ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1993 թվականի N 648
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 227 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 14-ի «Վարկային էմիսիայի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման միջոցառումների մասին» N 227 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 3 հավելվածի N 2 և N 3 աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի N 4 աղյուսակը և թույլատրել «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը հատուկ նշանակության մեքենաների, մեխանիզմների ձեռքբերման համար հատկացված միջոցները` 280 մլն ռուբլու չափով, ուղղել կենսաապահովման օբյեկտների գործունեության համար անհրաժեշտ մեխանիզմների և նյութերի ձեռքբերմանը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |