ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 1994 թ. N 177
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվող հողերը հեղեղումներից, ջրածածկումներից և ողողումներից պաշտպանելու, ինչպես նաև հողերի մելիորատիվ վիճակը պաշտպանող միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ջրերի վնասակար ներգործությունը կանխող բնապահպան միջոցառումների կատարման պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` սահմանված կարգով ընտրել կապալառու կազմակերպություն և պահանջվող ժամկետներում կատարել նշված աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողերը ջրածածկումներից և ողողումներից պաշտպանելու, ինչպես նաև հողերի մելիորատիվ վիճակը պահպանելու նպատակով կոլեկտորադրենաժային համակարգերի մաքրման միջոցառումների իրականացման համար, ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը 1994 թվականին հատկացնել 81,08 մլն դրամ, այդ թվում առաջին կիսամյակում` 50 տոկոսի չափով` 6 ամիս հետո փոխհատուցելու պայմանով:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |