ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.1.3-րդ և 8.5.2.4-րդ ենթակետերով.
|
«8.5.1.3. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար (մինչև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը)
|
բազային տուրքի 30-ապատիկի չափով». |
|
«8.5.2.4. միջին կրթական ծրագրի իրականացման համար (մինչև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը) |
բազային տուրքի 150-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-293-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: