ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 1994 թ. N 217
Քաղ. Երևան
ՔԱՋԱՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաջարանի առևտրաարտադրական ձեռնարկության պարենային մատակարարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ, և Քաջարանի առևտրաարտադրական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ Քաջարանի բնակչության պահանջմունքը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել Քաջարանի առևտրաարտադրական ձեռնարկության գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |