ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար |
բազային տուրքի |
2) 1․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«1.1. Հայաստանի Հանրապետության փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար |
բազային տուրքի |
3) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ տալու համար |
բազային տուրքի |
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․3-րդ կետով․
|
«1.3. Հայաստանի Հանրապետության փախստականի նույնականացման քարտ տալու համար |
բազային տուրքի |
5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«2․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին նույնականացման քարտ տալու համար |
բազային տուրքի 5.95-ապատիկի չափով». |
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․
|
«2․1․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար |
բազային տուրքի 28.65-ապատիկի չափով». |
7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար
|
ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
|
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
|
գ) օտարերկրացուն ժամանակավոր կամ մշտական կացության քարտ տալու համար |
բազային տուրքի 5.95-ապատիկի չափով |
|
դ) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու դիմումը քննարկելու համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
|
ե) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու համար |
բազային տուրքի 5.95-ապատիկի չափով»․ |
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին կետով․
|
«8․1․ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տալու համար |
բազային տուրքի 28.65-ապատիկի չափով»։ |
Հոդված 2․ Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․
«7․ Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված փաստաթուղթ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է անձանց որոշ խմբերի համար սահմանել աջակցություն՝ պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով։»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-215-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: