ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 152-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) 10 հատ տվյալների հաղորդման մոդուլ և 5 հատ տպասխեմա տվիչ՝ 725.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,800 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.
2) 17 հատ խելացի էլեկտրոնային ժամացույց՝ 382.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 35 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.
3) ապրանքներ՝ 4,077.89 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 209,430 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.
4) 7 հատ մեխանիկական գործիքներ փորագրության համար՝ 255 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 37.20 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
25.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 152-Ա որոշման |
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1. |
Պլաստմասսայե ամաններ |
5 հավաքածու |
208.27 |
|
2. |
Պլաստմասսայե շշեր |
10 հատ |
44.50 |
|
3. |
Ապակե տարրա |
2 հատ |
17.98 |
|
4. |
Ջրի ֆիլտեր |
1 հատ |
29.95 |
|
5. |
Բանվորական ձեռնոց |
3 տուփ |
26.85 |
|
6. |
Փայտե պինցետ |
3 հատ |
33 |
|
7. |
Կտորի պարկ |
2 տուփ |
69.98 |
|
8. |
Խոզանակ |
1 հատ |
25.95 |
|
9. |
Հակաստատիկ մաքրող կտոր |
2 տուփ |
35.98 |
|
10. |
Ֆոտոժապավեններ |
6 հատ |
652.86 |
|
11. |
Ֆոտոնեգատիվների պահպանման պնակ |
2 հատ |
51.90 |
|
12. |
Ֆոտոտպագրության թուղթ |
1 տուփ |
39.95 |
|
13. |
Ֆոտոժապավենի մշակման համար պլաստիկ աման |
4 հատ |
143.96 |
|
14. |
Ֆոտոժապավենի դիտարկման սարք |
2 հատ |
99.90 |
|
15. |
Ֆոտոժապավենի փաթաթման սարք |
1 հատ |
149.99 |
|
16. |
Լուսանկարչական աքսեսուար |
3 հատ |
63 |
|
17. |
Լուսանկարչական լույս |
3 հատ |
189.97 |
|
18. |
Ջերմաստիճանի չափիչ սարք |
2 հատ |
43.90 |
|
19. |
Բազմաֆունկցիոնալ կայան անօդաչու թռչող սարքի |
1 հատ |
2,150 |
|
Ընդամենը |
4,077.89 | ||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
25.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |