2026 թվականի N 282-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «ենթակայանների,» բառից հետո լրացնել «գազաբաշխիչ կետերի, հենասյունների,» բառերով.
2) հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետից հանել «, օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած» և «՝ պայմանով, որ ներդրումային ծրագրի փաթեթում հաստատված լինի նաև հողամասի տեղակայումը՝ ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) ԱՐՄՐԵՖ 02 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով» բառերը.
3) հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման (օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության, լեռնահատկացման ակտի և ընդերքօգտագործման պայմանագրի առկայությամբ).».
4) հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների (ներառյալ գերեզմանատների) կառուցման և սպասարկման.».
5) հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը «պոմպակայանների» բառից հետո լրացնել «, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» բառերով.
6) հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում «մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված ժամկետներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտեում հաշվառված» բառերով.
7) հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ գնահատման խմբերի հողամասերը՝ արդյունաբերական, արտադրական, էներգետիկ օբյեկտների, հասարակական նշանակության շինությունների, պահեստարանների կառուցման և սպասարկման.».
8) հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել «համայնքներին պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով հողերի փոխանցման ժամանակ առաջացած» բառերը.
9) հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետից հանել «, ենթակառուցվածքների» բառը, իսկ «կառուցման» բառից հետո լրացնել «և սպասարկման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մարտի 2026 թվական: