ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«02» հոկտեմբերի 2026 թ. |
N 1032-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 26-ի «Անձի մաքսային զննում անցկացնելու մասին մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի մարտի 3-ի N 21 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն հրամանի հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
10/2/2026 |
Է. Հակոբյան |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «02» հոկտեմբերի 2026 թ. N 1032-Ն հրամանի |
|
«Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «26» հունվարի 2026 թ. N 87-Ն հրամանի |
Ձև
|
ՈՐՈՇՈՒՄ N (__________________) / (_________) / (_______________) մաքսային մարմնի ծածկագիրը ամսաթիվը հերթական համարը ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | |
|
1. Մաքսային մարմնի անվանումը |
|
|
2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանըհատող ֆիզիկական անձի՝ |
|
|
1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
|
|
2) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) |
|
|
3) հաշվառման կամ բնակության հասցեն (առկայության դեպքում) |
|
|
3․ Անձին մաքսային զննման ենթարկելու հիմնավորումները |
|
|
4․ Որոշեցի՝ |
|
|
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի` |
|
|
1) անունը, ազգանունը |
|
|
2) պաշտոնը |
|
|
3) ստորագրությունը |
|
Ծանոթագրություն
1․ Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի՝
1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին՝ նախքան անձի մաքսային զննման անցկացման սկսելը.
2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.
3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.
4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.
5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.
6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.
7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին՝ վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.
8) բողոքարկելու մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական: