ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ,
4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենքի 30-րդ հոդվածը, 30․1-30․4-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3․ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4․ Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն,» բառերը։
Հոդված 5․ Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով։
Հոդված 6․ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով և ժամկետում տրամադրում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ունեցող անձին՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։»։
Հոդված 7․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-211-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: