ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 1994 թ. N 49
Քաղ. Երևան
ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆԱԻՐԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի «Նաիրի» հյուրանոցը սկսած 1988 թվականից բնակեցված է հիմնականում աղետյալներով և բռնագաղթածներով, որոնց պահպանման ծախսերը փոխհատուցվում են բյուջեից, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի «Նաիրի» հյուրանոցն ազատել 1991-1992 թվականների և 1993 թվականի առաջին եռամսյակի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքներով հարկային մարմինների կողմից հաշվարկված «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից, համաձայն վերոհիշյալ օրենքի 312 հոդվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |