Համարը 
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենսգիրք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՍՍՀԳՍՏ 1985/23
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
06.12.1985
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
06.12.1985
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.1986
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 170.7-170.9, 327.1

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

 

ՀԱՏՎԱԾ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 2.

Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 3.

ԽՍՀ Միության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 5. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների լիազորությունները վարչական իրավախախտումների բնագավառում

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 6. Վարչական իրավախախտումների կանխումը

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 7. Սոցիալիստական օրինականության ապահովումը վարչական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 8. Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողությունը

 

Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:

Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա: Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն:

Վարչական իրավախախտումների գործերի վարույթը իրականացվում է իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:

 

ՀԱՏՎԱԾ II

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 9. Վարչական իրավախախտում հասկացությունը

 

Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 10. Վարչական իրավախախտումը դիտավորությամբ կատարելը

 

Վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

 

Հոդված 11. Վարչական իրավախախտումը անզգուշությամբ կատարելը

 

Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:

 

Հոդված 12. Այն տարիքը, որը լրանալուց հետո առաջանում է վարչական պատասխանատվություն

 

Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:

 

Հոդված 13. Անչափահասների պատասխանատվությունը

 

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը (բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց ) կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասները ընդհանուր հիմունքներով կարող են ենթակա լինել վարչական պատասխանատվության ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:

 

Հոդված 14. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

 

Հոդված 15. Վարչական իրավախախտումներ կատարելու համար զինծառայողների և մյուս այն անձանց պատասխանատվությունը, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաև զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում, եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից բացի մյուս անձինք, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի կամ կարգապահության վերաբերյալ հատուկ կանոնադրությունների գործողությունը, դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական, իսկ մնացած դեպքերում վարչական պատասխանատվություն` ընդհանուր հիմունքներով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:

(15-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-233-Ն)

 

Հոդված 16. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը

 

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով:

 

Հոդված 17. Ծայրահեղ անհրաժեշտություն

 

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:

 

Հոդված 18. Անհրաժեշտ պաշտպանություն

 

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելիս է եղել պետական կամ հասարակական կարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կառավարման սահմանված կարգը ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

 

Հոդված 19. Անմեղսունակություն

 

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները:

 

Հոդված 20. Վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելը

 

Վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից, և նյութերը հանձնվում են ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը, եթե հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և իրավախախտողի անձը, նրա նկատմամբ նպատակահարմար է կիրառել հասարակական ներգործության միջոց:

Սույն օրենսգրքի 126, 129, 133, 159, 163, 174-177 հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվությունից սույն հոդվածի առաջին մասում նշված հիմունքներով ազատված անձանց վերաբերյալ նյութերը կարող են հանձնվել նաև ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի քննությանը:

Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 159, 163, 165, 172, 174-177 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառված հասարակական ներգործության միջոցների մասին ադմինիստրացիան, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովը, ընկերական դատարանը կամ հասարակական կազմակերպությունը պարտավոր են նյութերն ստանալու օրվանից սկսած տասնօրյա ժամկետում հայտնել նյութերն ուղարկող մարմնին (պաշտոնատար անձին):

 

Հոդված 21. Նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը

 

Եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:

Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:

(21-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 21.1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին պատասխանատվությունից ազատելը

 

1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից, որը կատարել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:

(21.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 21.2

Համաներումը

 

1. Վարչական իրավախախտում կատարած անձը Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից:

(21.2-րդ հոդվածը լրաց. 12.07.18 ՀՕ-372-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ

 

Հոդված 22. Վարչական տույժի նպատակները

 

Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

 

Հոդված 23. Վարչական տույժերի տեսակները

 

Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.

4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում.

5) քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում.

6) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

7) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

(մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել, բացի սույն հոդվածում նշվածներից, նաև վարչական տույժերի այլ տեսակներ` վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքների սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համապատասխան:

ԽՍՀՄ օրենսդրությամբ կարող է նախատեսվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարում ԽՍՀՄ սահմաններից` խորհրդային իրավակարգը կոպիտ խախտող վարչական իրավախախտումներ կատարելու համար:

(23-րդ հոդվածը խմբ. 11.05.92, փոփ. 04.11.96 ՀՕ-85, 23.06.97 ՀՕ-133, 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 24. Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր

 

Առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:

Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:

 

Հոդված 25. Նախազգուշացում

 

Նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

 

Հոդված 26. Տուգանք

(26-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 18.08.93 ՀՕ-73, 23.06.97 ՀՕ-133, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 27. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելը

 

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելն այն է, որ առարկան հարկադիր կարգով վերցվում է և այնուհետև իրացվում, ստացված գումարը հանձնելով նախկին սեփականատիրոջը` վերցված առարկայի իրացման ծախսերի պահումով:

Հրազենը և զինամթերքը հատուցմամբ վերցնել չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Հատուցմամբ վերցնում կիրառելու կարգը և վերցնելու ենթակա առարկաների տեսակները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

 

Հոդված 28. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը

 

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:

Հրազենի, որսի այլ գործիքների և զինամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

(28-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 23.06.97 ՀՕ-133)

 

Հոդված 29. Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից զրկումը

 

Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում կիրառվում է մինչև երեք տարի ժամանակով` այդ իրավունքից օգտվելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկորեն խախտելու համար:

Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի սահմանված:  

(մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-73-Ն)

Որսորդության իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

(29-րդ հոդվածը փոփ. 04.11.96 ՀՕ-85, 21.02.07 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 30. Ուղղիչ աշխատանքներ

(հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 31. Վարչական կալանք

(31-րդ հոդվածը խմբ. 01.07.91, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

Հոդված 32. Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները

 

Վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին, սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(32-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 26.12.08 ՀՕ-239-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.06.13 ՀՕ-94-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 33. Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները

 

Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.

4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.

5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:

 

Հոդված 34. Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները

 

Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.

2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.

3) անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը.

4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.

5) իրավախախտումը տարերային աղետի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.

6) իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Վարչական տույժ նշանակող մարմինը (պաշտոնատար անձը), նայած վարչական իրավախախտման բնույթին, կարող է տվյալ հանգամանքը ծանրացուցիչ չհամարել:

 

Հոդված 35. Վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում

 

Մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:

 

Հոդված 36. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը

 

Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:

(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 37. Վարչական տույժ նշանակելու ժամկետները

 

Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

Սույն օրենսգրքի 40.3-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ և 189.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երկու տարվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

6. Սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումներով համապատասխան վարչական տույժը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում:

7. Սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

8. Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

(37-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, 23.06.97 ՀՕ-133, լրաց. 13.06.06 ՀՕ-138-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 09.02.12 ՀՕ-11-Ն, 05.12.13 ՀՕ-143-Ն, փոփ. 16.05.14 ՀՕ-15-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն)

 

Հոդված 38. Այն ժամկետը, որը լրանալուց հետո անձը համարվում է վարչական տույժի չենթարկված

 

Եթե վարչական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր վարչական իրավախախտում չի կատարել, ապա այդ անձը համարվում է վարչական տույժի չենթարկված:

 

Հոդված 39. Պատճառված վնասը հատուցելու պարտականություն դնելը

 

Եթե վարչական իրավախախտում կատարվելու հետևանքով գույքային վնաս է պատճառվել քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ապա վարչական հանձնաժողովը, պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն, անչափահասների գործերի հանձնաժողովը, ժողովրդական դատավորը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու հարցը լուծելիս իրավունք ունեն միաժամանակ լուծելու գույքային վնասը մեղավորի կողմից հատուցելու հարցը, եթե վնասի գումարը չի գերազանցում հիսուն դրամից, իսկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը` անկախ վնասի չափից:

Մնացած դեպքերում վարչական իրավախախտմամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը լուծվում է քաղաքացիական դատավարության կարգով:

 

Հոդված 40. Այն պարտականության կատարումը, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ

 

Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:

 

II ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Հոդված 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչություն կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

(401 -րդ  հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 40.2.

Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(402-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 40.3.

Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը կամ հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, երբ դրա բացելը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պարտականություն է, կամ նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ ընտրություններին առաջադրվելու համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ընտրական գրավի մեկ քառորդի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:

 (403-րդ հոդվածը փոփ. 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն)

 

Հոդված 40.4.

Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(404-րդ հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 405. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը

(405 - րդ  հոդվածն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-145-Ն)

 

Հոդված 40.6. Ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելը

(նոր` 2-րդ 406-րդ հոդվածն ընդունվել է 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն)

 

Ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(406-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն)

 

Հոդված 40.7.

Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելը

 

Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին և այլն չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը և (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) առևտրային գովազդով ընդմիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(407-րդ  հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 40.8.

Քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը, քարոզչական նյութեր տարածելը, նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 04.05.18 ՀՕ-319-Ն)

 

1. Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը`

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

2. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական և մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

(408-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 04.05.18 ՀՕ-319-Ն)

 

Հոդված 40.9.

Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։

Միևնույն ընտրության (հանրաքվեի) ժամանակ նույն խախտումը մեկից ավելի անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` երկրորդ հրապարակման դեպքի համար, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(409-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 40.10.

Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը)

(հոդվածն ուժը կորցրել է 07.09.18 ՀՕ-376-Ն)

 

Հոդված 40.11.

Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ քարոզչական տպագիր նյութեր տարածելը, քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(4011 -րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 40.12.

Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները չկատարելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները` դրանում նշված ժամկետներում չկատարելը կամ այդ մասին ընտրական հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում` թեկնածուի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

Միևնույն ընտրության ժամանակ նույն խախտումը նույն սուբյեկտի կողմից մեկից ավելի անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

(4012 -րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 40.13. Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(40.13-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 40.14. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելը

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(40.14-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 40.15.

Տեղամասային կենտրոնում գտնվելու կանոնները խախտելը

 

1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջը ներկայացնելուց հետո)՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(40.15-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն)

 

Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը

 

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412, 961   հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 1695, 1698  հոդվածներով նախատեսված դեպքերի)`

առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(41-րդ հոդվածը խմբ. 24.03.05 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-118-Ն)

 

Հոդված 411. Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելը
 

Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

(411 -րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն)

 

Հոդված 412. Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը

 

Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(412 -րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն)

 

Հոդված 413. Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն)

 

 Հոդված 41.4. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված մասհանումներ չկատարելը

 

Մասհանում չկատարելը`

առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

(41.4-րդ հոդվածը լրաց. 11.12.13 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 41.5. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը

 

1. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

(41.5-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն)

 

Հոդված 42. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը

(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, 17.11.17 ՀՕ-215-Ն)

 

Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(42-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 08.12.04 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, լրաց.17.11.17 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 421. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը

 

(վերնագիրը փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-173-Ն)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(421 - րդ հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-171-Ն, փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, 21.03.18 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 43. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները տրանսպորտում խախտելը

(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)

 

Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(43-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն)

 

Հոդված 43.1.

 Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը

(վերնագիրը խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն)

 

1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

3. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.

9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

5. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը՝

առաջացնում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

6. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

7. Տրանսպորտային միջոցից աղբ նետելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

8. Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

9. Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

10. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

11. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող և (կամ) մշակութային և բնության ժառանգության տարածքներում կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

12. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (լուսանկար, տեսաերիզ, համատեղ այցելություն համապատասխան վայր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:

(43.1-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն)

 

Հոդված 44. Ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը

(հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 441 Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի

(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած և գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը:

3.1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված չափորոշիչը:

4. Այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:

(441 -ին հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-77-Ն, լրաց., խմբ. 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

Հոդված 442  Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը

(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

3. Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:

(442 -րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-77-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

Հոդված 45. Վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից և պրոֆիլակտիկ բուժումից

 

Բժշկական զննումից այն անձանց խուսափելը, որոնց վերաբերյալ բավարար տվյալներ կան այն մասին, որ նրանք տառապում են վեներական հիվանդությամբ, կամ բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողների հետ և ունեն պրոֆիլակտիկ բուժման կարիք և շարունակում են խուսափել առողջապահության հիմնարկի կողմից արված նախազգուշացումից հետո`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(45-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 08.04.08 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 46. Վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը և վարակի վտանգ առաջացնող հիվանդների հետ շփումը թաքցնելը

 

Վեներական հիվանդությամբ տառապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգ առաջացնող շփման մեջ գտնված անձանց թաքցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(46-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 08.04.08 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 47. Ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը

 

Բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(47-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 08.04.08 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 471. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը

 

Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝

սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Ախտաբանաանատոմիական հերձումների և (կամ) հետազոտությունների անցկացումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվող պայմանների խախտմամբ հերձում և (կամ) հետազոտություն իրականացնողի նկատմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

(47-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, խմբ. 03.10.11 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 472. Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգը կամ պայմանները խախտելը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգը կամ պայմանները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

(472-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 47.3 Դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը

(վերնագիրը խմբ. 17.05.16 ՀՕ-89-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 10 փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով.

2) 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով.

3) 30 և ավելի փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

2. Դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը օրենքի խախտմամբ արտադրելը կամ ներմուծելը կամ իրացնելը կամ պահպանելը կամ բաշխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

3. Դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականի չապահովելը`

առաջացնում է նախազգուշացում:

4. Դեղատներում ոչ դեղագիտական խորհրդատվության տրամադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ գործատուի նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

5. Դեղատների առևտրի սրահներում, սպասասրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

6. Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դեղատներում կաթիլաներարկման լուծույթներ պատրաստելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով։

7. Դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

8. Դեղատոմսով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի լրացումը, դուրսգրումը և իրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևաթղթերի վրա`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

9. Օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղագրությունների պահանջները խախտելը կամ պատրաստված դեղերի որակի, ձևավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման պահանջները խախտելը կամ դեղատանը պատրաստված դեղերը առանց պիտանիության ժամկետի նշման բաց թողնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

10. Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից գրանցված դեղերի վնասակար կողմնակի ազդեցության վերաբերյալ արձանագրված դեպքերի մասին չհայտնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը առանց նախապես կամ միաժամանակ առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնին հայտնելու`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

11. Դեղի մակնշման մեջ, ընդհանուր բնութագրում և ներդիր-թերթիկում Հայաստանի Հանրապետությունում դեղի մատակարարի անվանումը կամ ապրանքային նշանը ներառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

12. Դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (այդ թվում` գեղարարական (կոսմետիկ) միջոցների, կենսաակտիվ հավելումների) փաթեթի վրա և (կամ) օգտագործման հրահանգում բուժական ցուցումների նշումը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

13. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը կամ պիտակավորմանը կամ մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի կամ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

14. Օրենքով նախատեսված կարգի խախտմամբ առանց հայերեն ներդիր-թերթիկի դեղերի իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

15. Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի վերաբերյալ հետգրանցումային շրջանում հայտնաբերված և (կամ) կատարված յուրաքանչյուր նոր տվյալի և (կամ) փոփոխության մասին գրավոր կարգով առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին չհայտնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

16. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

17. Օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով նախատեսված կարգով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառությունը չդադարեցնելը կամ շրջանառությունից չհանելը (հետկանչ չիրականացնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի կամ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

18. Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:

19. Դեղերի գները կարգավորող որոշումները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

20. Դեղերի արտադրության կամ մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով նախատեսված հաշվետվություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

21. Դեղերի առաքման տեխնիկական կամ մասնագիտական պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

22. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 4-21-րդ մասերով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։

23. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականիում ընդգրկված յուրաքանչյուր անվանում դեղի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(473 -րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, խմբ. 17.05.16 ՀՕ-89-Ն)

 

Հոդված 474. Բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

(վերնագիրը փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն)

 

Գովազդատուի կողմից բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։

(474-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն)

 

Հոդված 475. Պարտադիր բժշկական զննում չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը կամ թույլատրելը

 

Պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը՝    

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի   ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

(475-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 476. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած լիցենզավորված սուբյեկտների կողմից մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն գրավոր հաղորդագրություն չներկայացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 47.7.

Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

 

Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ալկոհոլային խմիչքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

(47.7-րդ հոդվածը լրաց. 11.09.12 ՀՕ-182-Ն)

 

Հոդված 47.8 Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կանոնները խախտելը

 

1. Մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը առողջապահական կազմակերպությունների կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) առողջապահական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

4. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի և (կամ) խրախուսման այլ ձևերով զբաղվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը, մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

6. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ), բուժաշխատողի կողմից առողջապահական կազմակերպության ղեկավարությանը չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

7. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութեր պատրաստելը և տարածելը օրենքի պահանջների խախտմամբ՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

8. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(47.8-րդ հոդվածը լրաց. 20.11.14 ՀՕ-182-Ն)

 

Հոդված 47.9.

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը, վերապահումով հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը

(47.9-րդ հոդվածը 06.10.15 ՀՕ-115-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին)

 

Հոդված 47.10.

Դեղերի գովազդին կամ դեղերի մասին տեղեկատվությանը ներկայացվող պահանջները խախտելը

 

1. Գովազդատուի կողմից դեղ գովազդելը առանց առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ կամ դեղի արտաքին գովազդը՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող կամ հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ ըստ դեղագրությունների պատրաստվող դեղի կամ բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղի գովազդը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

3. Գովազդատուի կողմից դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (կենսաակտիվ հավելումներ, գեղարարական միջոցներ և այլն)՝ որպես բուժման միջոցի գովազդումը կամ գովազդատուի կողմից գովազդի նպատակով դեղն ուղղակիորեն սպառողին տրամադրումը կամ բժշկական գործունեությամբ զբաղվող անձանց (բժիշկ, միջին և կրտսեր բուժանձնակազմ) գովազդի նպատակով դեղերի անվճար նմուշների տրամադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

4. Դեղատոմսով իրացվող կամ բաց թողնվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվության միջոցներով՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

(47.10-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-89-Ն)

 

Հոդված 47.11.

Դեղերի կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջները խախտելը

 

1. Դեղերի կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջների խախտումը, եթե դա վնաս չի պատճառել փորձարկվողի առողջությանը, կամ կլինիկական փորձարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(47.11-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-89-Ն)

 

Հոդված 47.12. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը

 

1. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:

2. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:

3. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտի) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու՝ օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

(47.12-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-135-Ն)

 

Հոդված 47.13. Օրենքով թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատում (աբորտ) իրականացնելիս օրենքով նախատեսված պարտադիր փաստաթղթերը չստանալը

 

1. Օրենքով թույլատրված հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում բժշկի կողմից հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ գրավոր համաձայնությունը չստանալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Բժշկի կողմից օրենքով նախատեսված դեպքում հղիության արհեստական ընդհատումն առանց բժշկական հանձնաժողովի որոշման իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից հարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար՝ սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

(47.13-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-135-Ն)

 

Հոդված 47.14. Ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը

 

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, որն այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի այն անձի կողմից, որն այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

(47.14-րդ հոդվածը լրաց. 13.12.17 ՀՕ-324-Ն)

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Հոդված 48. Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը

 

Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

(48-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 481. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը

 

Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

(481-րդ հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 49. Ընդերքի պետական սեփականության իրավունքի խախտումը

 

Ընդերքից ինքնագլուխ օգտվելը, ընդերքի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող գործարքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(49-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 50. Ջրերի սեփականության իրավունքը խախտելը

 

Ջրերի սեփականության իրավունքը խախտելը, ինքնակամ ջրօգտագործելը կամ ոչ նպատակային օգտագործելը, ինչպես նաև ջրօգտագործման իրավունք ձեռք բերելու կամ դա փոխանցելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(50-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 501. Ջրային համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը

 

Ջրային համակարգերի կամ դրանց մասի նկատմամբ (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) սեփականության իրավունքը խախտելը (ինքնակամ զբաղեցնելը), դրանց օգտագործման կարգը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(501-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 51. Անտառների պետական սեփականության իրավունքի խախտումը

 

Անտառօգտագործման իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև անտառների պետական սեփականության իրավունքը ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(51-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 52. Կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքի խախտումը

 

Կենդանական աշխարհի օբյեկտներից օգտվելու իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը, ինչպես նաև կենդանական աշխարհի այն օբյեկտներից ինքնագլուխ օգտվելը, որոնցից օգտվելու համար պահանջվում է թույլտվություն ստանալ`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(52-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 53.

Մանր չափերով հափշտակությունը կամ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

(վերնագիրը խմբ. 23.06.11 ՀՕ-220-Ն)

 

1. Մանր չափերով հափշտակությունը՝ գողության, խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված մանր չափ է համարվում`

1) գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը).

2) խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով հափշտակություն կատարելու, ինչպես նաև ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

(53-րդ հոդվածը խմբ. 07.03.01 ՀՕ-156, 23.06.11 ՀՕ-220-Ն)

 

Հոդված 531. Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին հանցագործությամբ պատճառած գույքային վնասի հատուցումից խուսափելը

(531-րդ հոդվածն ընդունված է 25.06.86, խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 54. Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերն ինքնակամ փոփոխելը, ինչպես նաև այդպիսի խախտումները չկանխելը

 

Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(54-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 541. Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը

 

Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:

(541-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 542. Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը

 

Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(542-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 543. Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը

 

Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(543-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 544. Հողերի պահպանության կանոնները խախտելը

 

Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(544-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 545. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին չհայտնելը

 

Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված մարմիններին չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(545-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 55. Գյուղատնտեսական և այլ հողեր փչացնելը և աղտոտելը

(55-րդ հոդվածը խմբ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 56. Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը

 

Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը `

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:

(56-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 561. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը

 

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման տրամադրելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(561-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 562. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը կամ օգտագործման տրամադրելը

 

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործման տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(562-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 563. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը

 

Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(563-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 57. Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը

 

Սահմանված կարգով հաստատված ներտնտեսային հողաշինարարության նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(57-րդ հոդվածը խմբ. 01.09.93)

 

Հոդված 58. Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը կամ այդպիսիք չկանխելը

 

Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը չկանխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(58-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 59. Ընդերքի պահպանության պահանջները խախտելը

 

Օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը, ընդերքի պահպանության կանոնները և ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից շրջակա բնական միջավայրի, շենքերի ու կառուցվածքների պահպանման պահանջները չկատարելը, ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքերը, ինչպես նաև մարկշեյդերական և երկրաբաշխական նշանները ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հանքավայրերի հարուստ տեղամասերի ընտրովի մշակումը, որը հանգեցնում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների չհիմնավորված կորուստների, հանույթի ժամանակ օգտակար հանածոների գերնորմատիվ կորուստները և գերնորմատիվ աղքատացումը, օգտակար հանածոների հանքավայրերի փչացումը և օգտակար հանածոների պաշարների ռացիոնալ օգտագործման պահանջների մյուս խախտումները`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Մարկշեյդերական փաստաթղթեր կորցնելը, լուծարքվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հորատանցքերի պահպանման պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի պահպանման սահմանված կարգի խախտումները`

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(59-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-283-Ն)

 

Հոդված 60. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոնները և պահանջները խախտելը

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելն առանց հանրապետական երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստանալու, ինչպես նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ավարտից հետո երկրաբանական տեղեկատվությունը սահմանված կարգով հանրապետական երկրաբանական ֆոնդ չհանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում առանց թույլտվության լեռնային փորվածքներ և հորատանցքեր անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(60-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 601. Ընդերքօգտագործման կանոնները խախտելը

 

Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ` փլուզումներ, սողանքներ, սելավներ և այլ վնասակար երևույթներ`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում` հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(601-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

     

Հոդված 60.2. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնները խախտելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(60.2-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 60.3.  Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնների խախտումները չվերացնելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սույն օրենսգրքի 60.2-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կիրառելուց հետո լիազոր պետական կառավարման մարմնի՝ հաշվետվությունը ներկայացնելու գրավոր պահանջն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(60.3-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 61. Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը

 

Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը կամ ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ, ջրային օբյեկտներն աղտոտող վնասակար նյութերի արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերի գերազանցումը, առանց ջրերի աղտոտումը և աղբոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքներ և հարմարանքներ, կոմունալ և այլ արդյունաբերական օբյեկտներ շահագործման հանձնելը, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ջրառի (այդ թվում` ստորերկրյա ջրերից իրականացվող ջրառի կետերում) ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ կապարակնիքները դիտավորյալ պոկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(61-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.13 ՀՕ-124-Ն)

          

Հոդված 62. Ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները խախտելը

 

Ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը, ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ թափվող ջրերի քանակության նախնական հաշվառում տանելու և ջրային օբյեկտներ թափվող ջրերի որակը որոշելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:

Ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում` ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:

(62-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.13 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 63. Ջրային համակարգերը և հարմարանքները վնասելը, դրանց օգտագործման կանոնները խախտելը

 

Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(63-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 631. Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը

 

Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

(631-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 632. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը

 

Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(632-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 11.12.13 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 633. Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը կամ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը

(հոդվածն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-110-Ն)

 

Հոդված 634. Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը

 

Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը, եթե այն էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(634-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 635. Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը

 

Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

(635  - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 636. Հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը

 

Հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(636-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 64. Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը

 

Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային ֆոնդի տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(64-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 65. Անտառահատման ֆոնդի օգտագործման, բնափայտի մթերման և դուրսբերման, հեշի մթերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը

(վերնագիրը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Անտառահատման ֆոնդի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրսբերման և հեշի մթերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

(65-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 66. Ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը

 

Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(66-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 67. Անտառներում մատղաշը ոչնչացնելը կամ վնասելը

(67-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 68. Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը

 

Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(68-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 69. Անտառների վերականգնման և բարելավման, հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոնները խախտելը

 

Անտառների վերականգնման, անտառների վիճակի և տեսակային կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոններն ու հրահանգները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(69-րդ հոդվածը փոփ.11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 70. Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը

 

Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(70-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 71. Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը

 

Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(71-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 72. Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելը

 

Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

(72-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 73. Արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների

 

Անտառների վիճակի և վերարտադրության վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքներով չապահովված նոր և վերակառուցված ձեռնարկություններ, արտադրամասեր, ագրեգատներ, տրանսպորտային ուղիներ, կոմունալ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(73-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 74. Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով վնասելը

 

Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով աղտոտելը, որի հետևանքով անտառը չորացել կամ հիվանդացել է`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(74-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 75. Անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելը

 

Անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(75-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 76. Պետական անտառային ֆոնդի հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը

 

Պետական անտառային ֆոնդի հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(76-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 77. Անտառային ֆոնդում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը

 

Անտառային ֆոնդում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(77-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 78. Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը

 

Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(78-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 79. Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը

 

Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառներում ծառերի ու թփերի պահպանման և հատման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(79-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 15.06.06 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 791.

Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը

 

Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը, որի հետևանքով անտառը հրդեհվել է, կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(791 - րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 80. Աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` նորմատիվների գերազանցմամբ կամ առանց թույլտվության. վնասակար ֆիզիկական ներգործությունները մթնոլորտային օդի վրա

 

Մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց լիազորված մարմնի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի արտանետումների կամ ժամանակավոր համաձայնեցված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը, մթնոլորտային օդի վրա առավելագույն թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործությունների նորմատիվների գերազանցումը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(80-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 801. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման մասին լիազոր պետական մարմնին գրավոր տեղյակ չպահելը

 

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և օզոնային շերտը քայքայող ներմուծվող նյութերի քանակության մասին լիազոր պետական մարմնին գրավոր տեղյակ չպահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(801-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 81. Կառույցներ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելն առանց մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարելու

 

Մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելը և շահագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(81-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 81.1.

Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը և անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(81.1-ին հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 81.2. 

Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ սորուն նյութերի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(81.2-րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն)

 

Հոդված 82. Մթնոլորտը արտանետումներից մաքրելու սարքավորումների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը

 

Մթնոլորտ կատարվող արտանետումների մաքրման և վերահսկողության համար տեղակայված կառուցվածքների, սարքավորումների և ապարատների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(82-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 83. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործման հանձնելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով

 

Ավտոմոբիլները, ինքնաթիռները և մյուս փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործման հանձնելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

(83-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 84. Ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով

 

Քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(84-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 84.1. 

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ չափումներ չիրականացնելը կամ չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը

 

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(84.1-րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 85. Արդյունաբերական ու կենցաղային մնացուկները պահեստավորելիս և այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը

 

Արդյունաբերական ու կենցաղային մնացուկների պահեստավորման կանոնները խախտելը, նշված մնացուկները այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(85-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 85.1. 

Արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը

 

Արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

(85.1-րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 85.2.

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը

 

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(85.2-րդ հոդվածը լրաց. 14.09.11 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 86. Բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը

 

Բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը, որը առաջացրել է կամ կարող էր առաջացնել մթնոլորտային օդի աղտոտում կամ վնաս է հասցրել կենդանական աշխարհին`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(86-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 87. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հանձնարարականները չկատարելը

(վերնագիրը խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու մասին բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող անձանց հանձնարարականները չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(87-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 88. Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների իրականացման կանոնները խախտելը

 

Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

(88-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 23.05.11 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 89. Ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը

 

Գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:

(89-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 23.05.11 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 90. Կենդանիների բնակության միջավայրի, միգրացիայի ուղիների պահպանության, դրանց արտասահման առաքելու և տանելու կանոնները խախտելը: Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը

 

Կենդանիների բնակության միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանության կանոնները խախտելը, կենդանիների ինքնագլուխ վերաբնակեցումը, կլիմայավարժեցումը և խաչասերումը, ինչպես նաև կենդանաբանական հավաքածուների ստեղծման, համալրման, պահպանման, օգտագործման և հաշվառման կանոնները, կենդանաբանական հավաքածուների առևտրի կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտներ ու կենդանաբանական հավաքածուներ արտասահման առաքելու և տանելու կանոններ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Այն կենդանիները կամ բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը, որոնք ճանաչված են որպես Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների պահպանմանը վնաս հասցնող կենդանիներ ու բույսեր`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(90-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 91. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ոչնչացնելը

 

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում, կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:

(91-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

 

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(92-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 93. Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելը

 

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(93-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 94. Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը

 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(94-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 941. Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը

 

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(94 -րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 95. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-34-Ն)

 

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

(95-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.03.12 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 951. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(951-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 952. Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը

 

Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(952-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 953. Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը

 

Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(953 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 954. Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը

 

Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(954-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 955. Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը

 

Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(955-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 04.11.96 ՀՕ-85)

 

Հոդված 96. Աշխատանքի անվտանգության կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը

 

Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից բազմիցս խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(96-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

 

Հոդված 961. Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը

 

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(961-րդ հոդվածը լրաց. 24.03.05 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 97. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(97-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 04.11.96 ՀՕ-85)

 

Հոդված 971. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը

(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(971-րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 972. Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնները խախտել հարկադրելը

 

Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնների խախտելը հարկադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(972-րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 973. Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(973-րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 974. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչընդոտելը

(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(974- րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 975. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

 

Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, իրավասու կազմակերպություններին ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(975 - րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

 

Հոդված 976. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(976 - րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

 

Հոդված 98. Պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը

 

Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(98-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

 

Հոդված 99. Էլեկտրական և ջերմային էներգիան շռայլորեն ծախսելը

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 100. Մինչև 1000 վոլտ լարվածություն ունեցող էլեկտրացանցերը վնասելը

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 101. 1000 վոլտից բարձր լարվածություն ունեցող էլեկտրացանցերի պահպանության կանոնները խախտելը

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 102. Գազամուղները վնասելը

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 103. Գազի օգտագործման հետ կապված խախտումներ

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 104. Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը

 

Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(104-րդ հոդվածը փոփ. 25.05.95 ՀՕ-139, 14.12.04 ՀՕ-37-Ն, 08.12.05 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1041. Էներգապետհսկողության կամ էլեկտրամատակարարող մարմինների կողմից անցկացվող էլեկտրասպառման ռեժիմի ստուգումներին խոչընդոտելը կամ թույլ չտալը

(1041 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 1042. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը

(1042 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 1043. Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, կամ ապօրինի միացումները չվերացնելը, կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը

(1043 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 105. Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը

 

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(105-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 14.12.04 ՀՕ-37-Ն, 08.12.05 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 106. Աշխատանքի համար ռեզերվային ջերմատնտեսության պատրաստ լինելն ապահովելու միջոցներ չձեռնարկելը

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 1061. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը

Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1061-րդ հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-2-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 107. Կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, գյուղատնտեսական կուլտուրաների դաշտում գտնվող հավաքված բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը

 

Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, գյուղատնտեսական կուլտուրաների դաշտում գտնվող հավաքած բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով:

Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի կրկնակի արածավերումը, գյուղատնտեսական կուլտուրաների դաշտում գտնվող հավաքված բերքի կրկնակի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի կրկնակի վնասումը, որը կատարվել է նույնպիսի իրավախախտման համար տուգանք նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Ցանքերի կամ տունկերի միջով ավտոմեքենայով, տրակտորով, կոմբայնով կամ այլ մեքենայով անցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:

Ցանքերի կամ տունկերի միջով կենդանաքարշ տրանսպորտով անցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

(107-րդ հոդվածը խմբ. 04.06.88, 02.09.93 ՀՕ-79)

 

Հոդված 108. Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը

 

Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:

(108-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)

 

Հոդված 109. Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված նյութեր դուրս հանելը

 

Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից (ավտոկայաններից), օդանավակայաններից և այլ սահմանային կետերից դուրս հանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:

(109-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)


Հոդված 1091. Ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը

 

Ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(1091-րդ հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն)


Հոդված 1092. Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը

 

Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:

(1092-րդ հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 110. Հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

 

Ոչ կարանտինային մոլախոտերի, գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող պարտադիր միջոցառումները ժամանակին չիրականացնելը կամ խախտելը հողօգտագործողների կողմից, որ կատարվել է առաջին անգամ`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, և տուգանքի նշանակում բույսերի պաշտպանության միջոցառումներ անցկացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, և սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(110-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1101. Թմրամիջոցներ պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

(վերնագիրը փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

Կանեփի և ձիթախաշխաշի ցանքերի, այդ կուլտուրաների բերքի պահատեղերի և վերամշակման սահմանված ռեժիմի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև թմրամիջոցներ պարունակող հնձած արտերի մնացորդների և արտադրության թափոնների ոչնչացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(110-ին հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

Հոդված 110.2.   

Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը

(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-36-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

1. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով:

2. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` զգալի չափերով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով:

3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր և զգալի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(1102-րդ հոդվածը խմբ. 23.10.87, 02.09.93 ՀՕ-79, 30.04.13 ՀՕ-36-Ն, խմբ., փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

Հոդված 111.

Գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումը օգտագործողների կողմից

(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-204-Ն)

 

Օգտագործողների կողմից տրակտորների, կոմբայնների, գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով:

(111-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն, 17.11.17 ՀՕ-204-Ն)

 

Հոդված 112. Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը

(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:

(112-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 04.05.05 ՀՕ-93-Ն, 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1121. Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը

(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(1121 -րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1122. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը

(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(1122-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1123 . Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի

(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:

(1123-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1124. Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը

 

Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(1124-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 1125. Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը

 

Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

(1125-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 1126. Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի

 

Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:

(1126-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1127. Հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը, իրականացման սահմանված ժամկետները խախտելը, դրանցից հրաժարվելը

 

Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը կամ դրանցից հրաժարվելը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման կամ անասնաբուժական ծառայություն մատուցող անձանց կողմից և հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները խախտելը կամ դրանցից հրաժարվելը այն անձանց կողմից, որոնք կարող են կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:

Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:

(112-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 112.8. Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը

 

Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(112.8-րդ հոդվածը լրաց. 08.12.17 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 113. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(113-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 114. Արգելված տեղերում անասուններ պահելը

 

Արգելված տեղերում անասուններ պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(114-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 11.12.02 ՀՕ-496-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 115. Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը երկաթուղային տրանսպորտում

 

1. Երկաթուղային գծերը, պաշտպանական անտառատնկարկները, ձնապաշտպան ցանկապատերը կամ գծային օբյեկտները վնասելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երկաթուղային գծերի վրա իրեր դնելը կամ հպակային ցանցի և (կամ) օդային գծերի հենարանների կամ հատուկ կառուցվածքների և (կամ) արհեստական կառույցների վրա բարձրանալը կամ նշանները, ցուցատախտակները, տեղեկատվության այլ կրիչները վնասելը, ծածկելը, հանելը, ինքնակամ տեղակայելը կամ չսահմանված տեղերով երկաթուղու գծերի վրայով երթևեկելը կամ անցնելը կամ երկաթուղու ազդանշանային, կապի կառուցվածքները կամ սարքերը վնասելը կամ վագոնների ոտնակների կամ տանիքների վրա երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Ուղևորային կառամատույցների կամ երկաթուղային շարժակազմի տակ մտնելը կամ վագոնների միջև ինքնակցիչ սարքվածքների վրայով անցնելը կամ ուղևորային կառամատույցի վրայից երկաթուղային գծերի վրա թռչելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Երկաթուղու անցումային լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ երկաթուղային անցուղիներով անցնելը կամ երկաթուղային շարժակազմի երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

(115-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116. Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը

 

1. Բեռնատար գնացքներով ինքնակամ երթևեկելը կամ մարդատար վագոնների ավտոմատացված դռների բացմանը, փակմանը խոչընդոտելը կամ վագոն նստելու և (կամ) վագոնից իջնելու ժամանակ այլ քաղաքացիների համար դիտավորյալ խոչընդոտ ստեղծելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

3. (մասը հանվել է 22.05.18 ՀՕ-331-Ն)

4. Ուղևորային կառամատույցի կողմից կամ երկաթուղային կայարաններում հատուկ առանձնացված կամ հարմարեցված տեղերից բացի, այլ տեղերից վագոն նստելը և (կամ) վագոնից իջնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(116-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ. 27.02.12 ՀՕ-24-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն)

 

Հոդված 116.1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.1-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու միջոցառումներ չիրականացնելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից`

1) առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային, ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների, տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն չտեղակայելը կամ առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով համապատասխան սահմանափակումների և (կամ) դրանց փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

 2) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցները, հետիոտնային անցումները, թունելները, կամուրջները և այլ օբյեկտները տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում չպահպանելը կամ առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում տեղերի նշումը և ցանկապատում չկատարելը.

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.2-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը կամ երկաթուղային տրանսպորտի օբյեկտները երկաթուղու տեխնիկական շահագործման և երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտմամբ պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար կամ գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ինչպես նաև ցածր ծանրաբեռնվածության գծերի և ուղեմասերի փակումն ու ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի կամ գնացքների ժամանման և մեկնման, ուղեբեռների, բեռների և բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների դադարեցման նպատակով երկաթուղային կայարանների փակումն առանց համապատասխան թույլտվության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը կամ կառուցումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի կամ բեռնարկղերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան տեխնիկական վիճակը չապահովելը կամ բեռնատար վագոնների կամ բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.3-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից այդ գծերի պահպանումը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման և բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշումը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատումն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջները չպահպանելը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային շարժակազմը կամ բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական վիճակին համապատասխան չպահպանելը կամ բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները սահմանված կարգով չկատարելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և հակառակը երկաթուղային շարժակազմի գծանցման կարգի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.4-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.5. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը

 

1. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.5-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(116.6-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.7. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի գործունեություն կազմակերպողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների խախտումը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ փոխադրողների կամ բեռնառաքողների կամ փոխադրման գործընթացի այլ մասնակիցների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Փոխադրողի կողմից ուղևորների համար տեսանելի վայրում իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի և դրանց սակագների մասին անհրաժեշտ տեղեկատվություն չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.7 - րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.8. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը

 

1. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(116.8 - րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

 Հոդված 116.9. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը

 

Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(116.9 - րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 116.10. Երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգության հիմնական պահանջները խախտելը

 

1. Վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում, բեռնաթափում իրականացնող օբյեկտների և դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների և կառույցների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների կամ այլ վերգետնյա կամ ստորգետնյա կառույցների հատման վայրերի տեղակայումն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերի կողմից նշված կառույցների շինարարության և շահագործման համար սահմանված նորմերը չպահպանելը կամ նշված օբյեկտների գործունեության անվտանգությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կամ փոխադրողների կողմից իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը չմասնակցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4. Երկաթուղային գծերը ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը կամ երկաթուղային գծերի հատման կանոնները կամ երկաթուղային գծանցների շահագործման պայմանները կամ դրանց գործարկման կամ փակման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կամ փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(116.10-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 117. Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը

 

Օդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Օդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, օդանավերը և դրանց սարքավորումները վնասելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առանց պատշաճ թույլտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(117-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ. 22.02.07 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 118. Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր և առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը

 

Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

(118-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 119. Օդանավում վարքի կանոնները խախտելը

 

Օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոկապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(119-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 120. Փոքրաչափս նավերի գրանցման, հաշվառման կանոնները և դրանցից օգտվելու կանոնները խախտելը

(120-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 121. Թռիչքների կանոնները խախտելը

 

Թռիչքների կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(121-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 122. Երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը

 

Երկաթուղային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնների խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

Օդային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(122-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 15.06.06 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

4. Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

5. Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

7. Եթե, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:

(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-175-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 1231. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը

 

1. Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

2. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

4. Եթե, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին: 

(1231-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 1232.

Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1233.

Տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1233 -րդ  հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1234.

Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը սահմանված տեղում չփակցնելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Ուժի մեջ գտնվող հաշվառման կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Եթե իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո վարչական իրավախախտում կատարած անձը սահմանված տեղում փակցնում է տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, և անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում:

(123-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 08.04.10 ՀՕ-39-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 1235.

Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը

 

1. Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

3. Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4.2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով, և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

5. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

7. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

10. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

11. Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:

12. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:

13. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

14. Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1235 - րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12  ՀՕ-2-Ն, խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-173-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 1236.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց վարելը

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով: Այս դեպքում անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:

(123.6-րդ հոդվածը լրաց. 15.11.10 ՀՕ-175-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 123.7. 

Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը

 

1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(123.7-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

8. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

9. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

11. Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

12. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

14. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

15. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

16. Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

17. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

18. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

19. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

20. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

21. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

22. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

23. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

24. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

25. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի)`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

26. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

27. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

28. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

29. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

30. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

31. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

32. Սույն հոդվածի երեսունմեկերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

33. Սույն օրենսգրքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով պետք է հասկանալ այն տրանսպորտային միջոցները, որոնք սահմանված կարգով տվյալ պահին իրականացնում են ուղևորների կանոնավոր փոխադրում:

34. Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:

35. «Հոծ գիծ» (այդ թվում՝ «Կանգ-գիծ») գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի կամ կողային երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

36. Ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

37. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

38. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

39. Սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:

(124-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն)

 

Հոդված 124.1. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբակային տեղաշարժին

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

(124.1-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 124.2.

Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(124.2-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 124.3.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(124.3-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 124.4.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

 

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

(124.4-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.06.13 ՀՕ-94-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 1245.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում օրինականության կոպիտ խախտումները

(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1246.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում ներկայացրած գրավոր պահանջով կամ նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա: Վարչական վարույթ իրականացվում է նաև պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի վերաբերյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրով ապահովագրող կողմ հանդիսացող ապահովագրական ընկերության ներկայացուցչի` պատահարի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացրած գրավոր պահանջով, եթե նախքան ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելը պատահարի վայր ոստիկանությունը պատահարի մասնակից տրանսպորտային միջոցները հանել է պատահարի վայրից:

5. Պատահարի մասնակիցների կողմից սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում է գրավոր համաձայնությամբ:

6. Սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված գրավոր պահանջի և գրավոր համաձայնության ձևաթղթերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(1246 - րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

 Հոդված 1247. Համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը

 

Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1247 -րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն)

 

Հոդված 125. Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծերը երկաթուղային գծանցներով չհատելը, երկաթուղային գծանցներով անցնելիս ճանապարհը գնացքին (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չզիջելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երկաթուղային գծանցին մոտենալիս գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով չղեկավարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (անկախ լուսացույցի ազդանշանից), լուսացույցի արգելող ազդանշանի (անկախ ուղեփակոցի առկայությունից և դիրքից), տեսանելիության սահմաններում գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) մոտենալու, գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքերում վարորդի կողմից գծանց մուտք գործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

4. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդի կողմից ուղևորներին անհապաղ չիջեցնելը, գծանցն ազատելու համար միջոցներ չձեռնարկելը, տրանսպորտային միջոցի մոտ չմնալը, ընդհանուր տագնապի ազդանշան չտալը, ինչպես նաև գնացք երևալու դեպքում կանգառի (տագնապի) ազդանշան տալով ընդառաջ չվազելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը, ուղեփակոցը ինքնակամ բացելը, առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ գծանցով երթևեկելը և տրակտորային քարշատափաններ քարշակելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

6. Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հաջորդող տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես կանգառի (տագնապի) ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):

7. Գծանցի հերթապահի արգելող ազդանշան են համարվում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:

(125-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 125.1. 

Լողամիջոցների շահագործման կանոնները խախտելը

 

1. Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ փրկարարական միջոցների քանակից ավելի թվով ուղևորներ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

6. Լողամիջոցներում հրդեհային անվտանգության սահմանված կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: 

(125.1 - րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 126. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

7. Սույն հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

8. (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-178-Ն)

9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նաև այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչև նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը, այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործելու հետևանք է:

10. Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

(126-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն)

 

Հոդված 127. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտելը

(127-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 128. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով կամ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելը կամ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-178-Ն)

3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

4. Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

6. Սույն հոդվածում այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

7. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

8. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

9. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ:

(128-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Հոդված 129. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը

(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1291.

 Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնի օգտագործման կանոնները խախտելը

(հոդվածն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 1292.

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը, ինչպես նաև առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը

(վերնագիրը խմբ. 19.06.13 ՀՕ-94-Ն)

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`

առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

(129.2-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, խմբ. 19.06.13 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 130. Հարբածության վիճակի համար զննության ենթարկվելուց խուսափելը

(հոդվածը վերացվել է 10.03.90)

 

Հոդված 131. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը

 

1. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

3. Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(131-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները

 

1. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու
իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5. Սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով: 

(132-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 133. Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը

(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 134. Շահադիտական նպատակով պետական տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելը: Չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելը

 

Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հնգապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` եռապատիկի չափով:

Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կանգատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

(134-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 1341. Ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցները պետական ծառայողների կողմից անձնական կարիքների համար օգտագործելը

 

Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1341 - րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 135. Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը

 

Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ ձեռնածանրոցով փոխադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով:

Տրոլեյբուսով, տրամվայով, ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտում այդպիսիք ուղեբեռ կամ պահախցիկ հանձնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով:

(135-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 135.1

Հասարակական` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հասարակական` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(135.1-ին հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 135.2. 

Տրանսպորտային միջոցներում ծխելը

 

1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(135.2-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 136. Սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց և անվճար ուղեբեռ փոխադրելը

 

Երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-18-Ն)

(մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-18-Ն)

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից:

(136-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն, 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 1361.

Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը

 

Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(1361 - րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 137. Անտոմս երթևեկելը

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում.

մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.

տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Անտոմս ուղևորների թռիչքը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով), մետրոպոլիտենով`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ երթուղում սահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-18-Ն)

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:

(137-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն, 27.02.12 ՀՕ-24-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-18-Ն, 08.02.18 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 137.1.

Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը

(վերնագիրը խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

1. Առանց Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջև կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով (բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի) կամ միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(1371 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 1372.

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

 

1. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ տասնապատիկի չափով:

5. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

(1372 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, 20.11.14 ՀՕ-164-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-173-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 1373.

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթևեկելը

 

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթևեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում` ուղևորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(1373-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 137.4.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը`

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակների տեղադրման) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(137.4-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, խմբ. 01.03.18 ՀՕ-142-Ն)

 

Հոդված 1375.

Երկաթուղու օտարման շերտի օգտագործման կարգի խախտումը

 

1. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում շենք-շինությունների կառուցումը կամ բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի) տեղակայումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի կամ գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների, հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Հաղորդակցուղիների տեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կառավարչի կամ սեփականատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1375-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 1376.

Երկաթուղու պաշտպանական գոտու օգտագործման կարգի խախտումը

 

1. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի խախտմամբ շենք-շինությունների կամ ժամանակավոր ճանապարհների կառուցումը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում ծառաթփուտային բուսականության հատումը կամ ճիմե ծածկույթի հեռացումը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում այնպիսի աշխատանքների կատարումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում)`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

4. Երկաթուղու պաշտպանական գոտիների սահմանները և կիրառվող սահմանափակումները ցույց տվող նշաններ չտեղադրելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1376-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 137.7. Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը

 

1. Առանց ուղևորների անվանացուցակի ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կամ սահմանված խմբից ավելի կամ այլ ուղևորների փոխադրումը (բացառությամբ յուրաքանչյուր 10 ուղևորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղևոր)՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

2. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում՝

Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և (կամ) հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր՝

ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով.

միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(137.7-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 137.8. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման պահանջները խախտելը

 

1. Հայաստանի Հանրապետությունում առանց տախոգրաֆի կահավորված բեռնատար տրանսպորտային միջոցներով կամ ավտոբուսներով միջպետական փոխադրումներ իրականացնելը (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների) կամ առանց թվային տախոգրաֆի քարտի, եթե տրանսպորտային միջոցը կահավորված է թվային տախոգրաֆով (բացառությամբ քարտի կորստի, գողության, վնասվելու կամ անվավերության համար «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմին դիմում ներկայացնելու դեպքում) կամ առանց քարտը թվային տախոգրաֆում տեղադրելու, կամ առանց «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներով սահմանված՝ վարորդի աշխատանքի ռեժիմի պահպանման միջպետական փոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(137.8-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 138. Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտում բեռների անվթարությունն ապահովելու կանոնները խախտելը

 

Շարժակազմը, բեռնարկղերը և բեռներ փոխադրելու համար նախատեսված մյուս տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրական հարմարանքները վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Բեռնատար վագոնների, ավտոմեքենաների, ավտոմեքենաների կցասայլերի, բեռնարկղերի և բեռների այլ զետեղարանների կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, բեռնաբակերի, երկաթուղային կայարանների, բեռնատար ավտոմեքենաների կայարանների, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը, ինչպես նաև առանց պատշաճ թույլտվության բեռնաբակերի, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և վերը նշված պահեստների տերիտորիայում գտնվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

(138-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 139. Օդային տրանսպորտով բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնները խախտելը

 

Բեռնարկղերի կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, ինչպես նաև օդային տրանսպորտով բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Բեռնարկղերը և օդային տրանսպորտով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցները վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(139-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

1. Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթևեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

(140-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 141. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի պահպանության կանոնները խախտելը

 

Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը վարելը, նրա վրա խոտ հնձելը, տնկիները կտրելն ու վնասելը, ճիմահողը վերցնելը և հողը դուրս հանելը, կոյուղու, արդյունաբերական, մելիորատիվ ջրերը և կեղտաջրերը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի ջրատար կառուցվածքներ և հողափոսեր բաց թողնելը առանց ճանապարհային մարմինների հետ համաձայնեցնելու, ինչպես նաև այդ հողաշերտում և փայտե կամուրջներից 100 մետր հեռավորության վրա խարույկ վառելը, փայտե կամրջակների և տախտակամած կամրջակների վրա ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(141-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 142. Ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների պահպանության կանոնները հողօգտագործողների կողմից խախտելը

 

Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտին սահմանակից հողամասերն օգտագործողների կողմից ընդհանուր պետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա գտնվող բնակավայրերի շրջաններում հետիոտնի արահետները և անցման կամրջակները նրանց ամրացված հողամասերի սահմաններում կառուցելու, նորոգելու և կանոնավոր կերպով մաքրելու պարտականությունները խախտելը, ինչպես նաև նրանց ամրացված հողամասերից դեպի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ տանող ելքատեղերը կամ մերձատար ուղիները, ներառյալ անցման կամրջակները տեխնիկապես սարքին և մաքուր վիճակում պահելու պարտականությունները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(142-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 143. Ճանապարհային աշխատանքներին մասնակցելուց խուսափելը

 

Գործող օրենսդրությանը համապատասխան ճանապարհային աշխատանքներին (տեղական ավտոմոբիլային ճանապարհների շինարարությանը, վերակառուցմանը, նորոգմանը, պահպանմանն ու բարեկարգմանը) մասնակցելուց կոլտնտեսությունների, սովխոզների, արդյունաբերական, տրանսպորտային, շինարարական և մյուս ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ղեկավարների խուսափելը, ինչպես նաև այդ աշխատանքների առաջադրված ծավալները սահմանված ժամկետներում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(143-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 144. Ճանապարհների, երկաթուղային գծանցների և ճանապարհային մյուս կառույցների անվտանգության և շահագործման կանոնները խախտելը

 

Ճանապարհները, երկաթուղագծերի անցատեղերը և ճանապարհային մյուս կառուցվածքները երթևեկության համար անվտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը կամ երթևեկությունը ճանապարհների առանձին տեղամասերում ժամանակին արգելելու կամ սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելը, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(144-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 145. Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը

 

Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(145-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 146. Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության

 

Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքերում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն հանգույցի տեղակայումն ու շահագործումը, անկախ նրա հզորությունից`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն կետի տեղակայումն ու շահագործումը, անկախ այն ռադիոտրանսլյացիոն հանգույցի գերատեսչական պատկանելությունից, որից նա տեղակայված է`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով:

(146-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

 

Հոդված 147. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը

 

Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արժեքի չափով:

(147-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

 

Հոդված 148. Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը

 

Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից ռադիոէլեկտրոնային միջոցներն ու բարձր հաճախականության սարքավորումները, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին ստուգման համար ներկայացնելուց հրաժարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(148-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

 

Հոդված 149. Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը

 

Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը, ինչպես նաև կապի գծային և կաբելային կառուցվածքները փչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

(149-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 150. Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները և սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսացանցին ինքնագլուխ միանալը

Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները կամ աբոնենտային սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսները և լրացուցիչ սարքերը ինքնագլուխ հեռախոսացանցին միացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

(150-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 1501.

Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը

Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1501  - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

Հոդված 1502.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները օգտագործելը ոռոգման նպատակով, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելը, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը, ինժեներական շինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասումը և աղտոտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր`

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1502 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, խմբ., լրաց. 01.03.18 ՀՕ-142-Ն)

 

Հոդված 150.3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը

(վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-9-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելն առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 (1503 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-159-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-9-Ն)

Հոդված 1504.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1504 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 1505.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը և վերացումը
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.18 ՀՕ-142-Ն)

 

Հոդված 1506.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը

(վերնագիրը փոփ. 01.03.18 ՀՕ-142-Ն)

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը, կողնակների վրա ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1506-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, փոփ., խմբ. 01.03.18 ՀՕ-142-Ն)

Հոդված 1507.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(1507-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

Հոդված 1508.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը խախտելը

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ կառուցելը, լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ կատարելը, անտառահատում և հողածածկույթը վնասող աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1508-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

Հոդված 1509.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(1509 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 150.10. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման և վերատեղադրման կարգը խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը կամ տեխնիկական պայմանները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետևանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

(150.10-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-142-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 151. Քաղաքացիներին բնակարանային հաշվառման վերցնելու կարգը և բնակելի տների ու բնակելի տարածությունների բնակեցման ժամկետները խախտելը

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություն հատկացնելու կարգը պաշտոնատար անձանց կողմից խախտելը, բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(151-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 152. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի պահանջները չկատարելը

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները սահմանված կարգով կամ ժամկետներում չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում` բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ:

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները նախազգուշացումից հետո պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը կատարելը, որն ուղղակի վտանգ է ներկայացրել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին`

առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(152-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն)

Հոդված 1521. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որի հետևանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի վնաս`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1521 - րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն)

Հոդված 152.2.

Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը

1. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պատասխանատու պաշտոնատար անձի (անձանց) կողմից շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը չկանխելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

(152.2-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն)

Հոդված 153. Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը

Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(153-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

Հոդված 154. Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը

1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

(154-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)

Հոդված 1541. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը

Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:

(1541 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-496-Ն)

Հոդված 155. Ամառային այգետնակներ կառուցելու, ինչպես նաև կոլեկտիվ այգեգործություն կազմակերպելու և վարելու կանոնները խախտելը

Քաղաքացիների կողմից ամառային այգետնակների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Այգեգործական ընկերության անդամ ընդունվելու կանոնները խախտելը. կոլեկտիվ այգու համար հատկացված հողամասը իրացնելը առանց դրա տերիտորիայի կազմակերպման ու կառուցապատման նախագծի կամ այդ նախագծի խախտումով. ամառային այգետնակների շինարարություն թույլ տալը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով, այդպիսի տնակները շահագործման ընդունելը. կոլեկտիվ այգու տերիտորիայում ընդհանուր օգտագործման շինությունների և կառուցվածքների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ դրանից շեղվելով. շինանյութերի ապօրինի բացթողումը, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, աշխատուժի ապօրինի օգտագործումը, այգեգործական ընկերության օբյեկտների շինարարությունում ոչ մասնագիտացված շինարարական կազմակերպությունների ներգրավումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

(155-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

 

Հոդված 156. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը

(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

1. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

2. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(156-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 156.1.

Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելը

 

1. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնողների կողմից գերեզմանատների շահագործման և պահպանման գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Հուղարկավորությունների կազմակերպման և իրականացման համար նախատեսված կարգերն ու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց լիազորած անձանց կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքային գերեզմանատներում գերեզմանատեղի, ինչպես նաև ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար անվճար կամ վճարովի հիմունքներով տրամադրվող հողատարածքների սահմանված չափերից ավելին տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

4. Գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկի չափով:

5. Փակ գերեզմանատներում գերեզմանատեղի հատկացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:

6. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նոր գերեզմանատների և դիակիզարանների կազմակերպման համար հողատարածքների տրամադրման դեպքում օրենքով սահմանված նորմերը և պարտադիր պահանջներն ու պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

7. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքներում նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

8. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինների կողմից գերեզմանատեղերի հաշվառման, հուղարկավորությունների գրանցման մատյանների վարման, գերեզմանների վկայականի տրամադրման գործառույթները չիրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

9. Մասնավոր գերեզմանատների կազմակերպման և շահագործման համար օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

10. Սույն հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված խախտումը վերացնելու մասին պետական լիազոր մարմնի ցուցումները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհազարապատիկի չափով:

11. Վերահուղարկավորության իրականացումը օրենքով սահմանված պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

12. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առանց քաղաքաշինական փաստաթղթերում օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող շինությունների առկայության և այլ պահանջների պահպանման՝ մասնավոր գերեզմանատների կառուցման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

(156.1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 157.

Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

1. Պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(157-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)

Հոդված 1571. Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը չիրազեկելը

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակությանը չիրազեկելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1571 -րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1572. Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը

Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1572-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 1573. Կառուցապատողներին ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը

(վերնագիրը փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 

Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից կառուցապատողներին օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1573-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 1574. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(1574-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1575. Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը

Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(1575-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1576. Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը

Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1576-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1577. Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը

Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(1577-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1578. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(1578 -րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 1579. Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

(վերնագիրը փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)

Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1579-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)

 

Հոդված 15710. Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչական մարմնի կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը

(վերնագիրը փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն, 10.06.19 ՀՕ-65-Ն)

 

Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչական մարմնի կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(15710 -րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն, 10.06.19 ՀՕ-65-Ն)

Հոդված 15711. Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը

Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(15711-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ 07.10.03 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 15712. Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը
(15712 -րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-192-Ն)

Հոդված 15713. Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը

Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(15713 -րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 15714. Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը

Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(15714  - րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 Հոդված 157.15.

Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը

1. Կառուցապատողի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պայմանների խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Կառուցապատողի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

3. Կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(157.15-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

(վերնագիրը 11.09.18 ՀՕ-381-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 26.09.2019 թվականին:)

Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի և առևտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը

(վերնագիրը խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն)

(վերնագիրը 11.09.18 ՀՕ-381-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 26.09.2019 թվականին:)

Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը, ինչպես նաև սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Մանկական սննդի և հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և (կամ) առևտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը՝ 

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան` առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրը տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

  Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-132-Ն) 

Առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` յուրաքանչյուր վաճառողին վերաբերող սխալ տեղեկության համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սահմանված ժամկետներում սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առքուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար, օրենսդրությանը համապատասխան, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։

Կշռափաթեթավորված և վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առևտուր և (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`

առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձի) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(158-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, խմբ., լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-120-Ն, 21.08.08 ՀՕ-142-Ն, փոփ. 20.05.09 ՀՕ-131-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 14.09.11 ՀՕ-253-Ն, լրաց. 07.02.12 ՀՕ-17-Ն, խմբ., փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-182-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-215-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն)

(158-րդ հոդվածը 11.09.18 ՀՕ-381-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 26.09.2019 թվականին:)

 

Հոդված 159. Ոգելից խմիչքների առևտրի կանոնները խախտելը
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 160. Ողորկափող որսորդական հրազենի վաճառքի կարգը խախտելը

Առևտրական ձեռնարկությունների (կազմակերպությունների) աշխատողների կողմից ոստիկանության թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին ողորկափող որսորդական հրազեն և զինամթերք վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(160-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 161. Կոլտնտեսային շուկաներում առևտրի կանոնները խախտելը
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը

Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:

 Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(162-րդ հոդվածը խմբ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, խմբ. 06.12.12 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 1621. Շինանյութեր ձեռք բերելու կարգը խախտելը

(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

 

Հոդված 1622. Ապրանքների և այլ առարկաների ապօրինի վաճառքը

(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

 

Հոդված 163. Մանր սպեկուլյացիա

(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

 

Հոդված 164. Անասուններին ու թռչուններին կերակրելու համար պետական կամ կոոպերատիվ խանութներից հաց և այլ սննդամթերք գնելը
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 165. Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ կրկին չկատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Սույն հոդվածով նախատեսված իրավախախտում չի համարվում պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասությունների սահմաններում վերահսկողական նպատակներով իրականացվող` սույն հոդվածով նախատեսված գործողության կամ գործողությունների կատարումը:

(165-րդ հոդվածը փոփ. 30.09.87, 02.09.93 ՀՕ-79, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.12.05 ՀՕ-248-Ն, խմբ. 18.03.09 ՀՕ-55-Ն)

Հոդված 1651. Արժեթղթեր թողարկողի կողմից, ինչպես գրանցող պետական լիազորված մարմին ներկայացվող, այնպես էլ մամուլում հրապարակվող արժեթղթերի թողարկման ազդագրում դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը

(1651 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1652. Արժեթղթեր թողարկողի կամ նրա լիազորած անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը

(1652 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 1653. Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին չհամապատասխանող արժեթղթեր թողարկելը

(1653 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1654 . Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին ներկայացվող հաշվետվության մեջ դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը

(1654 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1655. Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին հաշվետվություն ներկայացնելու` օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը

(1655 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1656. Արժեթղթեր թողարկողի կողմից մամուլում արժեթղթերի թողարկման ազդագրի հրապարակման օրվանից արժեթղթերը տասն օրից շուտ ազատ շրջանառության մեջ դնելը

(1656 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1657. Արժեթղթեր թողարկողի կողմից մինչև դրանց թողարկման ազդագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը արժեթղթեր գովազդելը

(1657 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1658. Արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի գրանցամատյան (ռեեստր) չվարելը

(1658 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1659. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումը

 1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ մինչև սույն հոդվածի վերջը` Օրենք) կամ Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝

1) Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

2) Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը (ներառյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելը) կամ ժամկետանց տրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

3) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

4) Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

5) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

6) Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

7) Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

8) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

 առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

9) Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

10) Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

11) Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

12) Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

13) Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

14) Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

15) Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

16) Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

17) Օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

18) Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից Օրենքի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(1659 - րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն, խմբ. 26.05.08 ՀՕ-82-Ն, 21.06.14 ՀՕ-116-Ն)

Հոդված 166. Օտարերկրյա վալյուտայի դիմաց` առանց դրանք այդպիսի վալյուտայի փոխարկելու իրավունքի, ձեռք բերվող վճարման փաստաթղթերի ապօրինի վաճառքը

(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 1661. Պետական ծառայողների կողմից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները պետությանը չհանձնելը

Պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով:

(1661 - րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 167. Բենզինի կամ այլ վառելիքաքսուքային նյութերի ապօրինի բացթողումը կամ ձեռքբերումը

Պետական կամ հասարակական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողումը կամ ապօրինի ձեռքբերումը, հափշտակման նշանների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:

(167-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 168. Որսի միջոցով ձեռք բերված մուշտակամորթ գազանների արժեքավոր տեսակների մորթիները պետությանը պարտադիր հանձնելուց խուսափելը, մորթիների ապօրինի վաճառքը, գնումը, փոխանակումը և վերամշակումը
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 169.

Ապօրինի ձեռնարկատիրությունը

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը (բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:

(169-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 10.10.00 ՀՕ-96, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-244-Ն, խմբ. 05.10.10 ՀՕ-138-Ն, 21.12.10 ՀՕ-220-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 1691. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը

(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)

 

Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի նվազեցում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:

Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1691 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-517-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 03.12.03 ՀՕ-44-Ն, 11.11.05 ՀՕ-217-Ն, լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)

 

Հոդված 1692. Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը

(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)

 

Իրավաբանական անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները և պաշտոնական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1692-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, խմբ. 10.09.08 ՀՕ-159-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)

 

Հոդված 1693. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-250-Ն)

 

Հոդված 1694. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը

(վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-300-Ն)

 

Վճարողների կողմից բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(1694 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 28.11.11 ՀՕ-283-Ն, 21.12.17 ՀՕ-300-Ն)

 

Հոդված 1694. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը
(1694 -րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-31-Ն)

Հոդված 1695. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը

Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

(1695  - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-187-Ն, լրաց., փոփ. 11.11.05 ՀՕ-217-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն)

Հոդված 1696. Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:

(1696 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 1697 . Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը
(հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն)

Հոդված 1698. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը

Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

(1698-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 22.02.07 ՀՕ-104-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 27.11.08 ՀՕ-202-Ն, 10.12.13 ՀՕ-122-Ն)

Հոդված 1699. Հաշվապահական հաշվառում չվարելը

Հաշվապահական հաշվառում չվարելը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ չունենալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(1699 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16910. Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(16910 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16911. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(16911 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16912. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը

Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

(16912 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16913. Հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ անստորագիր ներկայացնելը

Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելը հաշվապահի կողմից, որը որակավորված չէ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով, կամ անստորագիր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել անմիջապես նախորդող ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(16913  - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

 

Հոդված 16914. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի օգտագործումը իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն

(վերնագիրը լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն)

 

1. Օրենքով արգելված կամ առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) օրենքով սահմանված բառերի կամ դրանց ածանցյալների օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը, այդ թվում` լիցենզիա (պետական գրանցում) ստանալու միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Եթե համապատասխան բառերի և (կամ) դրանց ածանցյալների` համապատասխան գրանցում (լիցենզիա) չունեցող անձի կողմից օգտագործումն արգելող օրենքի հրապարակման և ուժի մեջ մտնելու ժամկետների միջև ժամանակահատվածը քիչ է վեց ամսից, ապա սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը առաջանում է սույն հոդվածով նախատեսված խախտումը նշված օրենքը հրապարակվելուց վեց ամիս հետո կատարվելու (չվերացվելու) դեպքում:

Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

(16914 - րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-94-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն, 06.12.12 ՀՕ-228-Ն)

 

Հոդված 169.15. 

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը

(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)

 

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան ծանուցման թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:

(169.15 - րդ հոդվածը լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)

Հոդված 16916.

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը

Առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-134-Ն)

Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:

Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

Սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը և (կամ) մատուցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրավառությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար երեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, և համայնքի ղեկավարի կողմից տրված տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլտվությունից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

Սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ և այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

(16916 - րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-39-Ն, խմբ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ., լրաց. 06.12.12 ՀՕ-223-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 26.02.15 ՀՕ-11-Ն, 21.03.18 ՀՕ-202-Ն)

Հոդված 16917. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելը կամ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը
(հոդվածն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-294-Ն)

Հոդված 16918. Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը

Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(16918 -րդ հոդվածը լրաց. 18.03.08 ՀՕ-8-Ն)

Հոդված 16918. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ դրա չներկայացնելը

Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հրապարակելու մասին չծանուցելը՝

առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ։

Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հրապարակելու մասին չծանուցելը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե մամուլի միջոցի օրինակը և հաշվետվությունը կամ դրա պատճենը չներկայացնելը, ինչպես նաև երեսուն օրվա ընթացքում նախազգուշացման պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

(16918 - րդ հոդվածը լրաց. 10.04.08 ՀՕ-35-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-35-Ն)

Հոդված 169.19   

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բնապահպանական մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(16919 - րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն)

Հոդված 16920. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելը

Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(16920 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն)

Հոդված 16921. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը

1. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը ստորագրելը օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի որակավորում չստացած անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(16921 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն)

Հոդված 16922. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը

1. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(16922 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն)

Հոդված 169.23. 

Անօրինական պահնորդական ծառայություններ առաջարկելը, անօրինական պահնորդական ծառայություններից օգտվելը

1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

(169.23 -րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 169.24.

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը
 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(169.24-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 169.25. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման և (կամ) փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը

 

1. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման և (կամ) փոխանցման վերաբերյալ գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(169.25-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-124-Ն)

Հոդված 169.26.

Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում են նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

(169.26-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 169.27. Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը

 

Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(169.27-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 169.28. Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

(169.28-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն)

 

Հոդված 170. Պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը
(հոդվածը հանվել է 23.06.97 ՀՕ-133)

 

Հոդված 1701. Շահույթ (եկամուտ) կամ հարկվող այլ օբյեկտ թաքցնելը
(հոդվածը կասեցվել է 03.12.96 ՀՕ-102, հանվ. 23.06.97 ՀՕ-133)

 

Հոդված 1702. Իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը
(վերնագիրը խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

(1702 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Հոդված 1703. Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելը

(վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1703 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 1704. Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը
(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1704 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Հոդված 1705 . Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատերերին սահմանված ժամկետներում չհաշվառելը կամ իրավաբանական անձանց սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը
(վերնագիրը խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն)

 

Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված ժամկետում չհաշվառելը կամ իրավաբանական անձին օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը:

(1705 - րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 21.12.10 ՀՕ-220-Ն)

 

Հոդված 1706 . Հարկային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը
(վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

Նույն արարքը, որը նպաստել է հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտը /հարկը/ թաքցնելուն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1706 - րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)

Հոդված 1707.

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր  դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-12-Ն)

Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ)  դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

(1707 - րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 1708. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ)  դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը
(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(1708 - րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 170.9. Ակցիզային դրոշմանիշերով