ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1993 թ. N 631
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեն ընդունել կատարման ըստ հաշվարկային եկամուտների` 193780225 հազ. ռուբլի, ըստ ծախսերի` 273355920 հազ. ռուբլի, բյուջեի` 79575695 հազ. ռուբլի դեֆիցիտով:
2. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեն ընդունել կատարման եկամուտների գծով` 163170913 հազ. ռուբլի, ծախսերի գծով` 234780311 հազ. ռուբլի, և դրանք նախատեսել ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, առանձին ոլորտների և ուղղությունների, համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտը նախատեսել 71609398 հազ. ռուբլի:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեում օրենսդիր, գործադիր, դատական իշխանության և իրավապահ մարմինների պահպանման ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն N 2 հավելվածի:
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեում լուսավորության և մշակույթի գծով ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն N N 3 և 4 հավելվածների:
6. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ թույլատրվել է միջպետական համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության կողմից 1993 թվականին տրամադրված միջպետական վարկերի հաշվին գոյացող եկամուտներն ուղղել`
ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանը` 53,4 մլրդ ռուբլի.
բ) 1992 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից Հայաստանի Հանրապետության 1992 թվականի բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով ստացած վարկի պարտքի մարմանը` 4,0 մլրդ ռուբլի.
գ) Հայաստանի Հանրապետության 1992 թվականի պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 1992 թվականի վարկային էմիսիայի հաշվին տրամադրված վարկի մարմանը` 6,6 մլրդ ռուբլի:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) ելնելով Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի նախատեսված փոփոխություններից, հաշվարկել և համապատասխան ճշգրտումներ մտցնել հանրապետական և տեղական բյուջեների փոխհարաբերություններում.
բ) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մինչև Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի ընդունումը գործող ժամանակավոր կարգ` Հայաստանի Հանրապետության տեղական բյուջեների եկամուտների և ծախսերի ձևավորման, դրանց հարաբերության, աղբյուրների և ուղղությունների, տեղական և հանրապետական բյուջեների փոխհարաբերությունների, դոտացիաների ու սուբվենցիաների տրամադրման, տեղական բյուջեների միջոցների օգտագործման և վերահսկման, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների կողմից վարկային գործառնությունների իրականացման վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագիր` Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին պարտքերի մարման վերաբերյալ.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք` հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի մասին, ինչպես նաև հիմնավորումներ և առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում այդ ֆոնդերի վերահաստատման մասին:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք` հանրապետությունում ազգային հաշիվների համակարգի ներդրման և վճարման հաշվեկշռի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջոցառումների ծրագիր` տնտեսության ոչ պետական հատվածի հաշվառման, պատշաճ գրանցման ու վիճակագրության, տնտեսական ծրագրերում և բյուջեում ճշգրիտ արտացոլման ու կանխատեսման, կարգավորող լծակների արդյունավետ համակարգի մշակման վերաբերյալ:
_____________
*) Հավելվածը չի բերվում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |